Մյուլլերի լսումները հրաշալի օր են ապահովել հանրապետականների համար. Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+10.09 oC

Մյուլլերի լսումները հրաշալի օր են ապահովել հանրապետականների համար. Թրամփ

16:53 25.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կոնգրեսյան լսումներն իր և հանրապետականների համար հրաշալի օր են ապահովել: Թրամփի խոսքերով՝ լսումներից դեմոկրատները չեն ստացել ոչինչ, որը կարող է հիմք հանդիսանալ իր դեմ հետագա հետաքննության համար:

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ դեմոկրատները կպարտվեն 2020-ի ընտրություններում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության վերաբերյալ 450 էջանոց զեկույցի հրապարակումից հետո երեկ Ռոբերտ Մյուլլերը պատասխանել էր կոնգրեսականների հարցերին: Մյուլլերը ևս մեկ անգամ հաստատել էր, որ հետաքննությունը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև դավադրության որևէ ապացույց չի գտել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews.am-ը, Մյուլլերը նաև հայտարարել է, որ ընտրարշավի ընթացքում Ռուսաստանի կողմից միջամտություն եղել է թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

23:59 11.05.2024

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և հեծյալ զորքեր է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ոստիկանության հետ համաձայնեցված բողոքի ակցիայի ավարտից հետո հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական մայրուղին՝ երթևեկությունը փակելու մտադրությամբ։ Հեծյալ ոստիկանները արգելափակել են ամբոխի ճանապարհը։ Ակտիվիստների որոշ խմբերի հաջողվել է ճեղքել արգելապատնեշները, ինչից հետո ցուցարարների դեմ […] ...

ՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը

23:51 11.05.2024

ՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը

Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի զինված ուժերը Ուկրաինա մտցնելու հնարավորությունը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով, դաշինքը շարունակում է շահագրգռված լինել Կիևին առավելագույն օգնություն ցուցաբերելու հարցում։ «Սակայն ՆԱՏՕ-ում, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այս պահին Ուկրաինայի տարածքում զորքեր տեղակայելու պլաններ կամ քաղաքական կամք չկա: Մեր աջակցությունը կապված է ՆԱՏՕ-ի և […] ...

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում

23:40 11.05.2024

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է գործողություններ, որոնց նպատակն է կանխել ՀԱՄԱՍ-ի անդամների վերադարձը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաք։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է անկլավի այս հատվածում ռազմական գործողությունների ակտիվացման մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում մենք նկատեցինք ՀԱՄԱՍ-ի ջանքերը՝ վերականգնելու իր ռազմական հնարավորությունները Ջաբալիայում և գործողություններ ենք իրականացնում տարածքում՝ վերացնելու այդ սպառնալիքը», […] ...

Նշվել են տեղեկատվական անվտանգության ու ֆինանսական գրագիտության վերաբերյալ ամենավնասակար խորհուրդները

23:23 11.05.2024

Նշվել են տեղեկատվական անվտանգության ու ֆինանսական գրագիտության վերաբերյալ ամենավնասակար խորհուրդները

Շատերը սոցցանցերում հետևում են կեղծ փորձագետների խորհուրդներին և գումար կորցնում: Ֆինանսական փորձագետ Նիկիտա Կոնևը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ առաջարկություններ են խանգարում ձեզ խուսափել խաբեբայություններից ու խնայել: Նա թվարկել է սխալ խորհուրդները: «Առաջին խորհուրդն է՝ շատ ծախսեք, և ավելին կվերադարձնեք: Նման համոզմունքները հանգեցնում են նրան, որ մարդը սկսում է ապրել իր հնարավորություններից վեր և չի […] ...

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

23:06 11.05.2024

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […] ...

Բացահայտվել են առանց կոֆեինի սուրճի անսպասելի օգտակար հատկությունները

22:58 11.05.2024

Բացահայտվել են առանց կոֆեինի սուրճի անսպասելի օգտակար հատկությունները

Բրիտանացի համաճարակաբան և սնուցման հետազոտող Թիմ Սպեկտորի խոսքերով՝ առանց կոֆեինի սուրճը հարուստ է բջջանյութով, որը կարևոր սննդանյութ է մարսողության և բարեկեցության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Առանց կոֆեինի սուրճն այն սուրճն է, որից արհեստականորեն հեռացվել է կոֆեինը: Այս ազդեցությունը ձեռք է բերվում հացահատիկները տաք ջրով մշակելու, ինչպես նաև հետագա թրջման և զտման միջոցով: […] ...

BACK_TO_TOP