TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+30.09 oC

Արծրուն Հովհաննիսյան

Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

11:50 19.08.2019

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել` հայտնելով, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: «ՀՀ ԶՈւ-երն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և, ինչպես միշտ, գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։  

̰
Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյան

22:27 17.08.2019

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։ Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին լարվածություն չկա. Արծրուն Հովհաննիսյան

21:39 17.08.2019

«Ինչպես մի անգամ մեր Գլխավոր շտաբի պետն էր ասել, մեր սահմանը կենդանի օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, կարող են լինել նաև տարբեր դեպքեր: Ադրբեջանն իրեն  հարիր դրսևորման ձևերով մշտապես փորձում է լարել իրավիճակը սահմանին, լինում են կրակոցներ ու, ցավոք, վիրավորներ ու զոհեր ենք ունենում, և այդ լարված վիճակը կարող է տևել ընդամենը մեկ […]

̰
Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

17:42 17.08.2019

Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած  զրույցի  ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, […]

̰
Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, նրանց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան

14:46 14.08.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական կեղծ տեղեկատվությանը: «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, […]

̰
ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է․ Արծրուն Հովհաննիսյան

10:14 14.08.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան՝ նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք […]

̰
Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը. Արծրուն Հովհաննիսյան

14:48 02.08.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում […]

̰
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. Արծրուն Հովհաննիսյան

14:07 01.08.2019

ՀՀ ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի պղծման դեպքով։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դեպքով զբաղվում է ՌՈ-ն, և այժմ որևէ նախնական վարկած չկա:  

̰
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով նշանակվել է ծառայողական քննություն. Արծրուն Հովհաննիսյան

15:05 31.07.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի՝ կիզիչ արևի տակ տեղափոխման շուրջ քաղաքացու ահազանգով բարձրացած աղմուկին. «Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար, որպես լավագույն լուծում, պետք է սննդի ապահովման […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

16:44 25.07.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջապես լավ լուր։ Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։ Արդյունքում՝ որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի»։ https://www.facebook.com/arcrun/posts/2385933314775596

̰
ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ. Արծրուն Հովհաննիսյան

12:32 16.07.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու […]

̰
Ժողովուրդը ծափերով ճանապարհեց նախօրեին Արցախում զոհված զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

14:46 15.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:

̰
Աշոտը Երևանում չի ծառայում, նախկին վայրում է. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու ծառայության վայրի մասին

13:06 14.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է լրատվական կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան: «Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»,- գրել է նա:

̰
Վայրկենական չի լինում․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զենքի գնումների մասին

12:58 13.06.2019

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ ռազմատեխնիկական ոլորտի քննարկումները վերաբերել են ոչ փոքր մարտավարական զինատեսակների մատակարարումներին։ Բայց այդպիսի հարցերը շատ արագ, վայրկենական լուծումներ չեն ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակը։ Արծրուն Հովհաննիսյանը ավելացրեց, որ վայրկենական չեն նաև զինված ուժերում այդպիսի որոշումների ընդունումները․ մինչև զենքի տեսականին ու չափաքանակները որոշելը շատ […]

̰
Ապագա պատերազմները լինելու են ցանցահարթակակենտրոն. Արծրուն Հովհաննիսյան

13:00 09.06.2019

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Ապագա պատերազմները լինելու են ցանցահարթակակենտրոն, որում գերակայելու են էլեկտրոկրակային մարտն ու ռազմագործողությունը: Ավելանալու են մարտի տեսակներն ու ոլորտները, դրանք կարող են լինել ավելի քիչ արյունալի, սակայն ավելի ազդեցիկ ու որոշիչ»:

̰
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման»․ Արծրուն Հովհաննիսյան

00:01 05.06.2019

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է նա:

̰
Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հովհաննիսյանը` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

20:05 04.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցրած տականք սպան մենակ չի գործել. Հովհաննիսյան

11:58 31.05.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված ան հրապարակմանը, որում ասվում է, որ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրնե­րի […]

̰
Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

11:57 24.05.2019

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել հարցի վերաբերյալ. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»:

̰
Այսօր կայծակի հարվածից ավտոբուս է այրվել, ռազմական համալսարանի կուրսանտները փրկել են ուղևորներին. Արծրուն Հովհաննիսյան

10:45 20.05.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է զինվորականների՝ մարդկային կյանքեր փրկելու նոր դեպքի մասին: «Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի […]

̰
Մերը միշտ ամենահամեղն է․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը

20:32 19.05.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Տոլմայի փառատոնից և կից գրառում կատարել։ «Զվարթնոցի մոտ անցկացված Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը։ Մերը միշտ ամենահամեղն է…»,- գրել է նա։

̰
Արծրուն Հովհաննիսյանը` բանակի ոչնչացված զրահատեխնիկայի մասին

11:36 15.05.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈւ զրահատեխնիկայի ոչնչացման հարցին. «ՀՀ ԶՈւ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին. Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է, և եթե կարող է օգտագործվել, ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ […]

̰
Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան. Արծրուն Հովհաննիսյան

18:06 30.04.2019

«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա վիճակը ծանր կայուն է:

̰
Գլխից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

16:31 30.04.2019

1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:

̰
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

15:41 30.04.2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

̰
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ապրիլի 11-ի վթարի պատճառները

12:54 12.04.2019

Ապրիլի 11-ի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ժայռին և շրջվել: 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրիի ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցող հայ-ռուսական միացյալ […]

̰
Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

09:50 12.04.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին և շրջվել, որի հետևանքով հոսպիտալացվել է 18 զինծառայող։

̰
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան

09:45 23.03.2019

«ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել […]

̰
Զորավարժությունները ճնշման փորձ են, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին․ Արծրուն Հովհաննիսյան

20:29 08.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1.​ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.​ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.​ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.​ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային […]

̰
Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների մսխողները․ Արծրուն Հովհաննիսյան

09:22 06.03.2019

Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն […]

̰
BACK_TO_TOP