21:04 26.05.2019
Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եվրասիական տնտեսական անդամակցությունից հետո` 2016-2018 թվականներին, աճել է միջինը 17.7%-ով, այդ թվում արտահանումը` 39.8%-ով, իսկ ներմուծումը` 10.6%-ով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2018 թվականին, 2014 թվականի համեմատ, աճել է 34.5%-ով, այդ թվում` արտահանումն աճել է գրեթե 2.1 անգամ, իսկ ներմուծումը` 12.6%-ով:
ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների` 2019 թվականի հունվար-փետրվարին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 294.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.9%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 312.8 մլն ԱՄՆ դոլար/:
ՀՀ-ից արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2019 թվականի հունվար-փետրվարին կազմել է 85.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.3%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 88.9 մլն. ԱՄՆ դոլար/, իսկ 2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 209.34 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 223.9 մլն ԱՄՆ դոլար/:
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրներ արտահանման կառուցվածքը /ըստ երկրների/ ունի հետևյալ կառուցվածքը`
ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը 2019 թվականի հունվար-փետրվարին կազմել է 82.56 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 85.6 մլն. ԱՄՆ դոլար/։
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետություն արտահանումը կազմել է 1.64 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.2%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1.31 մլն ԱՄՆ դոլար/։
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետություն արտահանումը կազմել է 0.79 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 55.9%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1.79 մլն ԱՄՆ դոլար/:
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետություն արտահանումը կազմել է 0.07 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 67.6 %-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 0.22 մլն ԱՄՆ դոլար/:
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ /ըստ ծագման երկրի հատկանիշի/
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ երկրներից ներմուծման կառուցվածքը /ըստ երկրների/ունի հետևյալ կառուցվածքը`
Հայաստանի Հանրապետություն ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից կազմել է 203.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.0%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 218.4 մլն ԱՄՆ դոլար/:
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը Ղրղզստանի Հանրապետությունից կազմել է 0.002 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 80%-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 0.01 մլն ԱՄՆ դոլար/:
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը Ղազախստանի Հանրապետությունից կազմել է 0.323 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.5 %-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 0.225 մլն ԱՄՆ դոլար/:
2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը Բելառուսի Հանրապետությունից կազմել է 5.89 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.5 %-ով /2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 5.28 մլն ԱՄՆ դոլար/:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...