Հայկական զինուժի կորուստները 2019-ի առաջին եռամսյակում. Razm.info – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Հայկական զինուժի կորուստները 2019-ի առաջին եռամսյակում. Razm.info

16:33 09.04.2019

Razm.info-ն մեկտեղել է 2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր: Արձանագրությունը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հարցումների պատասխանների հիման վրա: Ներկայացնում ենք աղբյուրի հրապարակած տվյալները.

Ոչ մարտական կորուստներ`

  • Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մարմինը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը): Դեպքի մասին հայտնել է Tert.am կայքը։
  • Հունվարի 1-ին Տավուշի մարզում իր մեքենայով ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Չոբանյանը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ռազմինֆոյին» տրամադրած տեղեկության՝ նա «գտնվել է ազատ հերթափոխի մեջ»։
  • Հունվարի 6-ին ենթասպա Սլավա Գևորգյանը մահացել է հիվանդանոցում` մի շարք ծանր հիվանդություններից: (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)
  • Հունվարի 13-ին Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող Խորեն Գևորգյանը մահացել է ավտովթարից։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)
  • Հունվարի 24-ին քաղցկեղից մահացել է փոխգնդապետ Կարեն Լալայանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)
  • Փետրվարի 11-ին մարտական դիրքում ժամկետային զինծառայողը սպանվել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։
  • Փետրվարի 12-ին սրտի կանգից մահացել է ժամկետային Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Մահվան լուրը հայտնել է ՊԲ-ն։
  • Փետրվարի 24-ին սեփական մեքենայով վթարից Տավուշում մահացել է պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել է Արծրուն Հովյաննիսյանը։ Ըստ դատախազության՝ նա եղել է ազատ հերթափոխի մեջ։
  • Մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրայիններ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)
  • Մարտի 12-ին ՊԲ հյուսիսարևելյան դիրքերից մեկում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Կարեն Արտակի Կարապետյանը: Հարուցվել է քրգործ «Սպանություն» հոդվածով։ Դեպքի մասին հայտնել է ՊԲ-ն։
  • Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելքում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ձորն է ընկել շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը: Մահվան լուրը հայտնել է ՊՆ-ն։
  • Մարտի 26-ի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Արա Գեորգիի Առաքելյանը։ Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊԲ-ն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP