TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Արծրուն Հովհաննիսյան

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

16:22 23.05.2018

Այսօր՝ մայիսի 23-ին, Աստանայում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը ձեռնարկել է ակտիվ ինժեներական աշխատանքներ. Ա.Հովհաննիսյան

19:16 20.05.2018

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ- Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ` նպատակ ունենալով բարելավել դիրքերը

̰
ՀՀ ԶՈւ շարքայինների համար կգնվի նոր ներքնազգեստ ու 450 լվացքի մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան

18:04 17.05.2018

Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար

̰
ԴԱՀԿ-ն կալանք չի դնի և՛ «Ես եմ»-ի շահառուների, և՛ մյուս ժամկետայինների գումարների վրա. պարզաբանում

15:51 10.03.2018

Հիշատակված կալանքները վերաբերում էին ոչ թե «Ես եմ» ծրագրով զորակոչվածներին, այլ մինչ այդ զորակոչված և սովորական ժամկետային ծառայություն իրականացնողներին։

̰
Հայկական անօդաչու թռչող սարք չի խոցվել. ՀՀ ՊՆ

18:51 03.03.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:

̰
Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

19:20 23.02.2018

«Ստեփանակերտի հոսպիտալից Երևան տեղափոխված ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», – այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ խոսնակ

13:25 08.02.2018

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հերքել են և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, և՛ ՊԲ տեղեկատվության վարչության պետ Սենոր Հասրաթյանը։

̰
Բանակին մատակարարվող համազգեստի կտորի որակը բարձրացվել է

17:00 13.01.2018

Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։

Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։

Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։

̰
«Ես եմ» ծրագրով դիմողները կծառայեն առանձին ստորաբաժանումներում

16:30 13.01.2018

Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։

̰
Պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել «Թվիթեր»-ում. Արծրուն Հովհաննիսյան

17:43 09.01.2018

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել «Թվիթեր»-ում:

̰
Հայտնե՞լ, թե՞ չհայտնել վիրավորների մասին տեղեկություններ. Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը

10:10 09.01.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկու զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին: Նա հերթական անգամ պնդել է, թե վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել:

̰
«Ականապայթյունից վիրավորված զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում».Ա. Հովհաննիսյան

16:38 26.12.2017

SHANTNEWS-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակում դրական դինամիկա կա: Զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ և շարունակում է բուժումներ ստանալ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12 գրել էինք, որ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել: Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչ վիճակում են այս պահին գտնվում այդ դեպքից մի քանի օր առաջ՝ ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երկու զինծառայողների վիճակը: Հովհաննիսյանի խոսքով՝ մայորը դուրս է գրվել, իսկ կապիտանի վիճակը բարելավվում է: Այս պահին նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Մեքենայում եղել էին կապիտանը և մայորը:

̰
Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

11:10 13.12.2017

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Նախորդ օրը SHANTNEWS-ին  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ զինծառայողը վիճակը ծանր կայուն է:

̰
Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից. Արծրուն Հովհաննիսյան

13:05 30.10.2017

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի սկանդալային գրառմանը:

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

̰
«Զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ». Արծրուն Հովհաննիսյան

20:30 25.10.2017

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ:

̰
BACK_TO_TOP