Բուքմեյքերները բարձր են գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Բուքմեյքերները բարձր են գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը

17:32 14.02.2018

Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:

«Արսենալ»-ն այս խաղին մոտենում է կորստով. թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել հարձակվող Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն խաղացել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալ միայն մեկ ակումբում:

Ում հնարավորություններն են գերադասելի

Բուքմեյքերական ընկերությունները «Էստերսունդ»-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 1.08 գործակցով, շվեդական ակումբինը՝ 6.5 գործակից:

Վաղը կայանալիք խաղում «Արսենալի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.5 գործակցով, «Էստերսունդի» հաղթանակը 6.5, ոչ-ոքին 4.33 գործակից:

Խաղադրույքներ են առաջարկվում նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների հետ կապված: Մի շարք ընկերություններ խաղադրույքներ են ընդունում անգամ Ալեքսանդր Լակազետի համար, ով բաց կթողնի վաղվա հանդիպումը: Այս խաղում գոլ խփելու ամենահավանական թեկնածուն լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկն է. նրա՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է 1.9 գործակցով: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը նույնպես մեծ է՝ 2.3:  «Էստերսունդի» ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ըստ բուքմեյքերական ընկերությունների,  ամենաբարձրն է իրանցի հարձակվող Սաման Գոդդոսի մոտ, ում համար սահմանված է 4.25 գործակից:

    

 

 

 

 

 

 

 Դուբլ կամ հեթ-տրիկ Մխիթարյանի՞ց

Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նաև առանձին ֆուտբոլիստների՝ մեկից ավելի գոլ խփելու հավանականության համար։ Մխիթարյանի՝ դուբլի և հեթ տրիկի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է հետևյալ կերպ. Հենրիխի երկու գոլի համար սահմանված է 11 գործակից, իսկ երեք գոլը գնահատվում է 41 գործակցով: Այն, որ Մխիթարյանը կդառնա խաղում առաջին գոլի հեղինակը, գնահատվում է 6.5 գործակցով:

Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների  հեռարձակման բացառիկ իրավունքը։ Վաղը ժամը 22.00-ին «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի եթերում կարող եք դիտել «Էստերսունդ»-«Արսենալ» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP