TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

բախումներ

Լիբանանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև

15:03 11.02.2020

Լիբանանում պահպանվում է անհանգիստ իրավիճակը: Երկրի անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք փորձում էին արգելափակել պատգամավորների և նախարարների ճանապարհը խորհրդարան հասնելուց: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանի խորհրդարանում պատգամավորները պետք է իրենց վստահության կամ անվստահության քվեն տան վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը: Պատգամավորները պետք է քվեարկեն կառավարության […]

̰
Իրաքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, կան զոհեր

18:30 25.01.2020

Իրաքում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները: Դրանք այս անգամ նույնպես ուղեկցվել են անվտանգության ուժերի հետ բախումներով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Մայրաքաղաք Բաղդադում բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը սկսել են հեռացնել ցուցարարների կողմից դրված արգելապատնեշները: Նրանք ցույցերը ցրելու և ճանապարհները բացելու համար կիրառել են մարտական փամփուշտներ և […]

̰
Իրաքի անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են մարտական փամփուշտներ

16:00 21.01.2020

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Բասրա քաղաքում ցուցարարները փակել են ճանապարհներ և անվտանգության ուժերի ուղղությամբ նետել տարբեր իրեր, ինչին ի պատասխան, վերջիններս կիրառել են մարտական փամփուշտներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բախումներ են եղել նաև մայրաքաղաք Բաղդադում: Այդտեղ ցուցարարները, ի նշան, բողոքի իրավապահների ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ»: Ոստիկաններն էլ իրենց հերթին […]

̰
Ֆրանսիայում անցկացվում է «դեղին բաճկոնների» այս տարվա վերջին ակցիան

19:06 28.12.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]

̰
Բախումներ Լիբանանում իրավապահների և ցուցարարների միջև

15:56 17.12.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են անվադողեր և ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանում արդեն մի քանի շաբաթ է` […]

̰
Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների

12:40 14.12.2019

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:  Այս մասին հայտնել է Guardian News-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից […]

̰
Բախումներ Չիլիում. ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

17:00 07.12.2019

Չիլիի մայրաքաղաքում արդեն 50 օր է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք այս անգամ էլ ուղեկցվել են իրավապահ մարմինների հետ բախումներով: Russia Today-ի փոխանցմամբ՝ դիմակավորված մարդիկ ոստիկանների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ», ինչին ի պատասխան` վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Չիլիում ցույցերի առիթ էր դարձել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: Չնայած այն […]

̰
Չիլիում բազմամարդ հակակառավարական ցույցերը շարունակվում են

10:42 23.11.2019

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանց ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ  քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Կան տուժածներ: Հակակառավարական ցույցերը Չիլիում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Ցույցերի առիթ էր հանդիսացել […]

̰
Բոլիվիայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

14:09 19.11.2019

Բոլիվիայում շարունակվում են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը: Փողոց են դուրս եկել նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները և նրան դեմ արտահայտվողները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Զանգվածային […]

̰
Չիլիում ցուցարարները լազերի օգնությամբ փորձել են կուրացնել իրավապահներին

13:15 19.11.2019

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չեն դադարում հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և նռնակներ, ինչպես նաև փորձել են լազերի օգնությամբ կուրացնել իրավապահներին: Վերջիններս էլ ցույցերը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ: Հակակառավարական բողոքի […]

̰
Չիլիի մայրաքաղաքում ցուցարարներն այրել են մի քանի շինություն

13:16 29.10.2019

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի ընթացքում ցուցարարները մի քանի շինություններ են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել է ծխի պատճառով: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկությունները: Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, […]

̰
Հակակառավարական ցույցեր Չիլիում. ցուցարարները դժգոհ են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից

13:42 19.10.2019

Չիլիում հակակառավարական բողոքի ցույցեր են: Այդտեղ բողոքի ակցիաների են դուրս եկել ուսանողները: Նրանք դժգոհ են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները կառուցել են արգելապատնեշներ և խափանել են մետրոյի մի քանի կայարանների աշխատանքը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են […]

̰
Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

18:40 21.09.2019

Հոնկոնգում արդեն 16 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները արգելապատնեշներ են կառուցել և կոտրել անվտանգության տեսախցիկները, ինչին ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Եգիպտոսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել

12:51 21.09.2019

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Եգիպտոսի մի շարք քաղաքներում: Այս մասին հայտնել է BBC-ն: Մարդիկ, դուրս գալով փողոցներ, իրենց բողոքն են արտահայտել երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և նրա կառավարության դեմ: Ցույցերի պատճառ է դարձել նախագահ Սիսիի կառավարությանն ուղղված կոռուպցիոն մեղադրանքները: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի […]

̰
Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են. կա 45 վիրավոր

13:17 22.07.2019

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամի հրաժարականը: Ակցիայի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Տեղի […]

̰
Ալժիրում հակակառավարական ցույցեր են անցկացվում

13:47 18.05.2019

Չնայած սաստիկ տապին՝ Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է euronews-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրի որոշ շրջաններում բողոքի ակցիաներն ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով: Ոստրկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ալժիրում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են դեռ փետրվարից, […]

̰
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը

12:36 13.04.2019

Ալժիրում արդեն 8-րդ շաբաթն է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները Աբդելազիզ Բութեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ի պատասխան […]

̰
Ալժիրում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում

10:56 16.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ` այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Իսկ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: […]

̰
Գազայի սահմանին բախումները շարունակվում են․ կան տուժածներ

11:00 16.02.2019

Գազայի սահմանին բախումները են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում […]

̰
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ

10:48 26.01.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ  կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, «Վերադարձ»-ի […]

̰
Բրազիլիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

13:06 17.01.2019

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 15 մարդու: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները նաև կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Ավելի վաղ՝ […]

̰
Իսպանիայում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև

22:17 06.12.2018

Իսպանիայի հյուսիս արևելյան-հատվածում գտնվող Խերոնա քաղաքում հակաֆաշիստական բողոքի ակցիաներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բռնի կերպով փորձել են մուտք գործել Հոկտեմբերյան հրապարակ, որը փակ է եղել ոստիկանների կողմից: Բանն այն է, որ այնտեղ տեղի էր ունենում աջ թևի Vox ազգայնական կուսակցության հանրահավաքը: Սրա հետևանքով բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, […]

̰
Հոնդուրասում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

13:57 27.10.2018

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալապայում ոստիկանները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Այս մասին հայտնել է Russia Taday-ը: Ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ կապված վերջին զանգվածային արտագաղթի հետ: Ցուցարարներն ավելի վաղ երթով շարժվել էին դեպի երկրի մայրաքաղաք պաստառներով և դրոշներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1500 փախստականներ, որոնք մատնված […]

̰
Ոստիկանությունն ու ցուցարարները Բուենոս Այրեսը ռազմադաշտի են վերածել

11:18 25.10.2018

Ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները արցունքաբեր գազ, ռետինե փամփուշներ և ջրցան մեքենաներ են օգտագործել ցուցարարների դեմ:

̰
Աթենքում բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

11:58 19.09.2018

Ակցիայի մասնակիցները շշառումբեր են նետել իրավապահների ուղղությամբ:

̰
Լիբիայում բանտից ավելի քան 400 կալանավոր է փախել

11:53 03.09.2018

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումների ընթացքում բանտից ավելի քան 400 բանտարկյալ է փախել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ բանտում խռովություն է սկսել, որին բանտապահները չեն միջամտել՝ զգուշանալով իրենց կյանքի համար: Ուղղիչ հիմնարկում պահվում էին քրեական հանցագործներ, ինչպես նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմնակիցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում արտակարգ իրավիճակ է […]

̰
Փարիզում բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության միջև

18:58 22.03.2018

Ներկայում բախումները շարունակվում են, դրանց կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ։

̰
Թունիսում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել

10:17 15.01.2018

Թունիսում շարունակվում են կառավարության դեմ ցույցերը: Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ քարեր են նետել և անվադողեր են այրել: Ցուցարարների ամբոխը ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են օգտագործել:

̰
BACK_TO_TOP