18:24 04.10.2018
ԱՄՆ հատուկ ծառայությունները Յուտա նահանգում ձերբակալել են ռազմածովային ուժերի վետերան Ուիլյամ Քլայդ Ալենին, որը կասկածվում է Պենտագոն և ԱՄՆ նախագահ Թրամփին թունավոր նյութերով ծրարներ ուղարկելու մեջ: Ծրարները, Թրամփից բացի, հասցեագրված էին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին և ծովակալ Ջոն Ռիչարդսոնին: Սկզբում կասկած կար, որ ծրարների մեջ ռիցին անվանումով թունավոր նյութ է, հետո սակայն պարզվեց, որ ծրարներում […]
12:01 04.10.2018
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հարկերի վճարումից խուսափելով վճարած չլինել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը: «Վաղեմության ժամկետի լրանալու դեպքում քաղաքի կամ նահանգի կողմից պատժի սահմանման հնարավորություն կա: Նյու Յորքը ձգտելու է հասնել այն գումարների փոխհատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է բնակչությանը»,- ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: […]
09:50 04.10.2018
Լեհ օգտատերերից մեկն թվիթերյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի նմանակը։ Տեսանյութը համացանցում լայն տարածում է գտել։ Հոլովակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նշանով գլխարկով տղամարդը խանութում վաճառասեղանին դրված ինչ-որ ապրանք է ուսումնասիրում, գրում է The Hill-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ապրիլին սոցցանցերի օգտատերերը գտել էին Թրամփի ևս մեկ նմանակի։ Նրանք […]
07:47 04.10.2018
ԱՄՆ-ի բնակիչներն արտակարգ ծանուցում են ստացել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անունից։ Այն ուղարկել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, փոխանցում է TMZ պորտալը։ Նախագահի անունից ծանուցման համազգային մասշտաբի ուղարկումն իրականացվել է առաջին անգամ և եղել թեստային։ Ստացողներից չի պահանջվել որևէ գործողություն կատարել։ «Սա վթարային ծանուցման ազգային անլար համակարգի ստուգում է։ Որևէ գործողություն չի պահանջվում»,- ասվում […]
19:53 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3․1 միլիարդ դոլար, որը 1․4 միլիարդով քիչ է 2015 թվականի տվյալների համեմատությամբ։ Ամերիկացի մեծահարուստների 400 անունների՝ Forbes ամսագրի կազմած շարքում ԱՄՆ նախագահի անունը 2017 թվականի 248-րդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 259-րդ հորիզոնականում։ Ամսագրի բնորոշմամբ՝ որքան էլ Թրամփը փորձում է նախագահությունը ծառայեցնել իրեն ու ավելացնել իր ֆինանսական կարողությունը, դա […]
17:22 03.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես […]
09:56 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժառանգություն է ստացել հորից անօրինական ճանապարհով, գրում է The New York Times-ը։ Պարբերականը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը ստացել է ներկայիս գնով առնվազն 413 մլն դոլար՝ հարկերից խուսափելու ճանապարհով՝ մասնակցելով 1990-ականների խարդախ սխեմաներին։ Նշվում է, որ Թրամփը խարդախություններն իրականացրել է իր ստեղծած կեղծ ընկերության միջոցով։ Սպիտակ տունը հերքել է պարբերականի հրապարակումը։
08:07 03.10.2018
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն իր տրամադրության տակ է վերցրել գաղտնի ծրար, որն ուղարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մասնագետները կանխել են կասկածելի ծրարի հայտնվելը Սպիտակ տանը։ Հատուկ ծառայություններում մանրամասն մեկնաբանություններից հրաժարվել են։ Հոկտեբերի 2-ին ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ գերատեսչությունում կասկածելի պարունակությամբ մի քանի ծրարներ են […]
16:01 02.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլ, և դա իր առանձնահատկություններից մեկն է: «Ես չխմող մարդ եմ: Ազնվորեն ասում եմ՝ ես կյանքում նույնիսկ մեկ անգամ չեմ խմել գարեջուր: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես խմեի, ինչ սարսափելի կլինեի»,- ասել է Թրամփը: Դոնալդ Թրամփը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի իր […]
08:01 02.10.2018
Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է ԱՄՆ-ը վերածել Վենեսուելայի, դրա ներկայացուցիչները հանցագործներ են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ցանկանում են փոխարինել ազատությունը սոցիալիզմով։ Դեմոկրատները ցանկանում են Ամերիկան վերածել Վենեսուելայի»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Վաշինգտոնի և Կարակասի հարաբերությունները սրվել են մայիսին՝ հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններից հետո, որի արդյունքներով Մադուրոն վերընտրվեց նոր ժամկետում։
14:39 01.10.2018
«Եթե երկրի նախագահն իր գործողություններում չի ելնում իր երկրի շահերից, այլ՝ ինչ-որ երկրի, որի հետ ինչ-որ ազգակցական կապ ունի, ապա այդ երկրի նախագահն ի վերջո դատվելու է»,- Իսրայելի հետ Թրամփի վարած մտերմիկ քաղաքականության մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Արևելագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը փորձում է իր հասկացածով ու միջոցներով Չինաստանի հետ […]
12:54 01.10.2018
Այսօր առավոտյան ռուսական մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում (շորթլիսթ) հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և իրավապաշտպան Ամալ Քլունին։ Լուրը արագ տարածվեց նաև տեղական մամուլում։ Սակայն լուրը չի հաստատվում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը, կանոնակարգի համաձայն, չի կարող հրապարակվել։ […]
12:31 01.10.2018
Բրիտանական Գրեյթ-Միսսենդեն գյուղում յուրօրինակ արձան է կանգնեցվել: Այն կրկնօրինակում է բարկացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով գոռում է աղջնակի վրա: Այս մասին հայտնում է The Bailiwick Express-ը: Թրամփի ու աղջնակի քանդակները տեղադրվել են բրիտանացի գրող Ռոալդ Դալյայի վեպի տպագրության 30-ամյակի կապակցությամբ, ով երկար տարիներ ապրել և աշխատել է գյուղում: Պատմությունը Մաթիլդա անունով մի աղջկա մասին է, […]
09:54 30.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները կրկին սկսել են հարգել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթից հետո։ Այս մասին նա հայտարարել է Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ «Ես նոր եմ վերադարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից։ Եվ հավատացե՛ք, նրանք մեզ կրկին հարգում են»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս մասին փոխանցում […]
09:40 30.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու ընթացքում հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նկատելիորեն բարելավվել են, ինչպես նաև կատակով հայտարարել Կիմ Չեն Ինի և իր «սիրահարվածության» մասին։ Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի են, չնայած այն բանին, […]
14:50 29.09.2018
ԱՄՆ նախագահն այսօր ստորագրել է երկրի ռազմական բյուջեի մասին օրենքը, որով, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ռազմական կարիքների բավարարմանն ուղղվելու է ռեկորդային 716 միլիարդ դոլար (համեմատելու համար՝ Հայաստանի հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսված են 637 միլիոն դոլարի սահմաններում)։ Դոնալդ Թրամփի անունից գրված հաղորդագրության մեջ հանդիսավորությամբ նշվում է որոշ զինատեսակների գնումների մասին ու շեշտվում է, որ դրանք […]
15:31 28.09.2018
Ռուսաստանից գազ գնելու իրենց իրավունքը հաստատելու համար Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարները դեռևս հուլիսին դեմ են դուրս եկել ԱՄՆ նախագահին։ Այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա բացահայտել է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիմանել է դաշնակից երկրների ղեկավարներին՝ մատնացույց անելով, որ նրանք […]
18:54 27.09.2018
Նախօրեին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լուսանկարվել է ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ հետ։ Լուսանկարում Պորոշենկոն հագնված է, ինչպես Թրամփը, կապել է նույնպիսի փողկապ և ունի գրեթե նույն կեցվածքը։ Լուսանկարը հրապարակելիս Պորոշենկոյի խոսնակը կից գրառում է արել․ «Երբ նույնիսկ դրեսկոդը խորհրդանշում է ռազմավարական գործընկերների դիրքորոշումների նմանությունը»։ Коли навіть дрескод […]
18:50 27.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պատվիրակությունների շրջանում քրքջոցների հարցին անդրադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավաքվածները ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ միասին։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Դրանք կեղծ լուրեր են։ Նրանք ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ միասին։ Մենք ուրախ […]
07:21 27.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ «Այո՛, ես մերժել եմ, որովհետև սակագները չափազանց բարձր են, և կարծես թե նրանք մտադիր չեն տեղից շարժվել, և ես ասացի նրանց (Կանադայի պատվիրակությանը), որ մոռանան հանդիպման մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփն ընդգծել է, […]
21:00 26.09.2018
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը սկիզբ դրեց #MeToo ժամանակաշրջանի՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի սկզբնավորմանը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Ներկայումս ԱՄՆ-ում հերթական սեքս սկանդալն է հասունանում, որը սպառնում է գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Բրեթ Կավանոյին: Մեղադրանքներին ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ նմանատիպ կեղծ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչել […]
19:17 26.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններին: «Ցավոք, մենք պարզել ենք, որ Չինաստանը փորձում է միջամտել առաջիկա ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին: Դա արվում է իմ վարչակազմի դեմ: Նրանք հաղթանակ չեն ցանկանում ինձ կամ մեզ, որովհետև ես առաջին նախագահն եմ, որը առևտրի հարցում […]
18:22 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]
17:16 26.09.2018
«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]
16:59 26.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Չգիտեմ՝ երբ տեղի կունենա գագաթնաժողովը: Այն կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հաղորդավարի՝ հոկտեմբերին կայանալիք հնարավոր հանդիպման մասին […]
12:13 26.09.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի որոշ արտահայտություններ դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչը չի վրիպել ռուսական մամուլի ուշադրությունից։ Մի դեպքում դա եղել է ընդհանուր զվարճության առիթ, մյուս դեպքում՝ վերաբերել կոնկրետ երկրի։ Առաջինը Դոնալդ Թրամփի արտահայտություններից ծիծաղ է առաջացրել այն, որ ինքը պաշտոնավարման երկու տարում ավելի շատ աշխատանք է տարել Միացյալ Նահանգների համար, քան իր նախորդները։ […]
00:52 26.09.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ քննադատել է ՕՊԵԿ-ի երկրները՝ «անհարկի բարձր գների» համար, հաղորդում է CNN-ը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ՕՊԵԿ-ը և համաձայնագրի անդամ երկրները «թալանում են աշխարհը» և անհիմն բարձրացնում նավթի գները: Թրամփը հայտարարել է , որ դա իրեն դուր չի գալիս «և չպետք է դուր գա որևէ մեկին»: […]
18:25 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]
17:39 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության կոչ է արել: «Մենք կարող ենք փրկել աշխարհի բազմաթիվ մարդկանց կյանք, միլիոնավոր և միլիոնավոր կյանքեր»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի ֆորումի ժամանակ: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 2005-2015թթ. թմրամիջոցների օգտագործումից աշխարհում մահացության դեպքերն ավելացել են 60% -ով: Նրա համոզմամբ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը կապված […]