TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

14:30 12.06.2019

ՀՀ վարչապետի կողմից հաստատված որոշումներից մեկի համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղըստանի Հանրապետություն (Բիշքեկ): […]

̰
Արմեն Գրիգորյանը 6-րդն է. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

11:18 03.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել առաջին հայ մարզիկը: Արմեն Գրիգորյանը մրցել է մինչև 73 կգ քաշայինների կարգում: Երկամարտի 309 կգ (139+170) արդյունքով Արմենը Գրիգորյանը զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր մարզիկը կարող էր պայքարել նաև մեդալի համար, քանի որ 3-րդ տեղը զբաղեցրած թուրքմեն Մաքսադ Մերեդովին նա զիջել է ընդամենը […]

̰
Մեր ժողովրդի համար ազատությունը բացարձակ արժեք է. Արմեն Գրիգորյան

18:35 28.05.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի կապակցությամբ. «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի կողմից ցուցաբերված համառության, միասնականության, հավաքական կամքի և նվիրումի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու մեր դարավոր երազանքը։ Անկախությանը նախորդած մայիսյան հաղթանակները ցույց տվեցին, որ մենք ոչ միայն կարող այլ նաև պարտավոր ենք հոգալ սեփական անվտանգությունը, սեփական ուժերով […]

̰
Կա երրորդ փուլի անհրաժեշտություն՝ դատական մարմնում հեղափոխություն իրականացնելու. ԱԽ քարտուղար

14:21 23.05.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական է գնահատում վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչը և տեսնում է օրենսդիր մարմնում հեղափոխություն անելու անհրաժեշտություն: Մայիսի 23-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել: Նախորդ տարի մայիսին սկսված հեղափոխությունը կարելի է ասել, որ մտել է արդեն 3-րդ փուլ, որովհետև առաջին […]

̰
«Սուտ եք ասում». Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցից բարկացավ

13:50 23.05.2019

«Հայ-ռուսական հարաբերություններում որևիցե խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով ակտիվ աշխատում ենք, իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ ենք, նախատեսվում է նաև Պատրուշևի այցը Հայաստան, սակայն, դեռ բանակցությունների փուլում է»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հիշեցնելով, որ արդեն 3 հանդիպում ունեցել են: Լրագրողի հարցը, թե նախկինում […]

̰
Արմեն Գրիգորյանը ցավակցել է ղազախ գործընկերոջը ռազմական ուղղաթիռի վթարի կապակցությամբ

19:13 29.03.2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության  խորհրդի  քարտուղար Գաբիթ Բայժանովին՝ Ղազախստանի  զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի  կապակցությամբ։ ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են` հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի գործընկեր Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի մասին, որի կապակցությամբ հայտնում եմ Ձեզ իմ խորազգաց ցավակցությունը […]

̰
Դժվար է ասել, թե ով է սորոսական, իսկ ով՝ ոչ. Արմեն Գրիգորյան

23:20 24.03.2019

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին. «Արցախի բանակցային սեղան վերադառնալը նախկին ֆորմատի վերականգնում է: Ադրբեջանում ապրում են տարբեր ժողովուրդներ և երկխոսություն կարող է լինել տարբեր մակարդակներում»: Նա նաև անդրադարձել է իրեն սորոսական որակելու պիտակներին և նշել, որ իրական քաղաքականության մեջ կարևոր են իրական փաստերը. […]

̰
Համոզված եմ, որ Հայաստանը շուտով տիեզերքում արբանյակ է ունենալու. Արմեն Գրիգորյան

22:03 23.03.2019

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է մի շարք ներքաղաքական խնդիրների: Նա անդրադարձել է տիեզերական գործունեության մասին օրենքին. «Օրենքի նպատակը Լուսնի ուսումնասիրությունը չէ, այլ ցանկություն ունի կարգավորել Հայաստանում տիեզերական արդյունաբերության գործունեությունը, հարկային դաշտի բարելավումը: Մենք մեծ հնարավորություն ենք ստեղծում, որ այդ ոլորտում ներդրումներ կատարվեն»: ԱԽ քարտուղարի խոսքերով՝ մենք պետք […]

̰
«Սու» զինատեսակների գնումը հաջողված գործարք էր. Արմեն Գրիգորյան

00:55 23.03.2019

«Վարչապետի և Ռուսաստանի նախագահի մակարդակով կան պարբերաբար շփումներ, նրանք տարբեր ֆորմատներով հարցեր են քննարկում, վերջերս Արարատ Միրզոյանին տրամադրվել է ամենաբարձր ամբիոններից մեկը՝ խոսելու հայ-ռուսական հարաբերությունների մասին»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմեն Գրիգորյանը նշել է, որ վերջին 10 ամսվա ընթացքում 3 հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ […]

̰
Նիստը բնականաբար ծառայել է իր նպատակին. Արմեն Գրիգորյանը՝ Արցախում տեղի ունեցած ԱԽ համատեղ նիստի մասին

14:09 22.03.2019

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստին. «Նիստը բնականաբար ծառայել է իր նպատակին, պատմական տեսանկյունից դա աննախադեպ իրադարձություն է, բայց եթե նայենք քաղաքական տրամաբանության տեսանկյունից, որ «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավում հայտարարվել էր, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է բարձրացնել, ապա սա քաղաքական տրամաբանության […]

̰ ̰
Արմեն Սարգսյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության խնդիրները

16:26 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ:

̰
Համոզված եմ, որ արդարադատությունից մի միլիմետր շեղում չի լինի. Արմեն Գրիգորյանը՝ արդար դատաքննության մասին

19:21 01.03.2019

Ազատության հրապարակում Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթից առաջ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրուցում նշել է, որ կա քաղաքական կամք Մարտի 1-ի մեղավորներին օրինական բացահայտելու: «Բոլոր գործընթացները, որ Մարտի 1-ի շուրջ ընթանում են, հենց քաղաքական կամքի վառ ապացույցն են: Այն դատական գործընթացները, որ պետք է իրականացվեն, դրանց մասին խոսելը դեռ […]

̰
Կարեն Աբրահամյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը

18:09 15.02.2019

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԶՈՒ ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը

19:01 12.02.2019

Փետրվարի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության  վարչությունից: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ քարտուղարը ներկայացրել է Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում ժողովրդավարական հաստատությունների դերակատարության նշանակությունը, ոլորտի բարեփոխումների համատեքստում ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքների կիրարկման […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին

17:26 01.02.2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվել […]

̰
Ինձ համար օրինակելի են Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը. Արմեն Գրիգորյան

19:05 28.01.2019

2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ Բոլորիդ շնորհավորում […]

̰
Արմեն Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում

12:02 28.01.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթի այցելել է Եռաբլուր: «Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ այց Եռաբլուր։ Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենիքի անկախությունն ու սահմանները կյանքի գնով պաշտպանած հերոսների հիշատակին»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

̰
Արմեն Գրիգորյանի` Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԱԽ խոսնակ

11:52 24.01.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսնակ Արեգ Քոչինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից: «Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի […]

̰
Արմեն Գրիգորյանը ղազախ գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

12:34 08.01.2019

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]

̰
2019թ. կլինի ՀՀ-ում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի. Արմեն Գրիգորյան

13:00 31.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը: Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում […]

̰
Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է ֆիտնես ակումբի VIP փաթեթից օգտվելու մասին լուրերին

14:52 27.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որի` օգտվում է ֆիտնես ակումբի VIP փաթեթից: «Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է: Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը […]

̰
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:09 19.12.2018

2018թ. դեկտեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:  Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են  փոխանակել ոլորտում առկա ներուժի և […]

̰
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

20:24 30.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Արմեն Գրիգորյանը ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական վիճակը

17:02 21.11.2018

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը: Հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։ Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորել է գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող […]

̰
Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

10:42 20.11.2018

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։ ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։

̰
Արմեն Գրիգորյանը մեկնում է Աստանա

12:35 06.11.2018

2018թ. նոյեմբերի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին և Խորհրդի նստաշրջանին։ Այս մասին Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Գ. Բայժանովի հետ։

̰
Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար. Արմեն Գրիգորյանին կտանեն ԿԸՀ. «Հրապարակ»

10:20 06.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ […]

̰
Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում. Արմեն Գրիգորյան

16:10 01.11.2018

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է Մյունխենյան անվտանգության համաժողովի (Munich Security Conference) հիմնական խմբի (MSC Core Group) գործունեության շրջանակներում կազմակերպված «Սպառազինությունների վերահսկման ու վստահության ամրապնդման միջոցառումներ» և «Տարածաշրջանային կոնֆլիկտների վերաբերյալ» քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Քննարկման ընթացքում քարտուղարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել […]

̰
Արմեն Գրիգորյանը Մինսկում իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:00 30.10.2018

ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի […]

̰
BACK_TO_TOP