14:13 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլևս չեն ողջագուրվում, փոխանակվում սիրալիր արտահայտություններով։ Նախագահների միջև «քիմիան պակասել է»։ Այս մասին ահազանգել է AP գործակալությունը։ Սեպտեմբերի 24-ին երկու նախագահները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ու հերթական ձեռքսեղմումից հետո անմիջապես անցել են Իրանի միջուկային հարցի, Սիրիայի, ԱՄՆ-ԵՄ առևտրի և այլ խնդրահարույց հարցերի քննարկմանը։ Չնայած […]
07:26 25.09.2018
Հարավկորեացի առաջնորդ Մուն Չժե Ինը երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ուղերձը։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, բանակցությունների ընթացքում Հարավային Կորեայի ղեկավարը մանրամասն շարադրել է Կիմ Չեն Ինի խոսքերը։ Ուղերձի բովանդակությունը գաղտնի է մնացել։ Թրամփն ու Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանդիպել են հունիսի 12-ին Սինգապուրում՝ […]
00:34 25.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ շուտով կայցելի Փհենյան՝ Դոնալդ Թրամփի և Կիմ չեն Ինի հանդիպումը կազմակերպելու համար։ «Կարծում եմ, որ կգնամ Փհենյան երկու ղեկավարների միջև երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման կոնկրետ օրը չի նշել՝ հավելելով, որ իր այցը կկայանա մինչև […]
23:31 24.09.2018
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]
23:20 24.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում թուլացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը, հաղորդում է Reuters- ը: Նրա խոսքերով` Թրամփը Հյուսիսային Կորեայի հարցում վճռական է տրամադրված: ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը դրական արդյունքներ չի տվել: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ […]
19:52 24.09.2018
ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]
18:01 24.09.2018
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]
12:31 24.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Մայք Մուրի նկարահանած փաստագրական նոր ֆիլմի մեկնարկը կինովարձույթում հաջողութուն չի գրանցել, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմը, որը Ջորջ Բուշ Կրտսերի մասին է: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ «Fahrenheit 11/9» մեծ էկրան է բարձրացել նախորդ շաբաթ, երկրի 1719 կինոթատրոնում: Կինովարձույթի պրեմիերայի շահույթը հասել է 3,1 մլն. դոլարի: […]
08:04 24.09.2018
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային հարցերով Գերմանիայի հետ համակարգման բացակայության համար։ «Մենք որոշ որոշումների մասին իմանում ենք Twitter-ից… Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ում նույնպես ոմանք Սպիտակ տան որոշումների մասին իմանում են սկզբում Twitter-ից։ Դա փոխում է համագործակցության ձևը»,-գանգատվել է գերմանացի նախարարը տեղի dpa գործակալության հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է […]
14:46 23.09.2018
Այն գործիչները, որոնք պատրաստ չեն օգնել նախագահ Դոնալդ Թրամփին իր աշխատանքում, պետք է այլ աշխատանք գտնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում: «Եթե դու չես կարող լինել թիմում, եթե դու չես սատարում այդ առաքելությանը, ապա այդ դեպքում դու պետք է ինչ-որ այլ բանով զբաղվես: Մեզ պետք է, որ բոլորը […]
11:44 22.09.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]
09:59 22.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]
15:36 21.09.2018
«Պլաստիկ Հիսուս» կեղծանունով հանդես եկող փողոցային նկարիչը ճաղեր է անցկացրել Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա, որ պատկանում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նկարիչը ճաղերն ամրացրել է սոսնձվող ժապավենով ու հայտարարել, որ պարզապես կատակել է: «Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության օրվանից նրան բանտ նստեցնելու կոչեր են եղել, և այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,- հայտարարել […]
01:00 21.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին և պատմել վերջինիս աշխատանքի հետ կապված երկարատև դժգոհության մասին, սակայն այդպես էլ աշխատանքից չի ազատել, հաղորդում է CNN- ը: «Ես գլխավոր դատախազ չունեմ: Դա շատ տխուր է »,- ասել է Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում: Ամենապարզ և ակնհայտ լուծումը Սեշնսին պաշտոնից ազատելը կլիներ, սակայն Թրամփը […]
23:41 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ փաստաթուղթը խստացնում է պատժամիջոցների ռեժիմը, սակայն առանց որևէ լրացուցիչ սահմանափակումների կիրառման: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության` խոսքը այնպիսի օրենքների մասին է, ինչպիսիք են Պատժամիջոցների միջոցով հակազդեցությունն ընդդեմ Ամերիկայի հակառակորդների (CAATSA), Ակտ՝ ի […]
22:33 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]
18:13 20.09.2018
Դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ նրան արհեստական մորթուց վերարկու նվիրելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Այսօր ես չեմ կրում բնական մորթի ու չէի ցանկանա գովազդել այն՝ կրելով արհեստականը: Բայց չէ՞ որ այն ավելի լավն է, քան մեկ այլ կաշի: Ես արհեստական մորթուց […]
16:07 20.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]
13:11 20.09.2018
Միացյալ Նահանգների ընտրողների միայն 46 տոկոսն է հավանում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, և այս ցուցանիշը մեկ տոկոսով նվազել է 50 օր առաջ կատարված հարցման համեմատությամբ։ Ընտրողների 54 տոկոսը, ըստ այս հարցման, չի հավանում նախագահին։ Այս մասին տվյալները ներկայացրել է ամերիկյան The Hill հեղինակավոր լրատվական կայքը։ Ավելի կարևոր է, սակայն, որ նախագահի վարկանիշն ընկել է չեզոք […]
08:23 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի պատմության ամենամեծ սխալը եղել է նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի որոշումը՝ Մերձավոր Արևելքում զորքեր մտցնելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Hill TV-ի եթերում։ Նա նշել է, որ չնայած Բարաք Օբաման էլ իր հերթին սխալ է թույլ տվել՝ ընդունելով որոշում զորքերի դուրսբերման մասին, սակայն զորքերը մտցնելը եղել […]
17:34 19.09.2018
«Ես գիտեմ, որ դրանք անհեթեթ են, չէ՞ որ հայելի ունեմ»,- Դոնալդ Թրամփի այս խոսքերն իր «Լիակատար բացահայտում» գրքում մեջբերում է նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆորդը, ով, իր պնդմամբ, ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ ու ժամանակին հարցրել է նրա մազերի, սանրվածքի մասին։ Շատ աստղային ոճաբաններ նախագահին առաջարկել են կարգի բերել սանրվածքը, սակայն նախագահը հրաժարվել […]
16:32 19.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Աֆրիկայից միգրացիոն հոսքը դադարեցնել Սահարա անապատում պատի կառուցման միջոցով: Այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը, հաղորդում է Europa Press-ը: Նախարարի խոսքերով` Թրամփը հասկանում է, որ այս մեթոդը լիովին չի լուծում ներգաղթյալների խնդիրը, սակայն առաջիկա 20 տարիների ընթացքում Աֆրիկայի բնակչության հնարավոր կրկնապատկումը ստիպում է այդպես գործել: Որպես օրինակ՝ Միացյալ […]
07:25 19.09.2018
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը համարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր երկրի անվտանգության միակ երաշխիքը։ Լեհաստանը նպատակահարմար է համարում իր տարածքում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազայի տեղակայումը։ Այս մասին Դուդան հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Դուդայի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Նա նշել […]
23:29 18.09.2018
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը The Guardian-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփը շատ լայնախոհ քաղաքական գործիչ է: Գեյթսը հարցազրույցում Թրամփի մասին խոսելիս ասում է՝ նա մարդ է, որը հոգում է ուրիշ մարդկանց մասին: Ինչպես նաև Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ նախագահը բաց է նոր գաղափարների համար: Microsoft ընկերության հիմնադրի կարծիքով՝ […]
00:32 18.09.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է « մանկամիտ»՝ մանրամասնելով, թե նրա զարգացումը ութ տարեկան տղայի մակարդակի է։ Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է HBO հեռուսատալիքով հեռարձակվող Real Time With Bill Maher հաղորդման ժամանակ: Նախկին պետքարտուղարը այդ հաղորդման ժամանակ ներկայացնում էր իր նոր գիրքը՝ «Ամեն նոր օրը լրացուցիչ է» (Every Day Is Extra): […]
14:49 16.09.2018
ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի դիրքորոշումները խիստ տարամետ են կորեական հարցի, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, տրանսգենդերներին ծառայության վերցնելու և մի շարք այլ հարցերում։ Այս պատճառով Պենտագոնի ղեկավարն արդեն տևական ժամանակ որևէ հարցազրույց չի տալիս՝ տարաձայնությունները չբացահայտելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը։ Լրատվամիջոցի մի քանի աղբյուրների համաձայն՝ Դոնալդ […]
12:46 16.09.2018
ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, երկրի նախորդ նախագահին անվանել է լավագույն վաճառող ու նշել, որ Բարաք Օբաման կարողանում էր ցանկացած անհաջողություն ներկայացնել, «վաճառել» որպես ձեռքբերում։ Այս մասին Թրամփ կրտսերն ասել է ամերիկյան Breitbart News Saturday պարբերականին։ «Ուղեղ ունեցող որևէ մեկը չի կարծում, թե նա որևէ լավ բան է արել մեր տնտեսության կամ արտաքին քաղաքականության համար։ […]
15:51 14.09.2018
Ամերիկյան լրագրության վետերան, The Washington Post -ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը թողարկվել է սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ- ում, ռեկորդային վաճառք է գրանցել, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Simon & Schuster հրատարակչության փոխանցմամբ՝ միայն առաջին օրերի ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ. սա աննախադեպ ցուցանիշ է 94 տարի առաջ հիմնադրված հրատարակչության համար: «Հաշվի առնելով նախնական […]
11:34 14.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը սկսել է բանակցել ընտրական գործընթացում ռուսական միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի հետ՝ իր մեղքն ընդունելու համար: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները և «Ռոյթերս» գործակալությունը: Դա արվում է դատական երկրորդ գործից խուսափելու համար: Հաղորդվում է՝ այդ գործարքի և դրա պայմանների մասին կհայտնեն այսօր, դատարանում: […]
11:02 13.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պետք է միակողմանի պատժամիջոցներ սահմանվի օտարերկրյա կազմակերպությունների և անձանց նկատմամբ, ովքեր կմիջամտեն ԱՄՆ ընտրություններին: Այդ մասին հայտնել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ փորձ է՝ կանխելու արտաքին միջամտությունն ԱՄՆ ընտրություններին: Դոնալդ Թրամփն ավելացրել է խստագույն միջոցառումները, որոնք երբևէ սահմանվել են […]