TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին

11:22 01.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի փոխգործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի: Հանրապետության նախագահը գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում:

̰
Արմեն Սարգսյանը մասնակցում է Եվրոպական խաղերի փակման արարողությանը

22:29 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցում է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, որն ընթանում է այս րոպեներին։ Հիշեցնենք, Հայաստանը ներկայացնող մարզիկները շահել են 11 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի։

̰
Արմեն Սարգսյանը եռօրյա այցով մեկնում է Մինսկ․ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձություններին

13:49 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնում է Մինսկ։ Այցը եռօրյա է, օրակարգը՝ բավականին հագեցած։ Նախատեսված են հանդիպումներ տարբեր կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, իսկ այսօր արդեն նախագահն այցելելու է Օլիմպիական ավան և ներկա է գտնելու Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը։ Հանդիպում է նախատեսված նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

11:54 30.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

̰
Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

12:46 29.06.2019

Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող […]

̰
Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ

10:40 29.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված […]

̰
Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ

20:25 28.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր […]

̰
Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է GLF-ի պատվիրակությանը

11:06 28.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի: GLF-ի […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

18:10 27.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու […]

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է Crans Montana Forum-ի բացմանը

17:58 27.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը: Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք […]

̰
STARMUS-ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելը մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է. Արմեն Սարգսյան

11:04 26.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան […]

̰
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը․ Արմեն Սարգսյան

11:04 25.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին: STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի […]

̰
Արմեն Սարգսյանը միջազգային հայտնի ֆորումին մրցանակ կստանա

11:55 24.06.2019

Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով: Ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն: «Crans Montana Forum»-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

10:24 24.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

22:59 23.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

̰
Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Զուրաբիշվիլին՝ Արմեն Սարգսյանին

17:02 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել […]

̰
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:25 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ […]

̰
Բելառուսը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում. Լուկաշենկո 

13:15 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանի տարեդարձը

11:44 23.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես […]

̰
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարեդարձն է

10:44 23.06.2019

ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ նախագահի տարեդարձը և կից հրապարակել լուսանկար: «Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ»,- ասված է գրառման մեջ:   Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

̰
Արմեն Սարգսյանն Ուզբեկստանում նոր դեսպան է նշանակել

16:13 20.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է որոշման մեջ:

̰
Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակում

22:27 19.06.2019

Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում…. Հ.Գ. -Պրոսերժական ԶԼՄ-ների վերնագրերը -«Գրոսյտմաստերը վերադառնում է» -«Ում էր իր ուսերին բերում Սամվել Կարապետյանը»… -«Սերժ Սարգսյանը միակ […]

̰
Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդոյի» հետ քննարկել է ՏՏ համագործակցության հնարավորությունները

19:26 19.06.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

18:20 19.06.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով: Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընկալվի և հաստատվի որպես համազգային վստահության ինստիտուտ. Արմեն Սարգսյան

11:42 18.06.2019

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ. Արմեն Սարգսյան

10:49 18.06.2019

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի համահայկական հիմնադրամն ասոցացվի դրամահավաք  կառույցի հետ: Այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում: «Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»,- ասաց նախագահը:

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

18:20 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

10:11 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի փակմանը

20:16 14.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությանն ու փակման գալա համերգին: Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվել Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտներին: Փակման արարողությանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ

16:49 14.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է պետական ու քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի հետ: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պետության և հասարակության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

̰
BACK_TO_TOP