Պաշտպանության նախարարությունը չի ընդունում դասադուլավորների պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Պաշտպանության նախարարությունը չի ընդունում դասադուլավորների պահանջները

17:38 14.11.2017

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ մի խումբ ուսանողների դժգոհության պատճառ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել: Նրա պնդմամբ օրենքում տեղ են գտել կարեվորագույն սկզբունքներ, որոնց մշակմանը վարչապետն ու պաշտպանության նախարարը առաջարկել են մասնակցել նաև դժգոհող ուսանողներին: 

Արտակ Զաքարյանը վստահեցրել է , որ նոր օրենքով ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս սողանցքներ չթողնեն չակերտավոր հնարամիտ այն մարդկանց համար, ովքեր ամեն կերպ աշխատում են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Փոխնախարարը հավաստմամբ օրենքը որեվէ կերպ չի խոչընդոտում գիտության եվ կրթության զարգացմանը և « Հանուն գիտության զարգացման» կարգախոսով պայքարել այս օրենքի դեմ նրա պնդմամբ ընդհանրապես տրամաբանական չէ: Փոխնախարարը անընդունելի է համարում դասադուլավոր ուսանողների պահանջները : 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

13:35 16.05.2024

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

13:25 16.05.2024

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, […] ...

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

12:39 16.05.2024

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […] ...

Փաշինյանը կարևորում է Ադրբեջանի հետ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանի վերարտադրումը՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով

12:30 16.05.2024

Փաշինյանը կարևորում է Ադրբեջանի հետ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանի վերարտադրումը՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը որդեգրել է սկզբունք, որ պետք է վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ սահմանազատման գործընթացի հիմքը Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են, որոնք 1979 թվականին հերթապահության գործընթաց են […] ...

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

11:55 16.05.2024

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

11:14 16.05.2024

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների […] ...

BACK_TO_TOP