TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

արցախա-ադրբեջանական սահման

Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 250 անգամ

13:07 31.03.2018

Արցախի հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

̰
Հակառակորդը օգտագործել է ձեռքի հակատանկային նռնականետեր

16:29 17.03.2018

ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

̰
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

12:53 15.03.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 15-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։

̰
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 220 անգամ

11:57 10.03.2018

ՊԲ-ից հայտնում են, որ մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 220 անգամ:

̰
ԵԱՀԿ-ն Հադրութի հարավային ուղղությամբ դիտարկում է անցկացրել

12:32 07.03.2018

Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 7-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ:

̰
Հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

13:09 24.02.2018

Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

̰
Հրադադարը խախտվել է 250 անգամ

14:12 17.02.2018

ՊԲ-ից հայտնում են, որ փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

̰
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

11:55 10.02.2018

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

̰
Վիրավորված զինվորը մահացել է հոսպիտալում. ՔԿ

12:28 08.02.2018

Երեկ՝ փետրվարի 07-ին, ՊԲ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը մահացել է զինհոսպիտալում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հայ Քալանթարյանը վիրավորվել է ժամը 13:50-ի սահմաններում: Նրան տեղափոխել են զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

̰
Արցախում զինվոր է զոհվել

09:09 08.02.2018

Արցախի ՊԲ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ` փետրվարի 7-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

̰
Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է

13:30 03.02.2018

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

̰
BACK_TO_TOP