TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

զոհ

Վրաստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել. բոլոր ուղևորները զոհվել են

13:57 06.06.2019

Ուղղաթիռը, որը վթարի է ենթարկվել Վրաստանի Կազբեգի շրջանում, պատկանում էր Ստեփանծմինդայում գտնվող «Ռումս» հյուրանոցին: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Բոլոր 3 ուղևորները զոհվել են: Հայտնի չէ` նրանց շրջանում եղե՞լ են այլազգիներ, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Կուրո լեռնային բարձունքից ոչ շատ հեռու: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բրիգադները:  

̰
Նուր-Սուլթանում հրդեհից 26 մարդ է տուժել

16:24 02.05.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 26 մարդ, բոլորը թունավորվել են ածխաթթու գազից, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգշաբթի առավոտյան 5 հարկանի հանրակացարանի 2-րդ հարկում՝ 20 քմ մակերեսի վրա հրդեհ է բռնկվել: Տարհանումից հետո բժշկական օգնության էր դիմել 20 քաղաքացի, այդ թվում ՝ 14 […]

̰
Պայթյուն Բաքվի բնակելի տներից մեկում. կան զոհեր

15:00 09.01.2019

Բաքվի Յասմալի շրջանում, մեկհարկանի երկսենյականոց փայտե տանը պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաձայն տեղեկությունների՝ պայթյունի ալիքի հետևանքով տան պատը փլուզվել է դրսում կայանած մեքենայի վրա: Հրդեհի հետևանքով այրվել են տան կոնստրուկցիաները: Հրշեջ փրկարարները տանը հայտնաբերել են ընտանիքի անդամներից երկուսի դիերը: Կրակը մարվել է հրշեջների կողմից: Դեպքի առթիվ […]

̰
Մեքսիկայի բանտում խռովության ժամանակ 6 ոստիկան է մահացել

15:16 02.04.2018

Մեքսիկայի Վերակրուս նահանգի բանտերից մեկում բանտարկյալները խռովություն են բարձրացրել, որի արդյունքում առնվազն 7 մարդ մահացել է, 22-ը, որից 15-ը իրավապահ՝ վիրավորվել: Զոհերից 6-ը ոստիկաններ են:

̰
Գայի պողոտայում բախվել է 6 մեքենա, կա զոհ

14:26 27.03.2018

Այսօր՝ մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գայի պողոտայում:

̰
Ֆանտան գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կա զոհ

11:57 06.03.2018

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

̰
7 մարդ է զոհվել Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին բախման հետևանքով

13:55 01.03.2018

5 տղամարդ և երկու կին է սպանվել Վենեսուելայի անվտանգության ուժերի հետ զինված բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

̰
Ավտովթարից Արարատում 45-ամյա տղամարդ է մահացել

11:00 28.02.2018

Երեկ՝ փետրվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ավտովթար է տեղի ունեցե Արարատի մարզում: Ոստիկանությունից հայտնում են, որ Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի:

̰
Պարզվում են 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մնարամասները. ՔԿ

11:04 27.02.2018

Արագածոտնի մարզում 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. հայտնում են Քննչական կոմիտեից:

̰
Զինծառայողը զոհվել է ձախ կողային շրջանում ստացած վերքից. ՔԿ

16:21 22.02.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից։

̰
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

14:19 22.02.2018

ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

̰
Քրդերը հայտնել են Աֆրինում 13 թուրք զինվորների սպանության մասին

17:00 18.02.2018

Քրդերը վստահեցնում են, որ հարձակման ժամանակ սպանվել է 13 թուրք զինծառայող:

̰
Սիրիայում ոչնչացրել են հերթական ադրբեջանցի գրոհայինին

12:00 12.02.2018

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում սպանվել է Սաիդ Ազերի անունով մի գրոհային, որը կռվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ «Սուլթան» անվանումով ջոկատում:

̰
Ан-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու զոհերի դիերը

18:29 11.02.2018

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու զոհերի մարմինները:

̰
Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

12:46 08.02.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով։

̰
Վիրավորված զինվորը մահացել է հոսպիտալում. ՔԿ

12:28 08.02.2018

Երեկ՝ փետրվարի 07-ին, ՊԲ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը մահացել է զինհոսպիտալում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հայ Քալանթարյանը վիրավորվել է ժամը 13:50-ի սահմաններում: Նրան տեղափոխել են զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

̰
Վթարից 56-ամյա տղամարդ է մահացել

14:07 03.02.2018

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ուջան գյուղի մոտակայքում:

̰
Ավտովթարից 53-ամյա տղամարդ է մահացել

15:50 02.02.2018

Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 08.10-ին, ավտովթար է տեղի ունեցել Էրեբունիում: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել:

̰
1օրում վթարներից 2 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

10:18 30.01.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

̰
Զինծառայողը մահացել է ծառայակցի գնդակից

14:26 29.01.2018

Հունվարի 27-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած զինծառայողը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

̰
Արցախում զինվոր է զոհվել

09:38 29.01.2018

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Ինչպես հյատնում են ՊԲ-ից, նախնական տվյալներով դեպքը պատահել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:

̰
2017թ. Հայաստանում թունավորումներից 41 մարդ է մահացել

12:58 26.01.2018

Թունավորումների առյուծի բաժինն ընկել է մայրաքաղաքին:

̰
Սյունիքում «07»-ը բախվել է զինվորական մեքենային. կա երկու զոհ

11:47 18.01.2018

Այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 09:28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սիսիան-Շաքի ավտոճանապարհին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

̰
Արցախում զինվոր է զոհվել

11:32 16.01.2018

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
3 օրում վթարներից զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ

12:13 15.01.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

̰
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

10:07 08.01.2018

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

̰
Կորած ձի՞ն էին փնտրում, թե՞ որս անում. Իջևանում տղամարդ է զոհվել

17:55 06.01.2018

Իջևանի սարերից մեկում այսօր`հունվարի 6-ին, Իջևան քաղաքի 56-ամյա բնակիչ է զոհվել:

̰
Վթար հետևանքով զոհվել է 2 հոգի. հարուցվել է քրեական գործ

12:03 04.01.2018

Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

̰
BACK_TO_TOP