TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Երևան

Մոսկվա-Երևան օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով

17:21 08.08.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով. «Հարգելի հետևորդներ Տեղեկացնում ենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում […]

̰
Երևանում 2019թ. արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել՝ 179-ը

16:45 08.08.2019

2018 թվականի ընթացքում Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել է 334-ը: Իսկ 2019 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 363 դեպք, բացահայտվել՝ 179-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանը: Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում աղմուկ բարձրացրած մի քանի դեպքերին: «Նախ` անդրադառնամ լրագրողի կողմից գրպանահատին […]

̰
Նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

16:37 08.08.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]

̰
Գրպանահատության դեպքերի 95 տոկոսը կատարվում է Երևանում. ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ

15:55 08.08.2019

ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հանրապետությունում, հատկապես Երևանում գրպանահատության դեպքերի վիճակագրությունը: «ՀՀ-ում 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցված ընդհանուր հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվի, այդ թվում՝ գողությունների և կոնկրետ գրպանահատությունների վերաբերյալ վիճակագրությունը հետևյալն է. արձանագրված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների 21986 դեպքերի կոնտեքստում ունենք գրպանահատությունների մասով […]

̰
Երևանում հանրախանութից գողացել են կոսմետիկ մատիտների հավաքածու

12:52 08.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք  գործելով  Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հանրախանութ, հափշտակել է կանացի կոսմետիկ մատիտների հավաքածու՝ նշված հանրախանութին պատճառելով զգալի […]

̰
Երևանի բնակարաններից մեկից հափշտակել են չհրկիզվող պահարան, այրել տանտիրոջ մեքենան

12:39 08.08.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Երեկ՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շենգավիթի վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Կ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

10:00 08.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ․ 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքերը, թիվ 104 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. […]

̰
Շերեմետևոյից Երևան թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

20:39 07.08.2019

Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավը պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում: Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել: Հուլիսի 25-ին շարժասանդուղքը […]

̰
Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

20:25 07.08.2019

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

̰
Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի

17:07 07.08.2019

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի. «ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի […]

̰
Երևանում տեղի է ունեցել 1915թ-ի ասորիների ցեղասպանության հիշատակման արարողություն

15:18 07.08.2019

Երևանում այսօր ծաղիկներ են դրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ: «Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի ցեղասպանությունը, այլև հնարավորություն է տվել ասորիներին լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի մասին է վկայում նաև ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի […]

̰
Երևանում տղամարդը հարվածել է աղջկան, փորձել հափշտակել պայուսակը

15:11 07.08.2019

Երևանում Գյումրիի 28-ամյա բնակիչն օգոստոսի 4-ին հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Պարզվել է, որ երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Օգոստոսի 6-ին ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժածի ինքնությունը, նա հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

09:07 07.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքերը, Մինսկի փ․ 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 35, 36, 38, 51, 59 շենքերը, թիվ 186 դպրոցը, […]

̰
Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում «դրիֆթ» անողը հայտնաբերվել է

23:42 06.08.2019

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆթ» էր անում: Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Վարորդի նկատմամբ կազմվել է […]

̰
Առողջ ապրելակերպն ազգային նոր վերելքի գլխավոր բաղադրիչներից է. Երևանի պատվիրակությունը Ստեփանակերտում է

20:31 06.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Մարությանը հանդիպել է Համահայկական յոթերորդ խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ։ Ողջունելով Երևանի հավաքականի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի քրգործերով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

20:10 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքը: Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում պայթեցվել էր Մ. Մանուկյանի «Ռենջ Ռովեր» […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

11:27 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

08:58 06.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 15 շենքը, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31 շենքերը, «Անի» մսուր-մանկապարտեզը […]

̰
Հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը. Փաշինյան

19:44 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշեց, որ հեղափոխության գործընթացը տարածվեց ողջ աշխարհով, և տարբեր քաղաքներում ապրող հայերը ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, ապրեցին Հայաստանով և ապրեցին Հայաստանում: «Նույն կերպ հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը: Բավական է ասել, որ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց

18:45 05.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

17:58 05.08.2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:  

̰
Հուրգադայից Երևան է հասել այնտեղ մնացած զբոսաշրջիկների երկրորդ խումբը

15:44 05.08.2019

Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։ Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը […]

̰
ԲԴԽ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին

14:13 05.08.2019

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք […]

̰
Կյանքի քաղաք Երևան. Իսրայելում ներկայացրել են Հայաստանի մայրաքաղաքի գեղեցկությունը

13:47 05.08.2019

Իսրայելական «Ռեշետ 13» հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Երևանի գեղեցկության մասին ու ցուցադրել այն Իսրայելում։ Գառնի այցելությունից հետո ռեպորտաժի հիմնական ասելիքը կենտրոնանանում է մայրաքաղաքի վրա։ Հաղորդավարը հայ ուղեկիցների հետ այցելում է ավանդական իրերի բացօթյա շուկա՝ «Վերնիսաժ», որտեղ ծանոթանում է երաժշտական գործիքներին։ Ապա հյուրերը մեկնում են Կասկադ, որտեղ ականատես են դառնում հայկական ազգային պարերի բացօթյա կատարումների։ […]

̰
Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները

13:20 05.08.2019

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ  Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում […]

̰
Երևանում տրակտորը ջրատարից աղբը դուրս բերելիս հայտնաբերել է դի

12:50 05.08.2019

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Փաստի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:51 05.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 34 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Խորենացի փ. 164-183, 211 սեփական տները, Սասունցի […]

̰
Երևանի հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:15 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

19:55 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Հ.Ա.-ի (ծնված 1937 թ.) դին:

̰
«Իմ քայլը» կզբաղվի Երևանում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման հարցերով

14:18 04.08.2019

Երևանում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման նկատառումներով ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է այս հարցում ավագանուն տալ որոշ լիազորություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ «Մասնավորապես` սահմանելու առևտրի և ծառայությունների, ինչպես կառուցապատման օբյեկտներում լռությունն ապահովելու օրերը և ժամերը` ըստ դրանց գտնվելու վայրերի: Առաջարկում ենք նաև ավագանուն տալ նույն […]

̰
BACK_TO_TOP