11:13 05.03.2018
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ աշխատակազմին է ներկայացրել ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանին: Հարությունյանի խոսքով`ՍԴ-ում սերնդափոխություն է տեղի ունենում, և ԱԺ-ի կողմից ՍԴ նոր անդամ է ընտրվել՝ Հրայր Թովմասյանը:
«Ես անչափ ուրախ եմ, որ այստեղից դուրս եկածները հետո վերադառնում են այստեղ: Տա Աստված, որ շատ լինեն նմանատիպ մարդիկ: Հավանաբար ՍԴ կոլեկտիվը այնքան լավ է եղել, որ անկախ նրանից որտեղ լինում են, հետո ձգտումը շատ մեծ է վերադառնալու: Մեզ մոտ ՍԴ-ն, բացի իր գործառույթները լիարժեք իրականացնելուց, և իսկապես միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարած ինստիտուտ լինելուց զատ, եղել է կադրերի լավ դարբնոց: Այսօր ՍԴ-ի շատ աշխատակիցներ բավականին լուրջ պաշտոններ են զբաղեցնում, և ես չեմ էլ կասկածում, որ նրանք որտեղ էլ որ աշխատում են, այստեղի միջավայրը, այստեղի միկրոկլիման այստեղի հոգեբանությունը, այստեղի ձեռքբերած փորձառությունը կարողանում են լավագույնս օգտագործել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Նա շնորհավորեց Թովմասյանին, հաջողություն մաղթեց և նկատեց, որ քանդածի վրա ոչինչ չեն կառուցում, արդեն իսկ նորոգածի վրա պետք է շարունակել կառուցել:
Այնուհետև, արդեն իսկ դահլիճում, Թովմասյանին հանձնեցին ՍԴ անդամի հագուստը, որը կրելուց հետո նա հայտարարեց, թե վերադառնում է իր արմատներին: Նրա խոսքով` այս կոլեկտիվի հետ վատ աշխատել հնարավոր չէ:
SHANTNEWS.am-ի հարցին՝ ԱԺ-ո՞ւմ է ավելի հարմարավետ զգացել իրեն, թե՞ ՍԴ-ում, Թովմասյանը պատասխանեց.
«Գիտեք, եթե փորձեմ համեմատություն անցկացնել, ԱԺ-ն, եթե սպորտային խաղի նմանեցնեմ, թիմային խաղ է՝ բասկետբոլ է, ֆուտբոլ է, այստեղ շախմատ է երևի, շատ ավելի բարդ է, ավելի նուրբ է, ավելի ոսկերչական նրբություններ է պահանջում ՍԴ-ն, քան ԱԺ-ն: ԱԺ-ում դեռ կարող է` այդպիսի բաներ էլ լինել, բայց սա վերջինն ատյանն է այդ հարցերը լուծելու առումով»:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...