TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

Աֆրին

Թուրք զինվորները թալանում են Աֆրինի բնակիչներին

17:28 19.03.2018

Քրդական քաղաք Աֆրինի գրավումից հետո թուրքական զորքերը Սիրիական ազատ բանակի զինյալների հետ միասին սկսել են թալանել տեղի բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է մոնիթորինգային խումբը:

̰
Թուրքական զինուժը մտել է Աֆրին

09:12 19.03.2018

Թուրքական զորքերը և նրանց սիրիական դաշնակիցները գրավել են Աֆրինը և այնտեղից դուրս մղել քուրդ զինյալներին:

̰
Թուրքական ավիահարվածներից Աֆրինում 11 քաղաքացի է զոհվել

17:38 17.03.2018

Անկարան բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չլինեն:

̰
Անկարան դատապարտել է Եվրախորհրդարանի հայտարարությունը

16:59 16.03.2018

Նշենք, որ Եվրախորհրդարանը կոչ էր արել Սիրիայում հետևել մարդասիրական իրավունքին, քաղաքացիական անձանց պաշտպանությանը: Պատգամավորները հորդորել էին նաև Սիրիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աֆրինում դադարեցնել կրակը:

̰
Էդողանը 6-ամյա աղջնակին խոստացել է պատվով հուղարկավորել

15:47 27.02.2018

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Աֆրինի ռազմական գործողությունների մասին խոսելիս, Էրդողանը բեմ է հրավիրել զինվորական համազգեստով փոքրիկ աղջկա և սկսել է խրատել նրան ու խոստանալ, որ պատվով հուղարկավարություն կկազմակերպի նրա համար:

̰
Սիրիայի ժողովրդական ուժերը առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին

14:35 19.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկներն առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին՝ թուրք զինվորներին դիմակայելու և քրդերին աջակցելու համար:

̰
Քրդերը հայտնել են Աֆրինում 13 թուրք զինվորների սպանության մասին

17:00 18.02.2018

Քրդերը վստահեցնում են, որ հարձակման ժամանակ սպանվել է 13 թուրք զինծառայող:

̰
Թուրքիան հայտարարել է Աֆրինում շուրջ 1500 քուրդ զինյալի ոչնչացման մասին

14:45 14.02.2018

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել են շուրջ 1500 զինյալի:

̰
Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Աֆրին

19:38 10.02.2018

Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց՝ շաբաթ օրը, կայցելի Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաք:

̰
Թուրքական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զինվորական է զոհվել

18:50 10.02.2018

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
Թուրքիան է կազմակերպել իր տարածքի հրթիռակոծումը, տեսագրություններ կան. Կարո Փայլանը՝ Էրդողանին

11:41 10.02.2018

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկար տարիներ Աֆրինից երբևէ որևէ ռումբ կամ հրթիռ չի արձակվել Թուրքիայի ուղղությամբ։

̰
Եվս մի քուրդ կին զինյալ թուրքական տանկ է ոչնչացրել

09:45 05.02.2018

Քրդական զինված խմբավորումները սիրիական Աֆրինում թուրքական զինուժին պատկանող տանկի ոչնչացման տեսանյութ են հրապարակել:

̰
Քուրդ կին զինյալը տանկ է ոչնչացնում

14:58 03.02.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քրդական ինքնապաշտպանական ուժերի մի կին զինյալ հակատանկային հրթիռային համակարգի միջոցով ոչնչացնում հակառակորդի տանկը:

̰
Թուրքիայի տվյալներով՝ Աֆրինում 900 քուրդ է չեզոքացվել

14:15 03.02.2018

Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչնչացրել ահաբեկչական 15 թիրախ:

̰
Նկարահանող խումբը Սիրիայում ռմբակոծության տակ է հայտնվել

18:16 01.02.2018

Թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում նկարահանող խումբը ռմբակոծության տակ է հայտնվել, կան տուժածներ, հայտնում է PRESSTV-ն:

Դեպքը տեղի է ունեցել Սիրիական Աֆրին շրջանի Ռաջո քաղաքի մոտակայքում:

̰
Սիրիայի ներխուժմանը դեմ թուրք բժիշկները ձերբակալվել են

18:26 31.01.2018

Բժիշկների դիրքորոշումը թուրքական իշխանությունները համարել են դավաճանական։

̰
Թուրքական ավիացիան ավերում է Սիրիայի պատմամշակութային վայրերը

20:05 30.01.2018

Սիրիայի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են թե ինչպիսի ավերածություններ են թողել թուրքական ավիահարվածները Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Դարա պատմամշակութային հուշարձանի տարածքում: Նեոլիթյան դարաշրջանի Արամեյական այս կոթողները թվագրվում էին մ.թ.ա. 1300-1000 թթ և մեծ պատմամշակութային արժեք էին ներկայացնում:

̰
Սիրիա ներխուժումը քննադատելու մեղադրանքով Թուրքիայում 300 մարդ է ձերբակալվել

10:27 30.01.2018

Հանգստյան օրերին Թուրքիայի 170 մտավորականներ բաց նամակ էին գրել իշխող կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով ու պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։

̰
Աֆրինում շրջանում Թուրքիայի ավիահարվածների զոհ է հայ երիտասարդը

16:12 29.01.2018

Թուրքիայի՝ «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական օպերացիայի ժամանակ սիրիական Աֆրինում մահացել է 24-ամյա երիտասարդ՝ հայկական համայնքից:

̰
Թուրքիայի բանակը մարդկային կորուստներ ունի Աֆրինում

11:50 29.01.2018

Թուրքիան հիմա հետապնդում է մարտական գործողությունների մասին սոցիալական ցանցերում գրառումներ կատարողներին։

̰
ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարի քրդական PYD / YPG զինյալներին

20:01 27.01.2018

ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են փոխանակվել տեղեկատվությամբ

̰
Թուրքիան և դաշնակիցները մոտ 20 զինծառայող են կորցրել Աֆրինում

11:57 27.01.2018

Թուրքական բանակը կորցրել է 3 զինծառայող, «Սիրիայի ազատ բանակի» նրանց դաշնակիցները՝ 13 զինյալ։

̰
Գերմանիան սառեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը

17:03 25.01.2018

Աֆրինի իրադարձությունները ստիպել են Գերմանիան սառեցրնել զենքի արտահանումը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳ նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին: Կառավարությունը այդ քայլին է դիմել, քանի դեռ կոալիցիայի ստեղծման բանակցություններ են ընթանում:

̰
Քրդերը ստիպում են հայերին մասնակցել Աֆրինի մարտերին. բացառիկ հարցազրույց

11:32 25.01.2018

Թեմային անդրադառնալու համար «Շանթ» հեռուստաընկերությունը դիմեց Գամիշլիի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ վարդապետ Այվազյանին, որ օրերս գտնվում էր Երևանում:

̰
Թուրքիան Աֆրինի գործողություններով չի սահմանափակվի. Էրդողան

17:05 24.01.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեկիչների դեմ պայքարը կընդլայնի Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով»:

̰
Սիրիայի հյուսիսում Թուրքիան քրդերի դեմ գերմանական տանկեր է օգտագործել

09:58 24.01.2018

Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ կառավարությանը կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային:

̰
Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել Աֆրինով

09:23 23.01.2018

Թուրքիան որևէ խոստում չի տվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկրին, որ իր զինուժի օպերացիան սահամափակվելու է միայն սիրիկան Աֆրինի շրջանի տարածքով

̰
BACK_TO_TOP