Աֆրինում շրջանում Թուրքիայի ավիահարվածների զոհ է հայ երիտասարդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Աֆրինում շրջանում Թուրքիայի ավիահարվածների զոհ է հայ երիտասարդը

16:12 29.01.2018

Թուրքիայի՝ «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական օպերացիայի ժամանակ սիրիական Աֆրինում մահացել է 24-ամյա երիտասարդ՝ հայկական համայնքից: 

«Ռոշեր Կոնիս անունով երիտասարդը մահացել է հունվարի 24-ին իրականացված ավիահարվածներից: Նա հայկական ընտանիքից էր: Նրա մայրն ու քույրը ևս վիրավորում են ստացել թուրքական բանակի կողմից իրականացվող օդային հարվածների ժամանակ», – հաղորդում է ANF News աֆրինյան գործակալությունը:

Աղբյուրի տվյալնեով, մահացածի նախնիները Աֆրինում են հաստատվել Ցեղասպանության տարիներին:

Սիրիայում Հայաստանի դեսպանատունը լուրը հաստատել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

09:30 17.05.2024

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումն այն մասին, որ Կիևը չպետք է օգտագործի ամերիկյան զենքերը ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը», – ասել է Սինգհը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վերանայել է իր կարծիքը Խարկովի մարզում ռուսական հարձակման ֆոնին: Միաժամանակ […] ...

Սլովակիայի նախագահն ասել է, որ Ֆիցոն հիշում է մահափորձի մանրամասները

09:16 17.05.2024

Սլովակիայի նախագահն ասել է, որ Ֆիցոն հիշում է մահափորձի մանրամասները

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիշում է իր մահափորձի հանգամանքները, նա զարմացած է, թե որքան արագ է տեղի ունեցել ամեն ինչ, ասել է հանրապետության ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին։ «Նա հիշում է, նա զարմանում է, թե ինչպես է դա եղել, որքան արագ է դա եղել», – ասել է Պելեգրինին TA3 հեռուստաընկերությանը։ Պելեգրինին հինգշաբթի կեսօրին այցելել է Ֆիցոյին […] ...

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

23:53 16.05.2024

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

Արևմտյան Բալկանների երկրները չեն ընդունվի Եվրամիություն մինչև Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, նրանք պետք է սպասեն առնվազն վեց տարի եվրաինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի մասնակցությամբ տարածաշրջանային առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ «Ես գիտեմ, որ մենք Եվրամիության մաս չենք լինի Ուկրաինայից առաջ: Երբ մենք մտնենք Եվրամիություն, […] ...

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված է եղել

23:45 16.05.2024

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված է եղել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված էր։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հանրապետության Պետական ​​անվտանգության խորհրդի և կառավարության արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ դա պատահականություն չէր, և նշել, որ կրակողը նախկինում մասնակցել է Դոլնա-Կուպայում բողոքի ցույցի, որտեղ տեղի էր ունենում նախարարների կաբինետի […] ...

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

23:14 16.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և միևնույն ժամանակ աջակցել Ռուսաստանին՝ հագեցնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ «Չինաստանը սպառնում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական անվտանգությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:   ...

BACK_TO_TOP