TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+9.09 oC

գանձասար

Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել է 25 ֆուտբոլիստի

21:50 30.08.2019

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Արման Մելիքսեթյան, «Նոա» Արսեն Բեգլարյան, […]

̰
«Լոռիի» երկու ֆուտբոլիստ տեղափոխվեց «Գանձասար-Կապան»

17:28 24.08.2019

«Գանձասար-Կապանի» շարքերն են համալրել Վանաձորի «Լոռիի» երկու ֆուտբոլիստներ: Կապանյան ակումբ են տեղափոխվել գանացի 23-ամյա պաշտպան Աննան Մենսահը և կոտդիվուարցի 20-ամյա հարձակվող Ստեֆան Աջումանին։ Մենսահը կապանյան ակումբ տեղափոխվել է վարձակալական հիմունքներով։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։

̰
«Գանձասար-Կապան»-«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

22:47 03.08.2019

Օգոստոսի 3-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հետևյալ հանդիպումը՝ «Գանձասար-Կապան»-«Նոա» 1:1 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Վբեյմար Անգուլո Մոսկերա, 83 («Գանձասար-Կապան»), Մաքսիմ Մայրովիչ, 70, 11մ («Նոա»)։

̰
Մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

11:10 02.08.2019

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: 2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝ «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանցին», որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը: […]

̰
Հաստատվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկը

21:30 19.07.2019

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կհայտարարի խաղերի անցկացման ստույգ վայրը, ամսաթվերը և ժամերը: ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է առաջին երկու տուրերի խաղացանկը. 1-ին տուր 02.08.19 «Շիրակ»-«Բանանց» Գյումրի, Քաղաքային 17:00 02.08.19 «Արարատ»-«ՖԱ Երևան», Երևան, Հանրապետական 19:30 03.08.19 «Գանձասար-Կապան»-«Նոա» Երևան, […]

̰
Առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ

12:44 12.07.2019

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարերկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։ «Արցախում գործող […]

̰
«Ալաշկերտը» պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ

16:29 05.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ: Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը: 25-ամյա Շախնազարյանը հանդես է […]

̰
«Երկուսիս աղոթքն էլ նույնն է». Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է որդուն

15:00 25.06.2019

Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:

̰
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

14:52 21.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Ալաշկերտի» կազմը: 29-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015թթ. ընկած ժամանակահատվածում: Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր: Հայկ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 […]

̰
Բերիոյ Թեմի նորընտիր Առաջնորդը ժամանած է Հալէպ

17:03 13.06.2019

Առաջնորդ ընտրուելէն օրեր ետք Բերիոյ թեմի Առաջնորդ Տ.Մասիս եպս. Զօպուեանը ժամանած է Հալէպ։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ Հալէպի «Գանձասար» պարբերականի կայքը։ Սուրիական սահմանին վրայ, Բերիոյ հայոց թեմի առաջնորդը դիմաւորուեցաւ թեմի Գործադիր իշխանութեան` Ազգային կրօնական ժողովին եւ Ազգային վարչութեան ներկայացուցիչներուն, իսկ Հալէպի մուտքին` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Հրաչ Յակոբեանի, […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հունաստան

17:47 09.06.2019

Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Աթենք չարտերային չվերթով մեկնեցին Հունաստան, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հավաքականի կազմում Հունաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակը

20:53 31.05.2019

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հունիսի 4-8-ը: Եվրո-2020-ի ընտրական խաղերին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Վարազդատ Հարոյան, […]

̰
«Բանանց»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական բրիգադը

23:52 29.05.2019

Մայիսի 30-ին կայանալիք «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավելացնենք, որ «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը, «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» հանդիպումը՝ Սուրեն Բալիյանը, իսկ «Արցախ ՖԱ»-«Շիրակ» հանդիպումը՝ Աշոտ Ղալթախչյանը:

̰
Արամ Ա Կաթողիկոսը հովվապետական այցով Դամասկոսում է

12:15 14.05.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.  Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: «ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեան համար Դամասկոս ժամանեց։ Վեհափառ հայրապետը եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը դիմաւորուեցան Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, Ազգ. Կեդր. Վարչութեան, Բերիոյ Թեմի Ազգ. Երեսփոխանական ժողովի, Պատկան Մարմնի, «Ա. Ահարոնեան» կեդրոնի ներկայացուցիչներուն, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխաններ՝ դոկտ. Նորա Արիսեանի եւ Ժիրայր Րէիսեանի […]

̰
Հայ աղջնակը Սիրիայում ականանետային կրակի զոհ է դարձել

12:06 14.05.2019

Մայիսի 12-ին Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա: «Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է (Ճեսիքա Յարութ ՍեմԷրճեան)»,- հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը: Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումները խախտում են կրակի դադարեցման […]

̰
«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

10:48 13.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 55 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակի վերջում «Բանանց»-ն է 50 միավորով: 4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 46 միավոր: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է: «Շիրակ»-ը 36 միավորով […]

̰
Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

16:12 06.05.2019

Մայիսի 8-12-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, երրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» ամենամյա մրցաշարը՝ տարիքային 2 խմբերում՝ մինչև 15 և մինչև 14 տարեկաններ: Մ-15 մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի և Բելառուսի Մ-15 հավաքականները: Մ-15 մրցաշարի խաղացանկը 08.05, 14:00, Ուկրաինա – Կիպրոս 08.05, 16:00, Հայաստան – Բելառուս 10.05, 12:00, Բելառուս – Ուկրաինա 10.05, 16:00, Հայաստան […]

̰
«Ալաշկերտ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

17:40 01.05.2019

Երևանի «Ալաշկերտ»-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում ընդունել էր «Գանձասար-Կապան»-ին: Աբրահամ Խաշմանյանի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Նիկիտա Տանկովը և Ուրոշ Նենադովիչը: 30-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 46 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Գանձասար-Կապանը» 27 միավորով 7-րդն է:

̰
Հաստատվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի խաղացանկը

20:05 21.04.2019

Սկսած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ մրցափուլից, ՀՖՖ-ն յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ կհայտարարի խաղերի անցկացման ստույգ վայրը, ամսաթվերը և ժամերը: Հաստատվել է 31-րդ տուրի խաղացանկը. 04.05.19 Գանձասար-Կապան-Արարատ-Արմենիա, Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 15:00 04.05.19 Լոռի ՖԱ-Բանանց, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա, 16:00 05.05.19 Փյունիկ-Շիրակ, Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա, 16:00 06.05.19  Արարատ-Արցախ ՖԱ, Երևան, «Բանանց», 16:00։

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը շարունակում է նախապատրաստվել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

19:11 16.04.2019

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի Մ-19 հավաքականն իր նոր մարզահավաքը կանցկացնի ապրիլի 18-20-ը: Հավաքի ավարտին՝ ապրիլի 20-ին, ընկերական հանդիպում է նշանակվել «Արցախի» հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»   Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց» Արման Ղազարյան, «Բանանց» […]

̰
Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված հին սրբատեղիի և «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի դռան մասին

19:20 09.04.2019

Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է: Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում […]

̰
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի մայրաքաղաք Երևանում

11:19 18.03.2019

Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարտի 18-20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց Եվրո-2020 ընտրական փուլի ազգային հավաքականի կազմը

21:58 17.03.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Արամ […]

̰
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական

14:02 12.03.2019

«Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական` մասնակցելու մարտի 25-ին կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական փուլի Կուբայի ազգային ընտրանու հետ խաղին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Ալեքս Քրիստիան Ջունիորը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Գանձասար-Կապան»-ից տեղափոխվել «Արարատ-Արմենիա»:

̰
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանշային ցուցակում հայկական յոթ թիմեր են ընդգրկված

23:47 06.03.2019

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանշային ցուցակը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալ»-ը: Մադրիդցիներին հաջորդում են «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. Հայաստանը վարկանիշային ցուցակում ներկայացնում են 7 ակումբներ, որոնցից երկուսն այլևս գոյություն չունեն՝ «Ուլիս»-ն ու «Միկա»-ն: Հայկական ակումբներից աղյուսակում ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Ալաշկերտ»-ը, որն զբաղեցնում է 215-րդ հորիզոնականը: «Փյունիկը» […]

̰
Ստուգողական խաղերում «Արարատ-Արմենիա»-ն ու «Գանձասար-Կապան»-ը հաղթել են, «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը՝ պարտվել

23:14 17.02.2019

Այսօր արտասահմանում միջմրցաշրջանային հավաք անցկացնող մի շարք հայկական ակումբներ ընկերական հանդիպումներ են անցկացրել: Երևանի «Փյունիկ»-ը Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ՖԱԼ գավաթի փլեյ-օֆֆ փուլում 1։4 հաշվով զիջել է լատվիական «Ռիգա»-ին: Փյունիկցիներից գոլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը: Կիպրոսում հավաք անցկացնող հայկական ակումբներից մյուսը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ոչ մի շանս չտվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմին: Վարդան Մինասյանի սաները առավելության հասան […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականին կմիանան արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ

15:54 17.02.2019

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստան Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն […]

̰
Արսեն Բեգլարյանը պայմանագիր է ստորագրել բելառուսական «Լուչ»-ի հետ

17:00 13.02.2019

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը պայմանագիր է ստորագրել Մինսկի «Լուչ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա դարպասապահը նախկին մրցաշրջանում հանդես էր գալիս լատվիական «Լիեպայա»-ում: Բեգլարյանը Կրասնոդարի «Կուբան» և «Կրասնոդար» ակումբների մանկապատանեկան դպրոցների սան է: Նախկինում հանդես է եկել «Գանձասար»-ում, «Շիրակ»-ում, «Ուլիս»-ում, «Միկա»-ում և «Ալաշկերտ»-ում:

̰
Հայաստանի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի Կիպրոսում

10:01 13.02.2019

Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 15-ից 16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Փետրվարի 16-ին մեր թիմը կմեկնի Կիպրոս, որտեղ նույնպես կանցկացնի մարզական հավաք: Հայաստանի Մ19 հավաքականը Կիպրոսում կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: Հայաստանի […]

̰
«Գանձասար-Կապանը» 4:2 հաշվով հաղթել է «Լոռիին»

20:15 10.02.2019

«Գանձասար-Կապանն» այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է ունեցել Վանաձորի «Լոռիի» հետ և 4:2 հաշվով հաղթանակ գրանցել: «Գանձասար-Կապանից» դուբլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը, մեկական գոլեր են հեղինակել Մարտին Գրիգորյանը և Աշոտ Կարապետյանը։

̰
BACK_TO_TOP