TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

ԵԱՏՄ

Ձեռք է բերվել միջազգային համագործակցության փորձ ավելի քան 50 պետության հետ. Տիգրան Սարգսյան

00:19 30.05.2019

Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի առաջ: Այս տարի մենք նաև նշում ենք եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակը, որը ներկայացրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մեր եվրասիական ինտեգրման նախագիծը գաղափարից դեպի հաջող իրականացումը երկար ճանապարհ է անցել: Այսօր […]

̰
ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2014-2018թթ. աճել է 34.5%-ով

21:04 26.05.2019

Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եվրասիական տնտեսական անդամակցությունից հետո` 2016-2018 թվականներին, աճել է միջինը 17.7%-ով, այդ թվում արտահանումը` 39.8%-ով, իսկ ներմուծումը` 10.6%-ով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2018 թվականին, 2014 թվականի համեմատ, աճել է 34.5%-ով, այդ թվում` […]

̰
Մեզ համար ԵԱՏՄ շուկան կարող է թթվածնի նման կարևոր լինել. Թաթուլ Մանասերյան

19:44 01.05.2019

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսեց սննդամթերքի որակի մասին, որ ԵԱՏՄ շուկայում որակյալ սննդամթերք պետք է վաճառվի: Իրո՞ք մենք միմյանց անորակ սննդամթերք ենք վաճառում: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին: «Այդպիսի դեպքեր եղել են, հիմնականում մաքսանենգության հետ կապված կամ տարանցիկ, երբ փորձել են մակնշումը […]

̰
Ի՞նչ կլիներ, եթե չանդամակցեինք ԵԱՏՄ-ին. Թաթուլ Մանասերյան

15:41 01.05.2019

Հայաստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ թվեր հնչեցրեց, մասնավորապես, որ ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտադրության մեջ 2018թ.-ին հասել է 28.5 տոկոսի, արտահանումն աճել է 20 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառությունը՝ 11 տոկոսով: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ խոսել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երբ մեկնաբան Արամ Աբրահամյանը խնդրել է մեկնաբանել` […]

̰
2017թ. Հայաստան է ներմուծվել 37710, իսկ 2018-ին` 65110 ավտոմեքենա. Միքայել Մելքումյան

14:22 04.03.2019

2017-ին ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018-ին` 65 հազար 110 ավտոմեքենա: Այս մասին այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է: «Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ […]

̰
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շեշտակի նվազեցրել է օտարերկրյա ներդրումները. Խ. Քոքոբելյան

16:07 05.11.2018

Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, որևիցե բան չշահեց: Այս տեսակետը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մի օրինակ բերեմ. մինչև ձեր հաղորդման գալը տեղեկացա, որ սահմանին կանգնած ապակիներ կան Պարսկաստանից ներմուծվող, և ոչ հսկիչ գներով չեն ուզում մաքսազերծում կատարել: Հայաստան ապակին մտնում է Ռուսաստանից և Պարսկաստանից: Հասկանում եք՝ սրանք խնդրահարույց հարցեր են»,- […]

̰
Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ շատ լավ են. Արծվիկ Մինասյան

14:12 03.09.2018

«Մեր հարաբերությունները ԵՄ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ շատ լավ են, ունենք դրական առաջընթաց՝ հեճուկս այն վատատեսների, որ ասում են ԵՄ-ի հետ որևէ բան չի ստացվում»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բավական ակտիվ գործողությունների մեջ են. այս պահին երկու նոր՝ առնվազն 50 մլն […]

̰
ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գործակցության հեռանկարները

18:47 22.08.2018

Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի […]

̰
Պուտինը ողջունել է 7-րդ միջտարածաշրջանային համաժողովը՝ կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները

14:03 29.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ողջույնի խոսք է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակիցներին: ՌԴ նախագահի խոսքը ներկայացված է նաև Կրեմլի պաշտոնական կայքում: Ողջույնի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սրտանց ողջունում եմ Ձեզ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի բացման կապակցությամբ: Ձեր ամենամյա հանդիպումները արդեն բարի ավանդույթ են դարձել: Համաժողովին մասնակցում են կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական և […]

̰
Մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը

13:17 29.06.2018

Հայաստանում հունիսի 29-ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը՝ «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով: Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: «Համաժողովի հիմնական էությունն այն է, որ ԵԱՏՄ թվայնացման գործընթացի համատեքստում փորձում ենք IT ոլորտի […]

̰
Կհեշտանա ԵԱՏՄ երկրներից մեքենաների արտահանումը Ռուսաստան

16:59 06.04.2018

Հայաստանից ու Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Ռուսաստան մինչև 2017 թվականը թողարկված մեքենաների արտահանման ժամանակ այլևս պարտադիր չի լինի արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ արագ կապի համակարգերի տեղադրված լինելը, իսկ մեքենաների համար տրանսպորտային միջոցի անձնագիր ստանալը հնարավոր կլինի առանց լրացուցիչ փաստաթղթերի։

̰
ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար. Սվիտալսկի

11:51 17.03.2018

ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշել է, որ պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ–ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ։

«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված», – ասել է Սվիտալսկին՝ օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը.

«Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»։

Պ. Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է.

«Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»։

̰
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կան հակասություններ. Արտակ Շաբոյան

13:31 17.02.2018

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:

̰
ԵԱՏՄ խորհրդի նիստում ներկայացվել է «Հայաստան։ 2 տարի ԵԱՏՄ-ում: Առաջին արդյունքներ» զեկույցը

15:53 26.01.2018

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 26-ին, Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Ա

̰
ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունը չի ազդի գների վրա. Արտակ Շաբոյան

14:03 16.01.2018

ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների վրա:

̰
ԵԱՏՄ երկրներում գրանցված տրանսպորտային կազմակերպություններին կթույլատրվի աշխատել միության ամբողջ տարածքում

16:40 14.12.2017

Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնող ցանկացած երկրում գրանցված տրանսպորտային կազմակերպություններն առաջիկայում կկարողանան տրանսպորտային ծառայություններ իրականացնել նաև Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հաղորդվում է, որ այս մասին օրինագիծն այժմ քննարկվում է ՌԴ կառավարության կողմից: Դրա ընդունումը հնարավորություն կտա ընդլայնելու տնտեսական կապը այդ երկրների միջև:

«Մենք մեր գործընկեր երկրների հետ միասին աշխատում ենք ԵԱՏՄ տարածքում ընդհանուր տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ: Այս կերպ կստեղծվի նաև տրանսպորտային ծառայությունների ընդհանուր ցանց: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել լուծելու ՝ այսպես կոչված, «կաբոտաժային փոխադրությումների» հարցը: Սա նշանակում է, որ այն տրանսպորտային կազմակերպությունները, որոնք գրանցված են միության կազմի մեջ մտնող որևէ երկրում, այսուհետ հնարավորություն կստանան աշխատելու միության ամբողջ տարածքում»,- մանրամասնել է ՌԴ վարչապետը:

̰
«Չենք ուզում «եռունդաներին» կողմ քվեարկել». Նիկոլ Փաշինյան

12:35 05.12.2017

«ԵԼՔ»-ը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացմանը: Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայն չէ դահլիճում հնչած այն կարծիքների հետ, թե ԵԱՏՄ մաքսային օերնսգիրքը միայն դրական փոփոխություններ է ենթադրում: «Կապրենք, կտեսնենք…»,- ասել է ԵԼՔ-ի ղեկավարը, ապա օրինակ է բերել հայ վարորդների՝ ՌԴ-ում ունեցած խնդիրները և ելույթի վերջում ընթերցել է Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի քաղաքացու իրեն ուղղված նամակը, որտեղ էլ հիշատակվում է ռուսական «Все это ерунда» հայտնի արտահայտությունը:

̰
ԱԺ-ը քննարկում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու հարցը

10:46 05.12.2017

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցը վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին: Քննարկումներն ընթացքի մեջ են: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մինչ այդ Միրումյանը ներկայացրել է Մաքսային օրենսգրքով նախատեսված բարեփոխումները: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է ապրանքների հայտարարագրման և տեղափոխման ժամկետների էական կրճատում: Կրճատվում են նաև տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները:

̰
«Հայաստանը պետք է կամուրջ դառնա ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան

17:45 30.11.2017

«Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը ևս մեկ քայլ է, որը կնպաստի հարաբերությունների զագացմանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք», – այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան:

Նա անդրադարձել է երկու երկրների պատմությանը, պատմական նմանություններին ու քաղաքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը և Բելգիան արդեն 25 տարի է, ինչ դիվանագիտական հարբերություններ ունեն և այդ հարաբերությունները պետք է զարգացնել:

«Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի. այն կարող է դառնալ կամուրջ Եվրամիության երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպանը:

̰
«Ցիտրուսային մրգերի ներկրման սահմանափակումը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պահանջն է». Վախթանգ Միրումյան

13:10 28.11.2017

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր պարզաբանել է Վրաստանից ներկրվող մրգերի հետ կապված սահմանափակումների մասին տեղեկությունները, նշելով, որ դա ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի պահանջն է:

̰
«ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը կնվազեցնի բիզնեսի ծախսերը». Վախթանգ Միրումյանը

12:06 28.11.2017

«ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը էականորեն նվազեցնելու է բիզնեսի այլընտրանքային ծախսերը», – այսօր ներկայացնելով մաքսային նոր օրենսգիրքը՝ ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

̰
BACK_TO_TOP