TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Էստերսունդ

«Արսենալը» պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

07:17 23.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց շվեդական «Էստերսունդին»: Բայց լոնդոնյան ակումբը երկու խաղերի ընդհանուր 4-2 արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ:

̰
«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի

19:22 22.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին: SHANTNEWS-ը հաշվի առնելով այս փոփոխությունները կազմել է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդ»-ի հետ խաղում:

̰
«Արսենալը» լուսանկարներ է հրապարակել վերջին մարզումից

17:16 22.02.2018

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայք էջը լուսանկարներ է հրապարակել «Էստերսունդի» հանդիպումից առաջ կայացած մարզումից:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դավիդ Օսպինան, Հենրիխ Մխիթարյանը և Դենի Ուելբեկը կմասնակցեն շվեդների հետ հանդիպմանը: Մեսութ Օզիլը, Աարոն Ռեմսին և Պետեր Չեխը ամենայն հավանականությամբ բաց կթողնեն հանդիպումը:

̰
Հենրիխ Մխիթարյանը «Էստերսունդ»-ի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ

10:44 16.02.2018

«Արսենալի» պաշտոնական կայք էջը քվեարկություն է անցկացնում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար: «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են՝ Նաչո Մոնրեալը, Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը: Այս պահին Հենրիխը մեծ առավելությամբ առաջ է անցել իր թիմակիցնեից: Մխիթարյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

̰
«Էստերսունդ» – «Արսենալ». մեկնարկային կազմերը հայտնի են

20:11 15.02.2018

Երեւանի ժամանակով 22։00-ին կմեկնարկի «Եվրոպա լիգայի» 1/16 եզրափակիչ «Էստերսունդ» – «Արսենալ» հանդիպումը։ Թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի «Արսենալի» մեկնարկային կազմում։
«Արսենալի» մեկնարկային կազմը՝ Օսպինա,Մոնրեալ, Մուստաֆի, Չեմբերս, Բելիերին, Իվոբի, Էլնենի, Մեիտլանդ-Նաիլս, Մխիթարյան, Օզիլ, Ուելբեկ:

«Էստերսունդի» մեկնարկային կազմը՝ Կեիտա, Վիդգրեն, Պետերսոն, Պապայանոպուլոս, Մուկիբի, Մենսա, Նուրի, Էդվարդս, Գեռո, Սեմա, Գոդդոս:

̰
«Արսենալ»-«Էստերստունդ» խաղն այսօր է՝ «Շանթի» եթերում. մանրամասներ սպասվող հանդիպումից

09:45 15.02.2018

«Յամկրաֆտ Արենա»-ում զինագործներին կհյուընկալի շվեդական Էստերսունդը:

̰
Բուքմեյքերները բարձր են գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը

17:32 14.02.2018

Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալը» այս խաղին մոտենում է կորստով՝ թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի մրցաշարում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալու միայն մեկ ակումբում:

̰
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը. «Էստերսունդ»

21:24 13.02.2018

Այս շաբաթ վերսկսում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումները: Այստեղ բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
BACK_TO_TOP