21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:34 12.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […]
22:12 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
23:53 11.02.2025
Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […]
21:13 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […]
03:56 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […]
03:26 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […]
21:29 06.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […]
23:46 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […]
23:14 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն […]
00:00 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […]
13:36 08.12.2020
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իշխանությունը խաղաղ կփոխանցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական հարցերով խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, փոխանցել է TASS լրատվականը: Կադլոուն նաև նշել է, որ չի կարող կանխատեսել՝ ինչ է անելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ», որը տեղի կունենա […]
14:23 03.11.2020
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են: Դրանք այս անգամ տեղի են ունենում երկրի համար բավականին ծանր ժամանակաշրջանում: Բանն այն է, որ Միացյալ Նահանգները առաջատարն է մինչ այժմ նոր տեսակի կորոնավիրուսի գրանցված դեպքերի և մահվան թվով և դա է պատճառը լինելու, որ ընտրությունների արդյունքներն ավելի ուշ ամփոփվեն: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 22.09.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին Թրամփը տեսաուղերձով հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փոխանցում է RIA Novosti լրատվականը: «Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ներքին ուղևորությունները, միևնույն ժամանակ, թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանի տարածքը և վարակել աշխարհին…ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին, իր գործողությունների […]
23:00 28.07.2020
Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է այլ երկրների հետ կիսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Թրամփն ասել է, որ նման բան դեռ ոչ ոք չի արել: Մենք զանգվածային կերպով նախապես կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութեր ենք արտադրում, որպեսզի դրանցից որևէ մեկի հաստատվելու հենց առաջին օրն այն անմիջապես հասանելի լինի ամերիկացիների համար: Հավանաբար, […]
20:32 04.06.2020
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակային ստորաբաժանումները քաղաքներում տիրող անկարգությունները զսպելու նպատակով օգտագործելու գաղափարը: «Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ, որ ազգային գվարդիայի ծառայողները ամենից շատ հարմար են օգտագործելու այս իրավիճակներում քաղաքացիական իշխանություններին ներքին աջակցություն ցուցաբերելու համար: Սա ասում եմ, ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլև […]
17:00 16.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և դեղամիջոցը կհայտնվեն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Նպատակն է, որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման փուլը, այնուհետև սկսել դրա արտադրությունը և բաշխումը: Կցանկանայինք տեսնել՝ արդյո՞ք կարող ենք անել դա մինչև տարվա վերջ: Կարծում եմ, կունենանք […]
00:00 10.05.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը ի վերջո առանց պատվաստանյութի էլ կանհետանա: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այս ամենը կարող է անհետանալ առանց պատվաստանյութի: Հուսով եմ, որոշ ժամանակ անց մենք դա չենք տեսնի: Հավանական է, որ բռնկում կլինի: Սակայն ինչպես շատերն են ասում, մենք կկարողանանք այն մարել»,- ասել […]
23:55 05.05.2020
Շուտով Միացյալ Նահանգները տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է korrespondent.net-ը: Պատասխանելով հարցին՝ ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»: Ինչպես հայտնի է, Թրամփը պնդում է, որ կորանավիրուսի տարածոման մեջ մեղավոր է Չինաստանը։ Ավելի վաղ […]
21:35 19.03.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է պատերազմական ժամանակաշրջանի նախագահ՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Նախագահի ելույթ հեռարձակվել է Սպիտակ տան ֆեյսբուքյան էջով: «Նկատի ունեմ, որ մենք պայքարում ենք»,- բացատրել է Սպիտակ տան ղեկավարը: Նա հավելել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «բավականին ծանր է»: Թրամփը նաև գնահատել է ԱՄՆ-ի քաղաքացիների պայքարը կորոնավիրուսի դեմ և ամերիկյան […]
15:35 07.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսական Մարկ Մեդոուսին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Նախագահ Թրամփը նշել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Մեդոուսի հետ: «Ուրախ եմ հայտարարել, որ կոնգրեսական Մարկ Մեդոուսը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը: Ես վաղուց եմ ճանաչում նրան և աշխատել եմ նրա հետ»,- […]
20:31 14.02.2020
ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Թրամփը արդարադատության նախարարության մասին իր թվիթներով խանգարում է իրեն աշխատել: «Նա երբեք չի խնդրել ինձ անել ինչ-որ բան, որը կհակասեր օրենքին… բայց երբ նա հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով, թվիթներով արդարադատության նախարարության, այնտեղ աշխատող մարդկանց, դատախազների կողմից քննվող գործերի հետ կապված, դա […]
12:50 01.02.2020
Միացյալ Նահնագների Սենատը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին: Նոր վկաներ հրավիրելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն առաջարկին դեմ է քվեարկել 51 սենատոր: Դեմոկրատները գործընթացի ամբողջ ընթացքում նշում էին, որ նոր վկաների կանչելու հնարավորությունը մերժելը ցույց է տալիս իրենց գործընկերների` ճշմարտությունը պարզելու հարցում անտարբերությունը: Այս քվեարկությունից հետո հաջորդ քայլը […]
21:08 25.01.2020
Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մի ձայնագրություն, որում լսվում է՝ ինչպես մի մարդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձայնով ասում է, որ ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին ազատեն աշխատանքից: Այս մասին հայտնել է ABC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ խոսակցության մասնակիցները, հավանաբար, եղել են Թրամփի անձնական փաստաբանի՝ Ռուդի Ջուլիանիի նախկին բիզնես գործընկերներ Լև Պարնասը և […]
23:28 21.01.2020
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է վճարել 3 միլոն դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար: Այս մասին պատգամավորը հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս: Այս մասին հայտնել է Isna News-ը: «Մենք 3 միլիոն դոլար կանխիկ կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և կբերի մեզ նրա գլուխը»,- ընդգծել է Համզեն: Իր ելույթում նա նաև քննադատել է […]