21:17 29.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա դաշնային կառավարության աշխատանքի կանգ, եթե Դեմոկրատական կուսակցությունը կողմ չքվեարկի սահմանների պահպանության մասին օրինագծին, որը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարություն։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։ «Ես պատրաստ եմ դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չտան մեզ բավարար ձայներ սահմանների անվտանության ապահովման համար։ Մասնավորապես, […]
15:36 29.07.2018
ԱՄՆ Կոնգրեսը դեմ է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ցանկացած գաղտնի հանդիպման։ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձև, որը դատապարտում է Թրամփի «ապագա գաղտնի հանդիպումները» Պուտինի հետ։ Նախաձեռնությունը պատկանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շեյլա Ջեքսոն Լիին։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած համաձայնագիր։ Կոնգրեսականների […]
22:00 28.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի օտարերկրյա պետություններին միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է օգնել տեղական իշխանություններին՝ անվտանգ ընտրություններ անցկացնելու հարցում: «Նախագահը հստակեցրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա որևէ օտարերկրյա միջամտություն մեր ընտրություններին որևիցե պետության […]
20:13 28.07.2018
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով, ամուսնուն ուղեկցել է Բեդմինսթեր կատարած ուղևորության ժամանակ: Նախագահը Բեդմինսթերում գոլֆ ակումբ ունի, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը: Լուսանկարիչները ֆիքսել են` ինչպես 1 ճերմակազգեստ նախկին մոդելը քայլում ամուսնու կողքով: Սպիտակ չեն եղել Մելանյա Թրամփի միայն կոշիկները: 48-ամյա տիկին Թրամփը կրել է […]
10:20 28.07.2018
ՌԴ ղեկավարը շեշտել է, որ պատրաստ է մեկնել Վաշինգտոն, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:
08:00 28.07.2018
Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի` Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններին առ այն, որ եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն ունի […]
20:26 27.07.2018
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի օրենքները: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Յըլդըրըմի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սպառնալով Անկարային կարող է ազդել թուրքական արդարադատության վրա: «Թրամփը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարություններից»,- ասել է Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել […]
16:02 27.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ «մեծ պատժամիջոցներ» կիրառել, եթե ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվի: «ԱՄՆ-ն մեծ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ պաստոր Էնդրյու Բրանսոնին՝ մեծ քրիստոնյայի, ընտանիքին նվիրված և հիանալի մի մարդու այսքան երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ Բրանսոնը […]
15:53 27.07.2018
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Միևնույն […]
12:20 27.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդների շրջանում կա մեկ կամ երկու բռնապետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Թրամփն այս հարցում համոզմունք է հայտնել՝ Իլինոյս նահանգում Պողպատի արտադրության գործարանում ելույթ ունենալիս: Թրամփն անդրադարձել է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները համաձայնել են իրենց պաշտպանական ծախսերն […]
07:42 27.07.2018
Ամերիկացի 4 սենատորներ մշակել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի վերին պալատի նախնական հավանության։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Համաձայն օրինագծի՝ դաշինքից դուրս գալու համար նախագահը պետք է ստանա սենատում ձայների 2/3-ը։ Փաստաթուղթը ներկայացրել են միջազգային հարաբերություների հարցերով սենատի կոմիտեի անդամներ՝ հանրապետական […]
07:30 27.07.2018
Ամերիկյան Coca-Cola ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները՝ ալյումինի ներկրման մաքսատուրքերի պատճառով։ Ընկերությունն ալյումինն օգտագործում է ըմպելիքների տարաների պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քվինսին, փոխանցում է CNBC-ն։ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա վերջին հայտարարել էր պողպատի համար 25 տոկոսի և ալյումինի համար 10 տոկոսի ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար […]
16:38 26.07.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում չարագործը կոտրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված աստղը: Հաղորդվում է, որ գործիքը, որով տղամարդը կոտրել է այն, դրված է եղել կիթառի պայուսակի մեջ, որը գցել է աստղի վրա: Իր գործողության մասին խուլիգանն անձամբ է հայտնել Լոս Անջելեսի ոստիկանությանը և հետագայում հանձնվել իշխանություններին: Նրա արարքի շարժառիթները դեռ հայտնի չեն: Դոնալդ Թրամփին այդ աստղը […]
09:39 26.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ-ԵՄ ջերմ հարաբերությունների մասին։ Twitter միկրոբլոգների ցանցում նա լուսանկար է հրապարակել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ և գրել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սիրում են միմյանց։ «Անկեղծ ասած, ԵՄ-ն, որը լուսանկարում ներկայացված է Ժան-Կլոդ Յունկերի կողմից, և ԱՄՆ-ը, որը ներկայացված է այստեղ ձեր խոնարհ ծառայի կողմից, սիրում են միմյանց»,-հայտարարել է […]
07:31 26.07.2018
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ամերիկացի առաջնորդին է նվիրել զինվորական գերեզմանոցի լուսանկար։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, լուսանկարում պատկերած է Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորմանդիայում վայրէջքի ժամանակ, եղել է զորքերի հրամանատարը ։ Լուսանկարին կից գրության մեջ […]
17:08 25.07.2018
Դիտարկվում է այն հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, բայց և հասկանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը […]
08:00 25.07.2018
CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին իրավաբան Մայքլ Քոենի զրույցի ձայնագրությունը, որում խոսք է գնում նաև Playboy-ի մոդելին վճարելու մասին, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահի հետ կապերի մասին։ Այն բանից հետո, երբ փաստաբանն ասում է «ստիպված ենք վճարել», Թրամփը հիշատակում է կանխիկ վճարումների մասին։ «Trump Organisation»-ի փաստաբան Ալան Ֆուտերֆասը հերքում […]
07:30 25.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԵՄ-ին հրաժարվել բոլոր մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում։ Նա առաջարկել է ԵՄ-ին փոխադարձորեն հրաժարվել մաքսատուրքերից՝ ազնիվ առևտուր ապահովելու համար։ «ԵՄ-ն վաղը գալիս է Վաշինգտոն՝ առևտրային գործարքի շուրջ պայմանավորվելու համար։ Ես նրանց համար գաղափար ունեմ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն հրաժարվում են […]
16:36 24.07.2018
Սպիտակ տունը հայտարարել է, որ ցանկանում է հետ կանչել Օբամայի աշխատակազմի վեց բարձրաստիճան աշխատակիցների՝ գաղտնի տեղեկություններին հասանելի լինելու իրավունքը: Այդ մասին հայտնել է Թրամփի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Վերջինս նշել է, որ այդ չինովնիկները քաղաքականացրել, իսկ որոշ դեպքերում կապիտալիզացրել են պետական ապարատի աշխատանքը՝ մի շարք անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Թրամփի հասցեին: Այդ չինովնիկների ցուցակում են […]
15:00 24.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է պատասխանել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին, որոնք կապված են ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ իր և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին՝ հղում անելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, տեղեկացնում է Bloomberg-ը: Դրա փոխարեն Թրամփը պահանջել է, որպեսզի Մյուլլերն իրեն հարցեր չտա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի խառնվելու գործով դատավարությանը […]
14:12 24.07.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]
08:18 24.07.2018
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան նրա սպառնալիքների։ «Չտպավորեցիք։ Մի քանի ամիս առաջ աշխարհը լսել էր էլ ավելի կոշտ դատարկախոսություն։ Իրանցիները 40 տարիների ընթացքում նույնպես լսել են դրանք, թեև ավելի քաղաքակիրթ ձևով։ Հազարամյակի ընթացքում մենք տեսել ենք կայսրությունների անկում, այդ թվում` մեր սեփականը, որոնք եղել են […]
08:03 24.07.2018
Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում, և այդ հարցն օրակարգային է»,- ասել է դեսպանը։ Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ […]
17:11 23.07.2018
Իրանի իսլակամական հեղափոխության պահապանների կորպուսի (բանակից առանձին գործող զինված կազմավորում) հրամանատարներից Ղոլամհոսեյն Ղեյբփարվարը «հոգեբանական պատերազմ» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնցով վերջինս սպառնացել էր Իրանին։ «Մենք երբեք չենք թողնելու մեր հեղափոխության գաղափարները … դիմակայելու ենք մեր թշնամիների ճնշմանը … Ամերիկան ուզում է կործանել Իրանը, բայց Թրամփը ոչինչ չի կարող անել Իրանի դեմ»,- նշել […]
12:45 23.07.2018
Ավելի քան 10 մ բարձրությամբ փչովի ճուտիկը, որն առաջին հայացքից նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նավով լողում է Սան Ֆրանցիսկոյի ափով: Այս մասին հայտնում է Daily Mail լրատվական պորտալը: Հրապարակված նկարներից երևում է, որ ճուտիկը կալանավորի սև ու սպիտակ շապիկ է հագած և ստացել է «45-րդ բանտարկյալ» անվանումը, որն ասոցացվում է այն փաստի հետ, […]
10:23 23.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին լուրջ հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին հասցեագրվող սպառնալիքների հետ կապված։ «Այլևս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք, այլապես կտուժեք հետևանքներից, որոնք ողջ պատմության մեջ դեռևս չեք տեսել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության և մահվան մասին: Ավելի զգո՛ւյշ եղեք»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն […]
08:59 23.07.2018
ԱՄՆ նախագահին կալանավոր ճտի տեսքով պատկերող հսկա ֆիգուրն ուղևորություն է կատարում Սան Ֆրանցիսկոյի ափի երկայնքով։ Նավի վրա դրված 10 մետրանոց փչած ֆիգուրը ճամփորդությունն սկսել է կիրակի։ «Facebook» սոցցանցում հեռարձակում են իրականացնում «Trump Chicken» արշավի ակտիվիստները։ Ֆիգուրը պատվիրվել է Չինաստանում, որպես Թրամփի դեմ բողոքական շարժման խորհրդանիշ, և առաջին անգամ հայտնվել ԱՄՆ-ում՝ 2017 թվականի ապրիլի 15-ին Սան […]
07:33 23.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ կարդացել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը և օգտվում է դրանում նկարագրված մարտավարական հնարքներից։ Զրույցի ընթացքում Թրամփը պահանջել է Մակրոնից ԵՄ-ի երկրներին մղել Վաշինգտոնի հետ առևտրային հարցերով բանակցությունների։ Ֆրանսիայի նախագահն ամերիկացի գործընկերոջը վստահեցրել է, որ չի աջակցում «սպառնալիքների ներքո» բանակցություններին։ «Ես կարդացել […]
20:00 21.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցներն ստուգել են Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած գնդակը: Business Insider-ի փոխանցմամբ՝ դա սովորական երևույթ է, և նախագահի բոլոր նվերներն անցնում են այդ ստուգումները: Հիշեցնենք, որ Հելսինկիում երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական գնդակ է նվիրել, իսկ Թրամփը փոխանցել […]
08:06 21.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության, հայտարարել է, որ իր հանդեպ առկա է կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում նման մոտեցումը կդիտարկվեր որպես դիվանագիտություն։ «Ես հանդիպել եմ կեղծ ԶԼՄ-ների կողմից դաժան քննադատության այն բանի համար, որ չափազանց բարի եմ եղել նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում […]