TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+14.09 oC

գազալցակայան

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գազալցակայան է պայթել, կան զոհեր

13:11 11.05.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 2, անհետ կորել՝ 4 մարդ: Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն:

̰
12 գազալցակայանի շահագործումը դադարեցվել էր խախտումների պատճառով. Հրաչյա Ռոստոմյան

13:55 22.08.2018

«Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին»,- ամփոփելով գործունեության 100-րդ օրը՝ օգոստոսի 22-ին լրագրողներին ասել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով հակահրդեհային անվտանգության ոլորտում արված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ բոլոր գազալցակայանները Երևանում ստուգվել են և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ թերությունները վերացնելու համար: 12 գազալցակայան թերությունը չէր վերացրել և […]

̰
Խախտումներ են արձանագրվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում. ՊԵԿ նախագահ

15:18 13.07.2018

«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]

̰
Լիցքավորվող մեքենայի ուղևորը ծեծել է գազալցակայանի աշխատակիցներին

14:27 07.03.2018

Սպիտակում գազալցակայանի աշխատակիցներին ծեծել են այն բանի համար, որ նրանք ուղևորից պահանջել են լիցքավորման ժամանակ ավտոմեքենայից դուրս գալ:

̰
Շարժական գազալցակայանների աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել

10:43 28.02.2018

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ու դատախազության տարածքային ստորաբաժանումներն ուսումնասիրում են արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկացնում են դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

̰
Գազալցակայանների միջև մուտացիայի ենթարկված մրցակցություն է. Մկրտիչ Տիգրանյան

16:25 05.02.2018

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը խոսել է գազի բալոնների պայթյունների պատճառների մասին, երկու հիմնական պատճառ աձանձնացնելով՝  գազալցակայաններում բարձր ճնշումով լցավորելը և գազաբալոնները փորձարկման չտանելը. «Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտներ են դրանք, որի հիման վրա էլ բալոններն են նախատեսվել, որ առավելագույնը 200 կգ սմ քառակուսի ճնշումն […]

̰
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները կքննի հատուկ հանձնաժողովը

14:04 20.01.2018

Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով:

̰
BACK_TO_TOP