Բոլիվիայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+13.09 oC

Բոլիվիայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

14:09 19.11.2019

Բոլիվիայում շարունակվում են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը: Փողոց են դուրս եկել նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները և նրան դեմ արտահայտվողները: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Զանգվածային ցույցերը Բոլիվիայում սկսվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Ցուցարարները երկրի ղեկավարությանը մեղադրել են ընտրակեղծարարության մեջ։ Երկրում սաստկացող բողոքի ակցիաների ֆոնին Էվո Մորալեսը նոյեմբերի 10-ին հայտարարել էր պաշտոնը լքելու մասին: Նա քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում։ Իսկ ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսն իրեն հայտարարել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահ: Այս քայլը դուր չի եկել Մորալեսի աջակիցներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

23:17 15.05.2024

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Այսօր ես խոսեցի իմ ամերիկացի և քաթարցի գործընկերների (Էնթոնի Բլինքեն և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանի), ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Գազայում հրադադարի հաստատման հարցում իրավիճակը փակուղային է։ Միացյալ Նահանգները պետք է […] ...

Թբիլիսիում վերսկսվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները

22:55 15.05.2024

Թբիլիսիում վերսկսվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։ Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը: Նախօրեին հանրապետության խորհրդարանը երրորդ՝ […] ...

Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ Ֆիցոյի վրա հարձակումն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով

22:44 15.05.2024

Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ Ֆիցոյի վրա հարձակումն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով

Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Մատուշ Շութայ-Էշտոկը։ Նրա խոսքով՝ հարձակվողը կարող էր հարձակումը ծրագրած լինել երկրում նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ ...

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

22:34 15.05.2024

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

Չորեքշաբթի օրը մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեռ գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մատուշ Շութայ-Էշտոկը։ «Մահափորձի ժամանակ հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծայրահեղ ծանր է, նա դեռ վիրահատական ​​սեղանին է»,- լրագրողներին ասել է Շութայ-Էշտոկը։ ...

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին

21:52 15.05.2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը, ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու օրենքի նախագծին կողմ քվեարկելուց զատ, մայիսի 14-ին կայացած նիստի շրջանակներում քվեարկել է նաև նույն օրը վերոնշյալ օրենքի նախագիծը կառավարությանը փոխանցելու օգտին, ինչը նշանակում է, որ գործադիրի հաստատումից հետո 10 օրվա ընթացքում այն հրապարակվելու է պաշտոնական տեղեկագրում և նույն պահից ուժի մեջ է մտնելու: Այս մասին […] ...

Չինաստանը դեռ չի արձագանքել սպառազինությունների վերահսկման ԱՄՆ առաջարկներին

21:29 15.05.2024

Չինաստանը դեռ չի արձագանքել սպառազինությունների վերահսկման ԱՄՆ առաջարկներին

Չինաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել նոյեմբերին ներկայացված սպառազինությունների վերահսկման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը։ «Մենք նրանց հետ երկխոսություն ունեցանք անցյալ նոյեմբերին: Դա հնարավորություն էր մատնանշելու մեր որոշ մտահոգություններ, որոնք մենք կարծում ենք, որ պատասխանատու միջուկային տերությունները պետք է անեն»,-ասել է նա Կոմիտեի […] ...

BACK_TO_TOP