TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Բորիս Ջոնսոն

Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում շնորհակալություն են հայտնել բժիշկներին

13:20 28.03.2020

Փարիզում բժիշկներին երախտագիտություն հայտնելու յուրահատուկ ձև են գտել: Երեկոյան 10 րեպեով վառվել են էյֆելյան աշտարակի լույսերը: Աշտարակի վրա լուսային էֆեկտներով գրված է եղել «շնորհակալություն»: Իսկ բրիտանացիները կորոնավիրուսով վարակված հիվանդներին խնամող բժիշկներին շնորհակալություն են հայտնել ծափերով: Ակցիային միացել են նաև արքայական ընտանիքի կրտսեր անդամները և վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ երեկ կորոնավիրուս էր հաստատվել: https://www.instagram.com/p/B-NZ0tSFc0X/ On […]

̰
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից. ինչպե՞ս է անցել պատմական իրադարձությունը

20:52 01.02.2020

Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: Ինչպես է անցել այս պատմական իրադարձությունը և երբ կսկսվեն Եվրամիություն-Մեծ Բրիտանիա առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս ամենի մասին՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/490917878275989/

̰
Ես սխալ էի Ռուսաստանի հարցում. Բորիս Ջոնսոն

19:59 24.12.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Spectator պարբերականին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: «Ես իսկապես փոխել եմ իմ կարծիքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին, ինչպես և շատ վարչապետներ և արտգործնախարարներ: Կարծում էի, որ կարող ենք նորից սկսել: Ռուսաստանը գերտերություն է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ: […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է Բորիս Ջոնսոնի Brexit-ի օրինագիծը

17:55 21.12.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի Brexit-ի օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 358 պատգամավոր, դեմ՝ 234-ը: Օրինագիծն արգելում է անցումային շրջանի երկարաձգումը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից, բայց հետևի դրա կանոններին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տեղի էին ունեցել արտահերթ խերհրդարանական ընտրություններ, […]

̰
Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների

12:40 14.12.2019

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:  Այս մասին հայտնել է Guardian News-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախագիծը

10:50 29.10.2019

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետի առաջարկի օգտին քվեարկել է 299 պատգամավոր, այնինչ Ջոնսոնին անհրաժեշտ է առնվազն 434 ձայն: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը այսօր նորից պատրաստվում է քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում […]

̰
Բորիս Ջոնսոնը մեկնաբանել է Էսսեքսում 39 դի հայտնաբերելու մասին լուրը

16:08 23.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսսեքսում տեղի ունեցած դեպքից: Այս մասին վարչապետը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: Ջոնսոնը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին: «Ցնցված եմ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Ես պարբերաբար ստանում եմ տեղեկություններ ՆԳՆ-ից և կշարունակեմ սերտորեն աշխատել Էսսեքսի ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել»,- գրել […]

̰
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում. Ջոնսոն, Ստոլտենբերգ

20:20 15.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]

̰
Բրիտանական խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը սեպտեմբերի 25-ին

19:39 24.09.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը  սեպտեմբերի 25-ին կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն, փոխանցում է Sky News-ը: «Ես հանձնարարեցի Համայնքների պալատի պաշտոնատար անձանց անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Պալատի նիստը կայանա վաղը` ժամը 11:30-ին»,- ասել է Բերկոուն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել երկրի […]

̰
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են

21:44 31.08.2019

Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի ցույցերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը դարձյալ ոտքի է հանել Լոնդոնի, Մանչեստրի, Լիդսի և մի շարք քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնել է Guardian News-ը: Մարդիկ պաստառներով և դրոշներով դուրս են եկել փողոց ցույցի՝ քննադատելով Ջոնսոնին և Brexit-ը: Նրանք նաև վանկարկում են. «Ամոթ քեզ, Բորիս Ջոնսոն»: Ավելի վաղ […]

̰
Մեծ Բրիտանիայում այսօր նոր վարչապետ կընտրեն

14:02 23.07.2019

Մեծ Բրիտանիայում այսօր վարչապետ կընտրեն: Այդ պաշտոնը կստանձնի Պահպանողական կուսակցության ղեկավարը, որի անունը նույնպես հայտնի կդառնա այսօր: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նշվում է նաև, որ նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի վաղը՝ հուլիսի 24-ին: Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Մեծ Բրիտանիայի նախկին և ներկայիս արտաքին գործերի […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել Բորիս Ջոնսոնը. Թրամփ

13:07 01.06.2019

ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]

̰
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

18:16 09.07.2018

Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը:

̰
Լոնդոնում ՌԴ դեսպանը Բորիս Ջոնսոնի հետ հանդիպում է խնդրել

20:16 07.04.2018

Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունն առայժմ այս հարցմանը չի պատասխանել:

̰
Ռուսաստանին դիմակայելու համար Բրիտանիան փնտրում է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի աջակցությունը

08:54 14.03.2018

Էմանուել Մակրոնը խոստացել է կոնկրետ քայլերում սատարել Մեծ Բրիտանիային՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային կարգի խախտման դեպքերի հետ:

̰
BACK_TO_TOP