Վրաստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել. բոլոր ուղևորները զոհվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+17.09 oC

Վրաստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել. բոլոր ուղևորները զոհվել են

13:57 06.06.2019

Ուղղաթիռը, որը վթարի է ենթարկվել Վրաստանի Կազբեգի շրջանում, պատկանում էր Ստեփանծմինդայում գտնվող «Ռումս» հյուրանոցին: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

Բոլոր 3 ուղևորները զոհվել են: Հայտնի չէ` նրանց շրջանում եղե՞լ են այլազգիներ, թե ոչ:

Դեպքը տեղի է ունեցել Կուրո լեռնային բարձունքից ոչ շատ հեռու:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բրիգադները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

11:37 14.05.2024

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 3-ին` ժամը 10։40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, […] ...

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

08:02 14.05.2024

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

23:47 13.05.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:24 13.05.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 13-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […] ...

BACK_TO_TOP