TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Երևան

Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել է

11:00 31.07.2019

«911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 3 մարզերում

08:49 31.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Բրյուսովի, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Գլենդել Հիլզ» թաղամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Գարուն» կարի արտադրամասը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանը, Երևանի ոսկերչական գործարանը, Մայրաքաղաքային գունդը, «Մետրոպոլ» հյուրանոցը, Պոպովի փողոցի […]

̰
Երևանում 21-ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

08:13 31.07.2019

Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։ Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։ […]

̰
Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս 2 աղբատար հասավ Երևան

22:08 30.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս երկու աղբատար հասավ Երևան։ «Այս շաբաթվանից արդեն կազմակերպության 12 մեքենա կզբաղվի քաղաքի մաքրմամբ: Համալրումը շարունակվում է»,- գրել է նա:

̰
Երևանի թիվ 172 և 78 դպրոցներ տանող աստիճանը վերանորոգվելու է 7 օրում

20:24 30.07.2019

Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի թիվ 172 և 78 դպրոցներ տանող աստիճանը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերանորգված է լինելու: «Երևանի թիվ 172 և 78 դպրոցների ծնողներ ջան: Դեպի դպրոց տանող աստիճանը յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերանորգված լինի: Շնորհակալություն ծնողներից Գայանե Մաշուրյանին հետևողական ու ուշադիր […]

̰
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման հերթական փոփոխությունը

17:20 30.07.2019

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:

̰
«Սանիթեքը» մտափոխվեց. ասուլիսը կկայանա Երևանում

14:37 30.07.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում: ««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր […]

̰
Երևանյան Եվրո-2019-ին մարզադաշտում եղել է 52180 հանդիսական

13:47 30.07.2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը մարզադաշտում հետևել է մոտ 52.180 հանդիսական: Երևանում կայացած առաջնությունն ընդունեցին «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը: Եզրափակիչը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Երկու շաբաթ ձգված առաջնության ընթացքում թիմերը բաժանվել էին երկու խմբի, որոնցից Իսպանիան և Պորտուգալիան հասան եզրափակիչ:

̰
Ինչո՞ւ չի կայացել Երևան-Վիեննա թռիչքը

11:30 30.07.2019

Հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին նախատեսված Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Մեզ հետ զրույցում ասացին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուղևորների մի մասին առաջարկվել է փոխել տոմսերը, և նրանք արդեն վերադառնում են, իսկ մյուս մասը վերադառնալու է ավելի ուշ: […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:44 30.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 և Սարմի փ. 103 սեփական տները, 11:00-13:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 24 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 «Երևան մոլ» առևտրի եվ […]

̰
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում 10 ժամ ջուր չի լինի

08:40 30.07.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների` Օստրովսկու, Ծատուրյան, Գլինկա, Լիսինյան, Աճեմյան փողոցների և նրբանցքների, Միչուրինի փողոցի, Զավարյան 1-40, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Ծխախոտագործների 1-65, Բուռնազյան 1-59, Սուվորով 1-33, Մուրացան 1-36, Լորիս […]

̰
Երևան-Բաթում գնացքն ուշանում է Թումանյան կայարանում տեղի ունեցած պատահարի հետևանքով

22:28 29.07.2019

Թումանյան կայարանում մասնագետները դեռ վթարի հետևանքների վերացման աշխատանքներ են կատարում: Նախատեսվում էր մինչ երեկոյան ժամը 20։00-ն վերականգնել գծի վնասված հատվածը, դատարկել դեռևս վառելիքով լցված գլանատակառները, որպեսզի Երևան -Բաթում գնացքի անցման համար խոչընդոտ չլիներ, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել:

̰
Վարդավառի օրը Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց

17:48 29.07.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց: Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված […]

̰
Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից

17:06 29.07.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը  կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]

̰
Պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան Նոյեմբերյանից տեղափոխում են Երևան

14:57 29.07.2019

ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ երեկ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: SHANTNEWS.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողն այժմ տեղափոխվում է Երևան: Մեզ հաղորդեցին, որ նրա առողջական վիճակը կայուն է՝ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ևս […]

̰
Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 3,066 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները

12:01 29.07.2019

Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք […]

̰
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

11:50 29.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան ավելի քան 700 երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

08:49 29.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. 2-30 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 45-49 սեփական տները, 11:00-17:00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տիմիրյազովի փողոցի […]

̰
Երևանում թալանել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի բնակարանը

22:30 28.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ Սևակ Սուվարյանի ահազանգի փաստով: Վերջինս երեկ՝ հուլիսի 27-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ից […]

̰ ̰ ̰
Երևանում ծառը կոտրվել է և ընկել կայանված ամվտոմեքենայի վրա

10:57 28.07.2019

Հուլիսի 27-ին` ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 34 շենքի բակում ծառը թեքվել և մասամբ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած «Toyota RAV4» մակնիշի […]

̰
«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխել են Երևան

22:33 27.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Հուլիսի 27-ին` ժամը 12:40-ին. Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ […]

̰
Երևանում վերելակի ընկնելուց երկու շինարար է տուժել․ նոր մանրամասներ

19:46 27.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ պատահարը գրանցվել է Ազատամարտիկների 81 հասցեում գտնվող կիսակառույց շենքում: Նախնական տեղեկություններով՝ 2 շինարար է տուժել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ

̰
Երևանում շենքերից մեկի վերելակը պոկվել է. կան տուժածներ

19:27 27.07.2019

Հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

16:39 27.07.2019

Այսօր Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան: Այս տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից. «Զինծառայողի վիճակը կայուն է` միջին ծանրության, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի և կողերի կոտրվածք: Այս պահին նրան տեղափոխում են Երևան»,-ասաց հիվանդանոցի վիրաբույժներից մեկը: […]

̰
Երևանում Mercedes-ը բախվել է թերթի կրպակին

13:02 27.07.2019

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:59 27.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. 2-30 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 45-49 սեփական տները, 11:00-17:00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տիմիրյազովի փողոցի […]

̰
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

22:06 26.07.2019

Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։ Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։ Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ […]

̰
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը և հուլիսի 29-ի չվերթով վերադառնալ Երևան

19:23 26.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ  OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` […]

̰
BACK_TO_TOP