TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Արտակ Շաբոյան

Հեղուկ գազը փաստաթղթերով իրացվում է առավել ցածր գնով, քան իրականում կա՝ ՏՄՊՊՀ-ն գործերն ուղարկել է ՊԵԿ

12:33 28.06.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի պատասխանը` հանրապետության գազալցակայաններում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ, որը հանձնաժողովն իրականացրել էր պատգամավորի դիմումի համաձայն: Պատգամավոր Մարուքյանը տեղեկացնում է, որ  բազմաթիվ բողոքներ էր ստացել քաղաքացիներից, ինչի արդյունքում ամսվա սկզբին դիմել էր ՏՄՊՊՀ` պարզաբանում ստանալու համար, թե մասնավորապես հեղուկ գազի 1 լիտրի արժեքի […]

̰
ՏՄՊՊՀ-ին առաջարկել եմ ուսումնասիրել հեղուկ գազի շուկայից ստացված բողոքները. Մարուքյան

19:59 05.06.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ գրություն է ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։ «Քիչ առաջ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ […]

̰
Յուրաքանչյուր գործարար պետք է զգա բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը. Արտակ Շաբոյան

18:33 06.04.2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր շրջայց է կատարել Սյունիքի մարզի մի շարք սոցիալական հաստատություններում՝ գիշերօթիկ դպրոցներում, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում և այլն:

̰
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կան հակասություններ. Արտակ Շաբոյան

13:31 17.02.2018

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:

̰
Նախկին օրենքին վերադառնալ նշանակում է կորցնել 33 մլրդ դրամ. ֆինանսների փոխնախարար

16:27 15.02.2018

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովում մանրամասն ներկայացրել է այն հաշվարկները, որոնք հիմք ընդունելով կառավարությունը դրական եզրակացություն չի տվել «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխությանը:

̰
Կարագը կէժանանա դիվերսիֆիկացված ներմուծումների շնորհիվ. Արտակ Շաբոյան

18:11 23.01.2018

Արտակ Շաբոյանը նաև նշել է, որ կարագը կէժանանա, քանի որ շուկայի 50 տոկոսը գրաված և գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող ընկերությունից բացի, ևս 28 ներմուծող կա: Բացի այդ՝ Հայաստան կարագ ներմուծվում է ոչ միայն Նոր Զելանդիայից, այլև Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից:

̰
«Ուշադրության կենտրոնում պահել այն շուկաները, որտեղ գերիշխող տնտեսվարողներ կան»․ նախագահի հանձնարարականը ՏՄՊՊՀ-ին

20:11 18.01.2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղյակ է կառավարության նախաձեռնության մասին, որով փոփոխություններ են լինելու հանձնաժողովին վերաբերող օրենքում։ Սակայն այդ փոփոխությունները չպետք է ազդեն աշխատանքի վրա։

̰
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել թանկացումների թեմայով

18:12 18.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

̰
Մամուլում անհիմն հայտարարություններ անողները թող այցելեն հանձնաժողով. Արտակ Շաբոյանը գնաճի մասին

14:19 16.01.2018

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրել է, որ իրավիճակը հսկողության տակ է, հանձնաժողովն ուշադիր հետևում է խոշոր, գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը:

̰
ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունը չի ազդի գների վրա. Արտակ Շաբոյան

14:03 16.01.2018

ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների վրա:

̰
Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարույթ է հարուցվել

13:19 16.01.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։

̰
«Առաջիկայում կարագի գինը պետք է որ կարգավորվի».  Արտակ Շաբոյան

11:39 16.01.2018

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր անդրադարձել է նաև նախորդ տարի կարագի շուկայում արձանագրված գնաճին։

«Կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fontera ընկերությունից։ Այդ ընկերության գների դիտարկումը ցույց տվեց, որ նորզելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թ.-ի մայիսից, իսկ ՀՀ շուկայում արձանագրվեց 4 ամիս անց։ Ամենաբարձր գինը գրանցվել է 2017թ-ի հուլիսին՝ 1տ-ն շուրջ 6000 ԱՄՆ դոլար,որի ազդեցությունը ՀՀ շուկայում եղավ 2017 թ. նոյեմբերին՝ 4520 դր»,- պարզաբանել է Արտակ Շաբոյանը։

̰
«Բենզինի և դիզվառելիքի թանկացումն օրինաչափ է».  Արտակ Շաբոյան

10:17 16.01.2018

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հունվարի 16-ին ներկայացրել է ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Խոսելով տարեսկզբին դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկաներում արձանագրված գնաճից՝ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով։

̰
Պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին. Սերժ Սարգսյան

16:03 10.01.2018

Հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով այսօր նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել:

̰
Մարուքյանը Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների հարցով դիմել է վարչապետին ու ՏՄՊՊՀ-ին

15:02 09.01.2018

ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորն այդ գրություններով պահանջում է լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված խնդիրը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։

Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։

ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ավտոմեքենաների ապահովագրություն կատարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներ:

Նրանք դժգոհել են, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում 7 տարի գործող ապահովագրական 6 ընկերությունների շուրջ 70 աշխատողներն անհավասար մրցակցության պատճառով անգործ են մնացել:

̰
«Հին Խնձորեսկ» ծրագրով կներդրվի 25 մլն դոլար

18:43 07.12.2017

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին:

̰
Շաքարավազի գինը կնվազի. ՏՄՊՊՀ

12:05 04.11.2017

«Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-հավելեց Արտակ Շաբոյանը:

̰
Բոլոր ցանկացողները կարող են զբաղվել բենզինի ներկրմամբ, եթե ունեն գումար. Արտակ Շաբոյան

13:28 18.10.2017

Տնտեսական հանձնաժոովի նիստում քննարկվում է բենզինի շուկայում գերշխող դիրք գրավող «ՖԼԵՇ» և «CPS» ընկերությունների հարցը։

̰
Այս տարի կարագը թանկացել է 35, միսը՝ 10-15 տոկոսով. Արտակ Շաբոյան

12:49 18.10.2017

ՏՄՊՊՀ նախագահը ներկայարել է սպառողական շուկակում գրանցված թանկացումները: «Կարագի բենզինի, մսի և ձկան թանկացումներ են եղել»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արտակ Շաբոյանը։

̰
BACK_TO_TOP