Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են

21:44 31.08.2019

Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի ցույցերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը դարձյալ ոտքի է հանել Լոնդոնի, Մանչեստրի, Լիդսի և մի շարք քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնել է Guardian News-ը:

Մարդիկ պաստառներով և դրոշներով դուրս են եկել փողոց ցույցի՝ քննադատելով Ջոնսոնին և Brexit-ը: Նրանք նաև վանկարկում են. «Ամոթ քեզ, Բորիս Ջոնսոն»:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհին հավանություն էր տվել խորհրդարանի աշխատանքը 23 օրով դադարեցնելու Ջոնսոնի խնդրանքին: Շատերը համարում են, որ սա մեծացնում է առանց համաձայնագրի Brexit-ի հավանականությունը, քանի որ պատգամավորները քիչ ժամանակ կունենան հարցը քննարկելու համար: Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

15:34 15.05.2024

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

12:24 15.05.2024

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

10:42 15.05.2024

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

ԱՄՆ-ում 83-ամյա կինը դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը, գրում է UPI-ն։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարի Ֆաուլերն ավարտել է Հովարդի համալսարանը մագիստրոսի կոչումով։ Թոշակառուն կատակում է, որ չէր կարծում, որ կապրի մինչև ուսման ավարտը, ուստի ուրախ է ստանալ իր դիպլոմը։ «1959 թվականից դպրոց չեմ գնացել։ Ես նույնիսկ չգիտեի, թե արդյոք կարող եմ ըմբռնել տեղեկատվությունը», – […] ...

BACK_TO_TOP