20:11 18.01.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղյակ է կառավարության նախաձեռնության մասին, որով փոփոխություններ են լինելու հանձնաժողովին վերաբերող օրենքում։ Սակայն այդ փոփոխությունները չպետք է ազդեն աշխատանքի վրա։
«Անկախ այս փոփոխություններից՝ բոլորդ վստահաբար պետք է շարունակեք ձեր աշխատանքային գործունեությունը և հատկապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական այն շուկաները, որտեղ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ կան», — նշել է նախագահ Սարգսյանը։
Նախագահ հանձնարարությունը վերաբերում էր հատկապես սոցիալական նշանակության ապրանքատեսակներին, որտեղ կան և խոշոր, և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ իրենք պետք է մշտապես հետևեն գնագոյացման քաղաքականությանն ու միջամտել գնային չարաշահումներ հայտնաբերելիս՝ պատասխանատվության ենթարկելով չարաշահողներին։
«Հանձնարարվեց նաև ուսումնասիրել ապրանքային շուկաները և մուտքի խոչընդոտներ բացահայտելու դեպքում դրանք վերացնել, որպեսզի բոլոր ապրանքային շուկաները լինեն բաց, ազատ, որպեսզի ցանկացած տնտեսվարող, որ տնտեսապես նպատակահարմար է գտնում տվյալ գործունեությամբ զբաղվելը, կարողանա դա իրականացնել։ Եվ ցանկացած տնտեսվարող կարողանա ազատորեն մուտք գործել ապրանքային շուկաներ», — քննարկումից հետո հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Հանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ տնտեսական մրցակցությանը խոչընդոտող հանգամանքների թվում իրենք երբեմն հայտնաբերում են նաև տարբեր գերատեսչությունների կարգավորման առարկա հանդիսացող խնդիրներ։
«Հանձնարարվեց նաև հետևել պետական մարմինների վարքագծին, պետական մարմինների այն բոլոր գործողություններին, որոնք կարող են սահմանափակել մրցակցությունը, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքեր են լինում, երբ բացահայտվում են մրցակցության ոլորտի խնդիրներ, և այդ խնդիրները գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում», — հայտարարել է Շաբոյանը։
Մրցակցությունն ապահովող մարմնի աշխատակիցները, ըստ կառույցի ղեկավարի, կապ են պահում և համագործակցություն են իրականացնում նաև արտերկրի իրենց գործընկերների հետ։
«Մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք բավականին շատ հարցեր և խնդիրներ լուծել հայկական արտահանող ընկերությունների համար, և վերացնել հայկական ընկերությունների համար մուտքի խոչընդոտները տարբեր երկրների ապրանքային շուկաներում», — հայտարարել է Շաբոյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի և հանձնաժողովի անդամների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...