TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+19.09 oC

դասադուլ

Արամուսի դպրոցում դասադուլ է. պատճառը նորընտիր տնօրենն է

13:00 10.04.2019

Կոտայքի մարզի  Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]

̰
Բողոքող ուսանողները ԱԺ-ի դիմաց հանդես եկան հայտարարությամբ

17:38 14.11.2017

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները շուրջ 5 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրին ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի առջև, որտեղ էլ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ հացադուլ են անում: Չնայած սկզբում բողոքող ուսանողները հայտարարում էին, որ նստացույց են անելու հենց այդ ֆակուլտետի առջև և այսօր երթով որևէ տեղ չեն գնալու, այնուամենայնիվ որոշվեց գնալ Ազգային ժողով, քանի որ հենց այդ պահին խորհրդարանում ընթանում էր Զինծառայողների մասին օրինագծի քննարկումը: Տարբեր վանկարկումներով և ծափերով ուսանողները երբ հասան խորհրդարանի մուտքի առջև հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ հիասթափված են պետական կառույցների մերժողական քաղաքականությունից: Ուսանողներին ընդառաջ դուրս եկան միաւյն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Արամ Սարգսյանը: Զրուցելով պատգամավորների հետ, լսելով նրանց հորդորները հացադուլը դադարեցնելու մասին, ուսանողները որոշեցին կրկին վերադառնալ ԵՊՀ և այնտեղ շարունակել իրենց նստացույցը:

̰
Պաշտպանության նախարարությունը չի ընդունում դասադուլավորների պահանջները

17:38 14.11.2017

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ մի խումբ ուսանողների դժգոհության պատճառ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել: Նրա պնդմամբ օրենքում տեղ են գտել կարեվորագույն սկզբունքներ, որոնց մշակմանը վարչապետն ու պաշտպանության նախարարը առաջարկել են մասնակցել նաև դժգոհող ուսանողներին:

̰
Արդյո՞ք դասադուլն ինքնաբուխ է. բացահայտումներ ֆեյսբուքյան օգտատիրոջից

15:49 14.11.2017

Ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ն իր էջում գրում է.

«Սա սկրինշոտ է: Այն արված է Open Society Foundations հիմնադրամի կայքից: Սա, Բաբուխանյանի ասած, Սորոսենք են: Սկրինշոթում մանրամասնվում է, որ 20,000 դոլար տրամադրվել է, որպեսզի Ազգ-բանակին ալտերնատիվ օրակարգ մշակվի ու տարածվի՝ մասնավորապես համալսարաններում: Գրանտը իրոք տրվել է շատ արագ: Բարեբախտաբար, բացի Ազգ-բանակի դեմ արշավ սկսելու գրանտից, այս կազմակերպությունը նաև $210,000 է տվել, օրինակ, Hetq-ին, որպեսզի Հայաստանում լինեն հետաքննող լրագրողներ: Ես վստահ եմ նրանք կհետաքննեն այս միջադեպը» …

̰
Դասադուլի մասնակիցները շարժվել են դեպի ԱԺ

13:41 14.11.2017

Արդեն 6-րդ օրն է մի խումբ ուսանողներ դասադուլ են անցկացնում՝ պահանջելով կասեցնել Զինապարտության մասին նոր օրենքի քննարկումը:

̰
Դասադուլ, հացադուլ, նստացույց. ուսանողները շարունակում են պահանջել օրենքի քննարկման կասեցում

13:06 14.11.2017

ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները նստացույց են հայտարարել: Մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ: Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը:

̰
Դասադուլավորներից 5-ը նաև հացադուլ են հայտարարել

11:05 14.11.2017

Արդեն 6-րդ օրն է մի խումբ ուսանողներ շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման դեմ: Բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից 5-ը այսօր նաև հացադուլ են հայտարարել: Հացադուլավորներիցմեկը Դավիթ Պետրոսյանն է` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողներից:

̰
Դասադուլավորները ուսանողներին կոչ են արել միանալ իրենց

15:24 13.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանողներն ու նրանց համակիրներն այսօր շարունակել են դասադուլը՝ տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքով։

̰
Դասադուլ անող 5 ուսանողներ հանդիպում են վարչապետի հետ

14:06 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։

̰
BACK_TO_TOP