16:45 07.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]
09:25 06.08.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]
14:58 05.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը NBA-ի աստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոց այցելելու ցանկություն է հայտնել և գովաբանել մարզիկի այդ քայլը՝ չնայած այն բանին, որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփն ու բասկետբոլիստը կոշտ խոսքեր են փոխանակել։ Օրեր առաջ մարզիկը հարցազրույց էր տվել CNN-ին, որի ժամանակ, խոսելով Թրամփի որդեգրած քաղաքականության մասին, ասել էր, որ Թրամփը պառակտում […]
13:42 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ միջամտում են իրենց ներքին գործերին։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ երկրի տնտեսական աճին զուգահեռ նման գործողությունների թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է NBC-ն: «Մենք պետք է վերջ տանք միջամտությունը և կանգնեցնենք մեզ վրա բոլոր հարձակվողներին։ Նրանք շատ են»,- ասել է ԱՄՆ նախագահն Օհայոյում […]
12:00 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատություն է հնչեցրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հասցեին, անվանել այն «համընդհանուր աղետ», ինչպես նաև անդրադարձել իր նախորդների գործողություններին։ Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարային կազմակերպությանը, միայն Օհայոյի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նախագահը […]
10:26 05.08.2018
ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]
08:20 04.08.2018
Ռեժիսոր Ջեք Բրայանի «Ակտիվ միջոցառումներ» վավերագրական ֆիլմը, որում նկարագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բազմամյա կապը, ԱՄՆ-ում վարձույթ դուրս կբերվի օգոստոսի 31-ին։ Այս մասին գրում է Variety պորտալը։ Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը մի քանի տասնամյակ եղել է Պուտինի «խամաճիկը»։ Ֆիլմում կպատմվի նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի […]
17:17 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր համակիրների առաջ ունեցած ելույթում հերթական անգամ հանդես է եկել ներգաղթյալների քննադատությամբ: ԱՄՆ նախագահը նրանց «կենդանիներ» է անվանել: Թրամփը մասնավորապես ասել է. «Դեմոկրատները բաց սահմաններ են ուզում, իսկ ես չեմ ուզում, որ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ մեզ մոտ հասնեն, քանի որ նրանցից հազարավորները հանցագործներ են դառնում և մարդկանց սպանում: Հիշո՞ւմ […]
13:10 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Հելսինկիում հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իրեն հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին նա հայտարարել է Փենսիլվանիա նահանգում իր աջակիցների առաջ ունեցած ելույթում: Թրամփն ասել է. «Հելսինկիում հրաշալի հանդիպում ունեցա Պուտինի հետ: Մենք քննարկել ենք ամեն ինչ: Մենք […]
12:49 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Էրիկ Թրամփը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն և իր ընտանիքին սպառնում են: Թրամփի խոսքերը մեջբերում է The Hill-ը: Նա չի մանրամասնել, թե ով է սպառնում Թրամփներին, ոչ էլ բացահայտել է այդ սպառնալիքների մանրամասները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրենց տանը հայտնվել է «սպիտակ փոշի»: «Բոլորիս տներում սպիտակ […]
07:12 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է այն բանից, որ ինքը հաղթել է 2016 թվականի ընտրություններում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ Սակայն, նրա խոսքով՝ ինքը հիանալի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում և նրա հետ լավ հարաբերություններ հաստատել։ ԱՄՆ […]
19:03 02.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ մահացած ամերիկացի զինվորականների մնացորդներն ԱՄՆ ուղարկելու համար: Նա հայտարարել է, որ «անհամբեր» սպասում է նրա հետ նոր հանդիպման: «Շնորհակալ եմ Ձեզ, Կիմ Չեն Ին, որ պահեցիք խոստումը և սկսեցիք մարտում անհետ կորած մեր զինվորականների աճյունների վերադարձի գործընթացը: Ես […]
08:39 02.08.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով ձերբակալված է Կիևում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով, նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնություն ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացիներին ազատ արձակելու հարցում։ «Խնդրում եմ անել հնարավոր ամեն բան՝ ուկրաինացի քաղբանտարկյալներին տուն դարձնելու համար»,– ասվում է Սավչենկոյի ֆեսբուքյան նամակում, որտեղ նա նշում է ՌԴ-ում ավելի քան 60 ուկրաինացի քաղբանտարկյալի առկայության մասին։ […]
21:04 01.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններն անխուսափելի են, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների՝ հանդիպման առաջարկին լռությանը: Իրանի իշխանությունների կարծիքով՝ Թրամփի հետ բանակցությունները «նվաստացում» կլինեն: Երկրի առաջնորդները անմիջապես չեն արձագանքել Թրամփի այն հայտարարությանը, որ նա առանց նախապայմանների կհանդիպի իրենց հետ «ցանկացած պահի»: «Հուսով եմ, որ Իրանի հետ ամեն բան լավ կլինի: Նրանք […]
19:16 01.08.2018
Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների ընտրություններին ենթադրյալ միջամտության հետաքննությունը, որպեսզի Ամերիկան էլ ավելի շատ «չարատավորվի», այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Գլխավոր դատախազը Ջեֆ Սեշնսը պետք է դադարեցնի այս վհուկների որսը հենց հիմա, քանի դեռ դա ավելի շատ ստվեր չի նետել մեր երկրի […]
08:37 01.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի հատվածներն արդեն սկսել են կառուցվել։ Նրա խոսքով՝ այդ նպատակների համար այս պահին հատկացված է 1․6 մլրդ դոլար, հայտնում է Fox News-ը։ Կոնգրեսը դեռևս չի հատկացրել անհրաժեշտ բոլոր միջոցները։ Պատի շինարարությունը կարժենա 18 մլրդ դոլար։
08:18 01.08.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ, հաղորդում է «Ամերիկայի հայկական համագումարը»: Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական […]
15:45 31.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է հարց Իտալիա էներգառեսուրսների մատակարարումների վերաբերյալ: Կոնտեն ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Տրանսադրիատիկ գազամուղի (TAP- Trans Adriatic Pipeline) գաղափարը: Այդ մասին գրված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: «Ես ընդգծել եմ, որ ռազմավարական խնդիրն Իտալիա և Հարավային Եվրոպայի երկրներ էներգառեսուրսների […]
13:31 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք […]
00:30 31.07.2018
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն աջակցել է Ռուսաստանին G8-ի («Մեծ ութնյակ») կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղափարին։ Վաշինգտոնում Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով քաղաքական գործիչն այդ առաջարկն անվանել է «միանգամայն ողջամիտ», ինչպես ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ծախսերի բաշխման հարցով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։ Վերջին հարցի հետ կապված՝ Կոնտեն նշել է, որ ներկայում ռազմական բլոկի անդամների ծախսերը […]
23:11 30.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ապագայում հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Այլ մարդկանց հետ խոսելը պետք է, հատկապես երբ խոսում եք հնարավոր պատերազմի և մարդկանց մահվան մասին։ Նման հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չկա։ Մենք հանդիպել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Վերջին 8 […]
21:11 30.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Green Card-ի տրամադրման վիճակահանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Պետք է ունենալ սահմանային անվտանգություն, մենք պետք է ազատվենք «շղթայական միգրացիայից», վիճակախաղերից` անցում կատարելով ներգաղթյալների գծով ծառայության կազմակերպած ներգաղթին»,- գրել է ԱՄՆ նախագահը: We must have Border Security, get rid of Chain, Lottery, Catch & Release […]
12:10 30.07.2018
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը հավանություն չի տալիս «ռուսական միջամտությանը» գալիք ընտրություններին, եթե անգամ դա կօգներ հաղթել իրենց նախընտրած կուսակցությանը: CBS հեռուսատնընկերությունը հետազոտություն է անցկացրել և հարցումների արդյունքում պարզել Միացյալ Նահանգների քաղաքացիների դիրքորոշումը: «Հանրապետականների 91 և դեմոկրատների 92 տոկոսը հայտարարել է, որ հավանության չէին արժանացնի Ռուսաստանի միջամտությանը աշնանը կայանալիք ընտրություններին: Այնուամենայնիվ, հանրապետականները, շարունակելով թերահավատություն ցուցաբերել հատուկ ծառայուևթյունների […]
09:07 30.07.2018
New York Times թերթի նոր սեփականատեր Արթուր Օքս Սուլցբերգեր-կրտսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել վերաբերմունքը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ և դադարել լրագրողներին ակտիվ քննադատել։ Սուլցբերգերի կարծիքով՝ Թրամփի խոսքերը ոչ միայն վիճելի են, այլև լրագրողների համար վտանգավոր։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Սուլցբերգեր-կրտսերը մասնավոր հանդիպում է ունեցել Թրամփի հետ, և համաձայն անձնական պայմանավորվածությունների՝ […]
07:55 30.07.2018
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։ T-online պորտալը հայտնում է, որ Մաքքեյնը խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Կորի Գարդների հետ սենատի դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից առանց օրենսդիրների հավանության։ Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ […]
21:17 29.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա դաշնային կառավարության աշխատանքի կանգ, եթե Դեմոկրատական կուսակցությունը կողմ չքվեարկի սահմանների պահպանության մասին օրինագծին, որը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարություն։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։ «Ես պատրաստ եմ դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չտան մեզ բավարար ձայներ սահմանների անվտանության ապահովման համար։ Մասնավորապես, […]
15:36 29.07.2018
ԱՄՆ Կոնգրեսը դեմ է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ցանկացած գաղտնի հանդիպման։ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձև, որը դատապարտում է Թրամփի «ապագա գաղտնի հանդիպումները» Պուտինի հետ։ Նախաձեռնությունը պատկանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շեյլա Ջեքսոն Լիին։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած համաձայնագիր։ Կոնգրեսականների […]
22:00 28.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի օտարերկրյա պետություններին միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է օգնել տեղական իշխանություններին՝ անվտանգ ընտրություններ անցկացնելու հարցում: «Նախագահը հստակեցրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա որևէ օտարերկրյա միջամտություն մեր ընտրություններին որևիցե պետության […]
20:13 28.07.2018
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով, ամուսնուն ուղեկցել է Բեդմինսթեր կատարած ուղևորության ժամանակ: Նախագահը Բեդմինսթերում գոլֆ ակումբ ունի, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը: Լուսանկարիչները ֆիքսել են` ինչպես 1 ճերմակազգեստ նախկին մոդելը քայլում ամուսնու կողքով: Սպիտակ չեն եղել Մելանյա Թրամփի միայն կոշիկները: 48-ամյա տիկին Թրամփը կրել է […]