TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփը վերացրել է արաբական երկրներին զենք վաճառելու արգելքը

13:48 25.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի 3 բանաձևերի վրա, որոնք արգելում են ԱՄՆ-ին տեղական արտադրության սպառազինություն վաճառել արաբական երկրներին՝ առանց օրենսդիր մարմնի հավանության: Թրամփի խոսքերով՝ այս փաստաթղթերը ոչ միայն թուլացնում են ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը, այլև վնասում Վաշինգտոնի գործընկերային հարաբերություններին: Այս պահին ԱՄՆ-ում գործում է օրենք, որի համաձայն՝ ամերիկյան զենքի արտահանումը կարող է տեղի […]

̰
Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

10:35 24.07.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ […]

̰
Իվանկա Թրամփը սխալ կերպ է շնորհավորել Ջոնսոնին

18:57 23.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա շնորհավորանքի մեջ տառասխալ է թույլ տվել: Իվանկան, որն իր թվիթերյան էջում ունի 6,7 միլիոն հետևորդ, գրել է՝ Congratulations on becoming the next PM of the United Kingston: Այնուհետև Իվանկան ուղղել է գրառումը, սակայն նախկին տարբերակը լայն տարածում […]

̰
Թրամփն անակնկալ կերպով այցելել է իր երկրպագուների հարսանիքին

23:10 22.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]

̰
Թրամփն արձագանքել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին

14:16 20.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ այլ ինչ է, քան խնդիր»: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն «այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի […]

̰
Թրամփը մտադիր է լիովին վերջ տալ փախստականների ընդունմանը

21:24 19.07.2019

ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, […]

̰
ԱՄՆ-ն իրանական անօդաչու է խոցել. Թրամփ

09:46 19.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը […]

̰
Բայդենը գետնից ձգումների մարտահրավեր է նետում Թրամփին

23:39 17.07.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին թեկնածու առաջադրված Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցել գետնից ձգումների (ժիմ) վարժությունում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս հայտարարությունը նա արել է ամերիկյան MSNBC մուլտիմեդիա լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Բայդենն այս մարտահրավերը Թրամփին նետել է այն համատեքստում, որ երբեմն իր թեկնածությանը […]

̰
Թրամփն անարդար է համարել C-400 -ների պատճառով Թուրքիային F-35 չվաճառելը

11:32 17.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]

̰
Թրամփը բացահայտ խախտում է մարդու իրավունքները և արդեն ժամանակն է նրա դեմ իմփիչմենթ հայտարարել. կոնգրեսական

14:33 16.07.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհամ Օմարը հայտարարել է, որ Սպիտակ տան առաջնորդ Դոնալդ Թրամփը բացահայտ խախտում է մարդու իրավունքները և արդեն ժամանակն է նախագահի դեմ իմփիչմենթ հայտարարել: Այդ մասին հայտնել է PBS News Hour-ը: Կոնգրեսականի խոսքերով՝ Թրամփը ղեկավարում է «պատմության ամենակոռումպացված» վարչակազմը: Օմարին իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցության անդամներ Ռաշիդա Տլաիբը, Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսը, […]

̰
Դոնալդ Թրամփի լավագույն բիզնես խորհուրդները

11:36 15.07.2019

ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից: Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ […]

̰
Թրամփը դեմոկրատ կին կոնգրեսականներին հորդորել է վերադառնալ իրենց երկրներ

08:54 15.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության կանանց այն բանի համար, որ նրանք երկրի կառավարման վերաբերյալ խորհուրդներ են տալիս։ Դա ամենևին դուր չի եկել Սպիտակ տան ղեկավարին։ Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, սակայն թվիթով կոչ է արել Դեմոկրատական կուսակցության «առաջադեմ» կին ներկայացուցիչներին վերադառնալ իրենց ծագման երկրներ և այնտեղ իրականացնել բարեփոխումներ։ Հավանաբար, նախագահը նկատի է […]

̰
Նարկոբարոնի մայրը Դոնալդ Թրամփին բաց նամակ է ուղարկել

23:23 13.07.2019

Հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերի մայրը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և խնդրել է թույլ տալ որդուն տեսակցել, որը գտնվում է ամերկյան բանտում: Formula ռադիոյին տված հարցազրույցում նարկոբարոնի փաստաբանը պատմել է, որ Թրամփին ուղղված նամակում Խոակին Գուսմանի մայրը հումանիտար վիզա է խնդրել, որպեսզի որդուն կարողանա տեսակցել: Նամակին դեռ պատասխան չկա: Ավելի վաղ հարցի […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին մղում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների

14:00 13.07.2019

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնումից հետո ԱՄՆ կոնգրեսի ռազմական ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները պաշտոնական ուղերձ են հղել Անկարային ու իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ։ Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Կոնգրեսականները երկրի նախագահին կոչ են արել Ս-400 համակարգերի գնման առիթով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։ Ընդ որում՝ նրանք Թուրքիան հայտարարում […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բյուջեի նախագիծը, որը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության

10:48 13.07.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]

̰
Թրամփը վիրավորել է իր մրցակիցներին, իսկ իրեն հանճար կոչել

11:06 12.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շարունակում է վիրավորել նախագահական ընտրությունների իր մրցակիցներին, գրում է Izvestia-ն: Հուլիսի 11-ին նա գրառմամբ հայտնել է, թե ինչով են կեղծ լուրերը տարբերվում սոցիալական մեդիայից: Նրա խոսքերով՝ երբ ինքը դադարեցնի լիազորությունները, որոշ լրատվական ընկերություններ կսնանկանան: Այդ իսկ պատճառով Թրամփը կարծում է, որ ամերիկացիները հիասթափված են կեղծ լուրերից և մտադիր […]

̰
Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին

16:00 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում շնորհավորել է երկրի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Ամերիկուհիները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են հոլանդուհիներին: «Շնորհավորում եմ ԱՄՆ կանաց հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Գերազանց և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում է ձեզնով»,- գրել է Թրամփը: Congratulations to the U.S. Women’s Soccer Team on winning the […]

̰
Թրամփը պատասխանել է Մեծ Բրիտանիայի դեսպանի քննադատությանը

13:50 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկը վատ է կատարել իր պարտականությունները, ասում է Fox News-ը: Նա նշել է, որ դեսպանը վատ է ծառայում Մեծ Բրիտանիային: Թրամփը նաև ավելացրել է, որ նախագահի աշխատակազմը բնավ դեսպանի «երկրպագուն» չէ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դերոկը Մեծ Բրիտանիա էր ուղարկել […]

̰
Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի

11:59 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Դա նրա որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքն է, գրում է Langer Research Associates-ն իր հրապարակած հետազոտության մեջ: Հարցումը պատվիրել են ABC-ն և The Washington Post-ը: Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը, իսկ 53%-ը հակառակ տեսակետին է: Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած […]

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանը գաղտնի նամակներում Թրամփին համարել է «ոչ կոմպետենտ»

17:28 07.07.2019

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դարրոկը Բրիտանիա է ուղարկել գաղտնի նամակներ, որոնցում Թրամփին ավանել է «ոչ կոմպետենտ, անկարող և վտանգավոր», գրում է Daily Mail-ը: Այս նամակները սկզբում հայտնվել են պարբերականի տրամադրության տակ, իսկ ավելի ուշ բրիտանական կառավարության աղբյուրը հաստատել է տեղեկությունը: Խոսքը վերաբերում է 2017 թվականից մինչև հիմա ուղարված նամակներին։ Դրանցում դիվանագետը նկարագրում էր Թրամփի […]

̰
Թրամփը չի՞ հավատում այլմոլորակայինների գոյությանը

19:44 06.07.2019

Այն բանից հետո, երբ ամերիկացի ռազմական օդաչուները մի շարք հայտարարություններ էին արել չբացահայտված թռչող օբյեկտների տեսնելու մասին, ամերիկյան հեռուստաընկերությունների մեկի եթերում հարցազրուցավարը այլմոլորակայինների գոյության մասին հարց է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ։ Բայց անձամբ ես հակված եմ կասկածով վերաբերվել ՉԹՕ-ների գոյությանը», – ասել է Թրամփը։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ […]

̰
Մելանյա Թրամփը «վերածվել է» փայտե անճոռնի արձանի

12:23 06.07.2019

ԱՄՆ առաջին տիկնոջ` Մելանյա Թրամփի փայտե արձանը տեղադրել են Սլովենիայում ՝ նրա ծննդավայր Սևնիցա քաղաքում, գրում է The New York Post-ը: Արձանը կանգնեցվել է Սավա գետի ափին և ձեռքը վեր պարզած ողջունում է քաղաքը: Արձանը ցուցադրվել է ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունիի Ta Eho ցուցահանդեսի շրջանակում: Դաունին  արձանի կոնցեպտի հեղինակն է, որը տեղացիներից մեկը սղոցի միջոցով […]

̰
Առանց ներքնազգեստի Մելանյա Թրամփը հայտնվել է շքերթի մասնակիցների ուշադրության կենտրոնում

22:03 05.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկին Մելանյա Թրամփն ԱՄՆ անկախության տոնի առթիվ տեղի ունեցած շքերթին ներկայացել է առանց ներքնազգեստի: Այս մասին վկայում են շքերթի ժամանակ արված լուսանկարները: ԱՄՆ առաջին տիկնոջ հագին եղել է սպիտակ զգեստ։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ առաջին տիկինը նորաձևության օրինակելի կերպար է համարվում, քանի որ նա հանրության առջև մշտապես հայտնվում է վերջին նորաձևությամբ։  

̰
Ըստ Թրամփի` ԱՄՆ անկախության համար պայքարում բանակը 18-րդ դարում գրավել է օդանավակայաններ

19:39 05.07.2019

Իր հերթական ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից զվարճացրել է մամուլն ու սոցցանցերի օգտատերերին՝ հայտարարելով, թե իրենց բանակը ԱՄՆ անկախության համար պայքարում գրավել է օդանավակայաններ, այն էլ 1775 թվականին, երբ օդանավեր բնավ չեն եղել։ «1775 թվականին Կոնգրեսը հեղափոխական ուժերից ստեղծեց միացյալ բանակ … Մեր բանակը գրավեց օդային տարածքը, ոչնչացրեց ամրոցներ, գրավեց օդանավակայաններ, արեց այն […]

̰
ԱՄՆ դրոշն այրել են Թրամփի աչքի առաջ

14:37 05.07.2019

ԱՄՆ անկախության օրը Սպիտակ տան մոտ 3 մարդ այրել է Ամերիկայի դրոշն այն ժամանակ, երբ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը, հայտնում է Washington Examiner-ը: Նշվում է, որ դրոշը այրել են Հեղափոխական կոմունիստական կուսակցության անդամները: Նրանք դրոշն այրել են Թրամփի՝ Աբրահամ Լինքոլնի հուշակոթողի մոտ ելույթ ունենալուց մեկ ժամ առաջ: Ակտիվիստները Թրամփի դեմ էին ելույթ ունենում: Կարգազանցներին […]

̰
Հուլիսի 4-ի տոնակատարությունը` որպես Թրամփի ընտրարշավ, ժանգոտ զինտեխնիկան և Պենտագոնի արձագանքը

17:30 04.07.2019

Պենտագոնը հայտնել է, թե ինչու է հենց այդ զինտեխնիկան բերել Վաշինգտոն:

̰
Դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին օգտագործել Պենտագոնի գումարները

16:58 04.07.2019

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի վարչակազմի խնդրանքը՝ չեղարկել այն որոշումը, ըստ որի արգելվել է Պենտագոնի միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Սան Ֆրանցիսկոյի դատարանը հայտարարել է, որ եթե խնդրանքը չմերժվեր, ապա դա կհակասեր երկրի Սահմանադրությանը, ըստ որի գործադիր իշխանությունները չեն կարող գումարներ ծախսել առանց Կոնգրեսի համաձայնության: Սկսված երկու շինարարական ծրագրերը դադարեցվել են: […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

10:52 04.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ

10:26 04.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների […]

̰
Թրամփը խորհուրդ է տվել Իրանին զգույշ լինել սպառնալիքների հետ

08:31 04.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին զգույշ լինել ցածր հարստացված ուրանի սահմանաչափի բարձրացմանն առնչվող սպառնալիքների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Պետության ղեկավարն ուշադրություն է դարձրել Գործողությունների համատեղ  համապարփակ պլանով նախատեսված պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին Թեհրանի նոր նախազգուշացմանը։ «Ռոհանին ասում է, որ իրենք կհարստացնեն ուրանն այնքան, որքան իրենք են […]

̰
BACK_TO_TOP