Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

12:53 15.03.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 15-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։

ԱՀ ԱԳՆից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

15:34 16.05.2024

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 […] ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

14:27 16.05.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […] ...

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

16:47 14.05.2024

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

Միասնական սոցիալական ծառայությունից ԼՂ մեր հայրենակիցներին տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է։ ...

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

14:23 14.05.2024

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արկադի Ղուկասյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

BACK_TO_TOP