TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

17:24 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին: Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: […]

̰
Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանություն

14:46 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը: […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին

10:47 02.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

15:39 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

̰
Արսեն Թորոսյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը խոսել են առողջ ապրելու մասին

10:15 01.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել են առողջ ապրելու մասին։ «Առողջ ազգ՝ հզոր պետություն»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն արձագանքել է նախագահի որոշմանը

13:27 31.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]

̰
Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ

10:24 31.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ Երեկ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնելու։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նորընտիր նախագահին

10:58 30.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել […]

̰
Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահը հյուրընկալել է Ռոզի Արմենին

15:56 29.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ

15:54 29.05.2019

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ: Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:

̰
«Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ». Տիգրան Ուրիխանյան

14:45 29.05.2019

Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ներկայացումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքրվելով. «Հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց կարևոր է՝ որպես սահմանադրորեն երկրի գլուխ հանդիսացող անձի դիրքորոշում: Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, անհրաժե՞շտ է վեթինգի այն ճանապարհով ընթանալ, որին սկիզբ դրեց […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ

12:41 29.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում:  «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու […]

̰
Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը

13:13 28.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Արամ Մանուկյանի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների հետ

18:39 27.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ:  

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին

17:52 27.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

11:12 26.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: «Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին

10:15 24.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ. «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում […]

̰
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

20:45 23.05.2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ «ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական […]

̰
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյան

14:44 23.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել […]

̰
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել

10:24 23.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել […]

̰
Դու միշտ մեզ հետ ես, սիրելի´ Շառլ․ Արմեն Սարգսյանի գրառումը

18:55 22.05.2019

«Դու միշտ մեզ հետ ես, սիրելի´ Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան և Ֆրանսիա հայրենիքների հետ…»,- իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի առիթով նման գրառում է կատարել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ https://www.facebook.com/Armpresident/photos/a.264797444169533/358112284838048/?type=3&theater

̰
Արմեն Սարգսյանը Աֆղանստանում ՀՀ դեսպան է նշանակել

18:28 22.05.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ) նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ […]

̰
Շեր Սարգսյանը, Հայաստանը և պլաստիկ վիրահատությունները. այսօր երգչուհու տարեդարձն է

19:00 20.05.2019

«Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ այն ներքուստ զգում եմ: Դա նման է գեր կնոջը, որը կորցրել է 250 կգ, բայց, միևնույն է, ներքուստ իրեն գեր է զգում»:  Ես չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ–որ խորհուրդ տալ, քանի որ «խորհուրդ» ասվածը հիմարություն է: Ուղղակի խորը շունչ եմ քաշում և վերջ. սրտիս մոտ չեմ ընդունում» Ամերիկյան […]

̰
Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկուն մաղթել է հաջողություններ

14:28 20.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նա նորընտիր նախագահ Զելենսկուն […]

̰
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին․ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

00:16 20.05.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

17:09 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։ Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։ Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս […]

̰
Ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. Արմեն Սարգսյանը հանդիպել է Nokia-ի ղեկավարի հետ

17:01 17.05.2019

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, […]

̰
21-րդ դարը հայերի դարն է. նախագահը՝ Նուր-Սուլթանի տնտեսական ֆորումում

16:58 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]

̰
Արմեն Սարգսյանը «Շնայդեր գրուպի» հիմնադրի հետ քննարկել է ներդրումային հնարավորությունները

13:19 17.05.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը […]

̰
21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյան

10:02 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]

̰
BACK_TO_TOP