TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+12.09 oC

Գագիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվում է այլ առանձնատուն

12:15 12.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆոյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքով օգտվել օրենքով իրեն հասանելիք առանձնատնից.

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Հարությունյանի հետ

18:49 17.04.2018

Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր:

̰
Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնել է լիազորությունները

19:27 09.04.2018

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդն ստանձնել է լիազորությունները և արդեն իսկ կայացրել է որոշումներ:

̰
̰
Ի՞նչ է նվիրել ՍԴ նորընտիր նախագահը Գագիկ Հարությունյանին

18:11 23.03.2018

ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար:

̰
Նախագահը ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահի անվանակոչության արարողությանը

17:29 23.03.2018

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Գագիկ Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել է նրա ծննդյան 70-ամյա հոբելյանը:

̰
Այսօր Ազգային ժողովը կընտրի Սահմանադրական դատարանի նախագահին

09:23 21.03.2018

Ընդդիմադիր «Ելքե խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:

̰
Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահին կընտրի վաղը

11:38 20.03.2018

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցը:

̰
ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այսօր այստեղ կանգնելու և ներկայանալու որպես ՍԴ նախագահ. Հրայր Թովմասյան

10:49 20.03.2018

Նա նշել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն իր բնույթով չի ենթադրում քաղաքական անելիքներ և ծրագրեր:

̰
ԱԺ-ը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցը

09:11 20.03.2018

Ազգային Ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումն է: Այս պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։

̰
Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի նաև մեր հանրության ակնկալիքները. Սերժ Սարգսյան

19:19 16.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ:

̰
Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց ԳԱԱ ոսկե մեդալով

18:14 16.03.2018

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:

̰
ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցվեցին

16:56 12.03.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը:

̰
Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

17:23 05.03.2018

Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:

̰
«ԱԺ-ն թիմային խաղ է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, իսկ ՍԴ-ն` շախմատ». Հրայր Թովմասյանը հագավ ՍԴ անդամի թիկնոցը

11:13 05.03.2018

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ աշխատակազմին է ներկայացրել ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանին:

̰
Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե՞ չես անցել. Ն. Փաշինյանը՝  Հրայր Թովմասյանի մասին

10:19 02.03.2018

«Որևէ առաջընթացի մի հիմնական նախապայման գոյություն ունի: Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե՞ չես անցել: Եթե թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թովմասյան, տո դաժե Գևորգ Կոստանյան լինես, շանս չունես ընդհանրապես»,- նշել է Փաշինյանը:

̰
Եթե ուզում եք հույս հայտնեմ, որ ԲԴԽ-ի ստեղծմամբ դատական համակարգը 100 աստիճանով կփոխվի, չեմ արտահայտի. Ալիկ Սարգսյան

16:45 28.02.2018

Գագիկ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարկության մեջ: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք Գագիկ Հարությունյանը հույս ներշնչում է»:

̰
«Ես չէի կարող բոլորին վերահսկել, քանի որ ինքս էլ զբաղված էի քվեաթերթիկ հաշվելով». Լենա Նազարյանը կասկածի տեղիք տված արդյունքների մասին

15:40 28.02.2018

«Ես վստահ եմ, որ իմ խմբակցության բոլոր անդամները Գագիկ Հարությունյանին դեմ են քվեարկել: Ես վստահ եմ, որ «դեմ» փվեաթերթիկները փոխարինվել են «կողմ» քվեաթերթիկներով», – ասել է Լենա Նազարյանը

̰
Քվեարկության վերահաշվարկի հարցի շուրջ աղմուկը շարունակվել է նաև նիստից հետո. «Ելք»-ը կոչ է անում հետաքննություն անել

14:24 28.02.2018

«Ելք» խմբակցությունը շարունակում է պնդել, որ իրենց բոլոր անդամները դեմ են քվեարկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ կեղծված արդյունքները Նիկոլ Փաշինյանը «ժուլիկություն» է որակել, որը նպատակ ունի պառակտություն մտցնել խմբակցության մեջ:

̰
Սա մանր ժուլիկություն է. Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԲԴԽ ընտրությունների արդյունքները կեղծված են

13:15 28.02.2018

Արդյունքները հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «ԵԼՔ»-ը ամբողջ կազմով դեմ է քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, այսինքն՝ դեմ ձայների թիվը չեր կարող լինել 2: ԱԺ-ում բանավեճ է սկսվել:

̰
ԱԺ-ում այսօր կընտրեն Բարձրագույն դատական խորհրդի անդամներին

09:02 28.02.2018

ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ-ի հերթական նիստը, որտեղ քվեարկության են դրվելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունները: Ընտրություններից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդվելու են։ ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների պաշտոններում առաջադրվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը:

̰
«Ձեր՝ նախարար եղած ժամանակ եղել են աննախադեպ թվով քաղբանտարկյալներ». Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Դանիելյանին

13:13 27.02.2018

«Դուք ռեկորդակիր եք եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Դուք շատ միանշանակ գնահատեցիք, իսկ ես միանշանակ գնահատելու հիմքեր չունեմ»,- պատասխանել է Դանիելյանը:

̰
«Նախագահը լո՞ւրջ է ասել, թե՞ հումոր է արել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին». Ն.Փաշինյան

12:04 27.02.2018

Լո՞ւրջ էր ասել սա, թե՞ վերջում հումորային էլեմենտներ կային, սեղանի տակից «թխի գա», կամ չգիտեմ: Հնարավոր է մոնտաժվա՞ծ է, ես լրիվ լուրջ եմ հարցնում»,- Նիկոլ Փաշինյանը հարցրել է Գագիկ Հարությունյանին:

̰
ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ

16:46 04.02.2018

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 3-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

̰
ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարեցվել են

17:19 31.01.2018

Հունվարի 31-ին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները և աշխատակազմը հրաժեշտ են տվել ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:

̰
Տետրիսի գյուտից մինչև «Թենզոր» մականուն. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի  դիմանկարը

12:03 19.01.2018

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու անգամ բակերում խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը պարզապես դեսպանի այց չէ: Սարգսյանն ապրում է Երևանի իր տանը, ակտիվ հանդիպումներ է ունենում և պատրաստվում դառնալ ՀՀ նախագահ, քանի որ համապատասխանում է Հայաստանի ներկայիս նախագահի մատնանշած չափանիշներին, այն է, թե «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:

̰
Տեղի է ունեցել ԱԺ հանձնաժողովի վերլուծական խորհրդի նիստ

19:09 15.12.2017

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ:

̰
ՍԴ-ն Վանաձորի ավագանու որոշումները հակասահմանադրական ճանաչեց

17:38 10.11.2017

Այսօր Սահմանադրական դատարանը ներկայացրեց Վանաձորի ավագանու նիստերի լեգիտիմության մասին որոշումը, որը կարդաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

̰
«Հարկերից խուսափեցին` կոշտ վարչարարության կդիմենք». Վարդան Հարությունյան

12:13 31.10.2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիների պահանջին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առեւտրականները պետք է հարկերը վճարեն: Հարությունյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ եւ նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։

«Եթե դրանից էլ են խուսափում: Եթե փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետեւ շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ընդգծել է ՊԵկ նախագահն:

Վերջինս հայտարարել է նաև՝ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է:

«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- նշել է Հարությունյանը։

Այս պահին էլ առևտրականները գտնվում են ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ այժմ բանակցում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Պաշտոնյան անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում կատարված ստուգումներին: Նրա խոսքով՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

̰
BACK_TO_TOP