TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

գանձասար

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Լոռի»

17:07 08.02.2019

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է Վանաձորի «Լոռի»-ի շարքերը: Իշխանյանը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, «Իմպուլս»-ում և «Գանձասար-Կապան»-ում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում:

̰
Հայաստանի Մ-18 ֆուտբոլի հավաքականը մարզական հավաք կանցկացնի

10:00 08.02.2019

Հայաստանի Մ-18 հավաքականը փետրվարի 8-10-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հարություն Մելքոնյան  «Փյունիկ» Արման Ներսիսյան «Արարատ-Արմենիա» Նարեկ Պողոսյան  «Բանանց» Էրիկ Հարությունյան «Գանձասար-Կապան» Պաշտպաններ Արթուր Բարսեղյան «Ալաշկերտ» Աշոտ Նազարեթյան «Փյունիկ» Արտակ Ասատրյան  «Փյունիկ» Կարեն Մուրադյան «Փյունիկ» Արման […]

̰
«Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է կնքել «Սպորտինգ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ

18:40 06.02.2019

«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Կապանցիների մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական «Պորտու»-ի սան է, հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ Շուլայի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսե»-ն։

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

16:40 25.01.2019

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-19 հավաքականը հունվարի 27-ից փետրվարի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում «Ալաշկերտ-2» թիմի, իսկ փետրվարի 2-ին՝ «Փյունիկ-2»-ի հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Լևոն Տեր Մինասյան, «Փյունիկ» Հարություն […]

̰
Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց ղազախական ակումբ

15:34 24.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով անցած տարվա վերջին հեռացել էր մակեդոնական «Վարդար»-ից, պայմանագիր է ստորագրել ղազախական «Կայսար» ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Կայսար»-ի մամուլի ծառայությունը: Բարսեղյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Երևանի «Բանանց»-ում, Կապանի «Գանձասար»-ում և Երևանի «Միկա»-ում:

̰
«Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

10:53 23.01.2019

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում […]

̰
«Բանանց»-ի կիսապաշտպանը տեղափոխվել է Ճապոնիա

19:06 21.01.2019

Երևանի «Բանանց»-ի բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան տեղափոխվել է Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոկիո Վերդի» ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Վալմերսոնը նախկինում հանդես է եկել նաև «Գանձասար-Կապան»-ում:

̰
«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում պարտվեց ռուսական ակումբին

17:07 21.01.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապան»-ը «Բանանց»-ի մարզաբազայում ընկերական խաղում 1-3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ՊՖԼ-ում հանդես եկող «Արմավիր»-ին: Կապանցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: «Գանձասար-Կապան»-ը հանդիպումն սկսել էր հետևյալ մեկնարկային կազմով՝ Գևորգ Կասպարով, Բակար Բալդե, Դավիթ Տերտերյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Համլետ Ասոյան, Նարեկ Ասլանյան, Գևորգ Օհանյան, Գևորգ Նռանյան, Աշոտ Կարապետյան, Մարտին Գրիգորյան, […]

̰
«Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել պերուացի ֆուտբոլիստի հետ

21:49 20.01.2019

«Գանձասար-Կապան»-ը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պերուացի երիտասարդ կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսի հետ։ Մագայանեսի վերջին ակումբը եղել է պերուական «Ատլետիկո Գրաուն»։ Կապանցիների հետ պայմանագիր ստորագրելով՝ «Գանձասար-Կապանի» հետ պերուացի պաշտպանը կիսվել է առաջին տպավորություններով․ «Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը, որ կարող եմ ասել, այն է, որ «Գանձասարում» կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի

11:23 11.01.2019

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում:

̰
Գյումրիի «Շիրակ» ակումբը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստի հետ

12:00 22.12.2018

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ է հեռացել թիմից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: «Շիրակ» ՖԱ-ն խզել է պայմանագրերը Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ է: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: […]

̰
Դեկտեմբերի 1-ին և 2-ին Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը. ՀՖՖ

11:18 01.12.2018

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի և ֆուտզալի Հայաստանի առաջնություններում դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Բարձրագույն խումբ Դեկտեմբերի 1-ին Բանանց –Շիրակ, Երևան՝ «Բանանց», սկիզբը՝ 14:00 Լոռի ՖԱ-Արարատ-Արմենիա, Վանաձոր՝ ՎՖԱ մ/դաշտ, սկիզբը՝ 14:00   Դեկտեմբերի 2-ին Արարատ –Ալաշկերտ, Երևան՝ «Նաիրի», սկիզբը՝ 14:00 Փյունիկ-Գանձասար-Կապան, Երևան՝ «Հանրապետական», սկիզբը՝ 14:00   Ֆուտզալի […]

̰
ՀՖՖ-ն ներկայացրել է այսօր Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

12:41 26.11.2018

ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության, մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում և մանկապատանեկան գավաթների խաղարկություններում նոյեմբերի 26-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Առաջին խումբ Էրեբունի-Յունիոր Սևան, Երևան՝ Էրեբունի, սկիզբը՝ 14:30 Արարատ-Արմենիա-2-Երևան, Երևան՝ Ֆուտբոլի ակադեմիա, սկիզբը՝ 14:30 Ալաշկերտ-2-Փյունիկ-2, գ.Ձորաղբյուր՝ մարզահամալիր, սկիզբը՝ 14:30 Շիրակ-2-Գանձասար-Կապան-2՝ Գյումրի՝ քաղաքային, սկիզբը՝ 14:30 Բանանց-2-Արարատ-2, Երևան՝ Բանանց մ/դպ, սկիզբը՝ 15:00 Մանկապատանեկան առաջնություններ և գավաթներ Մ-11Գ Փյունիկ-2-08-Երևան-08, Երևան՝ Փյունիկ մ/դպ, սկիզբը՝ 13:30 Մ-10Գ Ակադեմիա-1-09-Փյունիկ-3-09, […]

̰
«Ալաշկերտ»-ը ֆուտբոլի առաջնության առաջատարն է

20:20 25.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը գործող չեմպիոնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 […]

̰
«Գանձասար-Կապանը» գերազանցեց «Լոռի ՖԱ»-ին, «Արարատը» հաղթեց «Փյունիկին»

19:50 25.11.2018

ՀՖՖ կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» 2:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Լուբամբո Մուսոնդա, 68, Միհրան Մանասյան, 90+1, 11մ «Փյունիկ»-«Արարատ» 0:1 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Անդրանիկ Քոչարյան, 82։

̰
«Գանձասար Կապան»-ից հեռացված բելառուս ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն

16:52 24.09.2018

Բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկին, որը վերջերս էր հեռացվել «Գանձասար Կապան»-ից, դիմել է ոստիկանություն, որտեղ հայտնել է իր նկատմամբ հոգեբանական ճնշման, հայհոյանքի ու սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիք մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ բելառուս ֆուտբոլիստին սպառնացել է «Գանձասար Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը: «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիքի մասին մեղադրանքը: […]

̰
«Գանձասար-Կապան»-ի երեք լեգիոներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

14:19 01.09.2018

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Գանձասար-Կապան»-ի երեք լեգիոներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ: Լուբամբա Մուսոնդան հրավիրվել է Զամբիայի հավաքական, Ալեքս Ջունիորը կմիանա Հաիթիի հավաքականին և Բակար Բալդեն հրավեր է ստացել Գվինեա Բիսաուի ընտրանուց:

̰
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի մոտ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր

20:47 09.08.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանին և Մատենադարանի արցախյան մասնաճյուղի՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանին: Պետական նախարարը կարևորել է Երևանի Մատենադարանի հետ ստեղծված համագործակցությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող մասնաճյուղի միջոցով Արցախում զարգացնելու գիտական […]

̰
«Գանձասար-Կապան» ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Վանեցյանի թեկնածությունը

20:53 21.07.2018

Հայկական ֆուտբոլային ակումբներից ևս մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպաշտպանի ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է. ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի […]

̰
Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել

16:48 21.10.2017

Հոգեհանգստյան արարողակարգին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ Լևոն Հայրապետյանը բազում ծրագրեր է իրականացրել՝ շենացնելու Արցախը, և նրա առաջին քայլերից է եղել Գանձասարի վանական համալիրի վերանորոգումը:

̰
BACK_TO_TOP