20:23 17.01.2018
Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել էր ռադարների տեսադաշտից: Մի քանի ժամ անց փրկարարները ինքնաթիռի բեկորները և անձնակազմի անդամների աճյունները հայտնաբերել էին Էգիրդիր լճից հյուսիս:
18:07 15.01.2018
Համացանցում հրապարակվել է Տրապիզոնում ինքնաթիռից ուղևորների տարհանման տեսանյութը: Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շեղվել է թռիչքուղուց և կանգ առել ծովից մի քանի մետր հեռավորության վրա:
11:05 15.01.2018
Թուրքիայում ինքնաթիռը թռիչքուղուց սահել է դեպի ծովը: Pegasus Airlines ընկերությանը պատկանող Բոինգ 737-800 ինքնաթիռը, որում գտնվել են 168 ուղևորներ և անձնակազմի անդամներ, Անկարայից ժամանել է Տրապիզոն: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում:
10:49 09.01.2018
Արաբական լրատվական աղբյուրները տարածել են Եմենի հութիների տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են խոցում սաուդական ինքնաթիռը:
12:59 06.01.2018
Կանադայի Տորոնտո քաղաքի օդանավակայանում Sunwing ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հարվածել է Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք կատարած WestJet ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին:
13:22 19.12.2017
Նարյան Մարի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժածների մեջ նաև մեկ երեխա կա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
12:33 19.12.2017
Այսօր, նոյեմբերի 19-ին, ՌԴ Նենեցական ինքնավար շրջանում ուղևորատար Aн-2 ինքնաթիռը կոշտ վայրէջքից հետո վթարվել է: 2 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել, – հայտնում է TACC գործակալությունը՝ մեջբերելով շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Ցիբուլսկիին:
«Ինքնաթիռում 13 մարդ է եղել, 11-ը՝ ուղևոր, 2-ը անձնակազմի անդամ:», – տեղեկացրել է նա:
20:30 13.12.2017
Emirates ավիաընկերության Airbus A380-ը դեկտեմբերի 13-ին երկնքում սուրբծննդյան՝ խաղալիքներով տոնածառ է պատկերել, հայտնում է LB-ն:
13:51 11.12.2017
Գերմանիա փախած ադրբեջանցին ադրբեջանական ավիափոխադրող ընկերության աշխատակից է և բեռնատար ինքնաթիռի խցիկում թաքնվելով՝ հաջողացրել է տեղափոխվել Գերմանիա։
Երեկ նրան արդեն ձերբակալել են Ֆրանկֆուրտում, որտեղ ադրբեջանիցի «փախստականը» հայտարարել է, թե իր որոշումը հանպատրաստից է եղել, ու այդ պատճառով նրա մոտ նույնիսկ փաստաթղթեր չեն եղել։
Ադրբեջանցի իր արարքը հիմնավորել է նրանով, որ ցանկանում էր տեղափոխվել Գերմանիա՝ ավելի լավ ապրելու համար։ Սակայն Գերմանիայում նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ երկրի տարածք ապօրինի մուտք գործելու հատկանիշներով։
12:01 29.11.2017
Բալիի օդանավակայանը երեք օրով փակվել էր՝ կապված Ագունգ հրաբխի ժայթքման հետ: Հրաբուխը կղզու որոշ հատվածներ լիովին ծածկել էր մոխրի շերտով: CNN-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի վերաբացումը նշանակված էր տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Հրաբխի վտանգավորության աստիճանն ամենաբարձր՝ կարմիր մակարդակից իջել է նարնջագույնի: Օդանավակայանի վերագործարկումը շատ մեծ ուրախություն է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար, ովքեր մնացել էին կղզում: Սակայն տարհանված […]
14:29 27.11.2017
Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել բաբայանի և մյուսների գործշով դատաքննության ժամանակ այսօր շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Սամվել Բաբայանի ձայնը թեեվ նորից կտրվսծ էր, սակայն պաշտպանական ճառով հանդես եկավ: Նա ասաց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքում ասվածը՝ խոսքը ոչ թե հրթիռի մասին է, այլ հրթիռի մասինիկի՝«տրուբայի»: Բաբայանը պատասխանեց նաեվ պետական […]
16:40 14.11.2017
Օրեր առաջ օդանավից ընկած ուղեկցորդուհուն վիրահատել են և նա հիվանդանոցից դուրս կգրվի մեկ շաբաթ հետո հայտնում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Չինաստանում վայրէջքից հետո օդանավից ուղեկցորդուհի էր դուրս ընկել՝ ստանալով կրծքավանդակի ոսկորներից մեկի կոտրվածք: Միջադեպը տեղի էր ունեցել Չժենչժոու քաղաքի «Սինչժեն» միջազգային օդանավակայանում: Xiamen Airlines ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը, որը Ֆուչժոուից Լանչժոու չվերթ էր կատարում, այստեղ միջանկյալ վայրէջք էր կատարել:
Օդանավ լրացուցիչ սնունդ բեռնելիս վերամբարձ պլատֆորմի վրա գտնվող ուղեկցորդուհին պատահաբար ընկել էր դրա և օդանավի պոչամասի դռան միջև եղած ճեղքի մեջ: Նրան շտապ հիվանդանոց էին տեղափոխել և վիրահատել:
13:35 11.11.2017
Իրանի ռազմաօդային ուժերի «Սու-22» կործանիչը հարավային Ֆարս նահանգում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել: Ըստ իրանական Fars News գործակալության՝ վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան 8-ին:
15:29 26.10.2017
Աղբյուրը հաղորդում է, որ չվերթի ընթացքում, արբած շիկահերը հարձակվել է ինքնաթիռի ուղևորներից մեկի վրա ինչպես նաև ծեծել է աշխատակազմի մի քանի անդամի: Նազելի
15:04 25.10.2017
Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի ուղեկցորդուհին խախտել է ինքնաթիռի դուռը փակելու կանոնները: Դուռը պետք է փակի երկու բորտուղեկցորդուհի:
14:51 24.10.2017
Քիչ առաջ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրան օդանավակայանում դիմավորել է
Նա Հայաստանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով բանակցություններ և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
18:50 17.10.2017
Բորտուղեկցորդուհու հետ վիճելուց հետո Հայաստանի քաղաքացի Արմեն Մելիքյանն իջեցվել է Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռից, ինչի հետևանքով չվերթը 2 ժամով հետաձգվել է:
15:36 12.10.2017
Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոեվը Սոչի ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը մեկնել էր ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի ինքնաթիռով: Նույն ինքնաթիռով Միրզիյոեվը նաև Նյու-յորք էր թռչել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովին: Այս հանգամանքը շատ է հետաքրքրել մի խումբ լրագրողների, ովքեր պարզել են որ նախագահն ու ռուս օլիգարխը հեռավոր բարեկամական կապեր ունեն: նախագահի կնոջ զարմուհին ամուսնացել է ՈՒսմանովի զարմիկի հետ: Մի միջոցառման […]
13:10 03.10.2017
Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանից Սերբիա է ուղարկվել առաջին ՄիԳ-29 կործանիչը, որը ռուսական կողմը նվիրում է սերբական բանակին։ Այս մասին իր աղբյուրներին հղումով հայտնել է Sputnik գործակալությունը։