Կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+10.09 oC

Կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռը

20:23 17.01.2018

Թուրքիայի Յավլաջ շրջանի Քարքաշ գյուղի մոտ այսօր կործանվել է թուրքական ռազմական ավիացիային պատկանող Casa CN-235 ուսումնական ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվող 3 հոգանոց անձնակազմը, ներառյալ հրահանգիչը, զոհվել է:

Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել էր ռադարների տեսադաշտից: Մի քանի ժամ անց փրկարարները ինքնաթիռի բեկորները և անձնակազմի անդամների աճյունները հայտնաբերել էին Էգիրդիր լճից հյուսիս:

Casa CN-235-ը ռազմամարդատար ինքնաթիռ է, որը հիմնականում օգտագործվում է ինչպես ՆԱՏՕ-ի երկրների, այնպես էլ մի շարք հարավամերիկյան երկրների ռազմաօդային ուժերում: Թուրքական ռազմաօդային ուժերում կա այս ինքնաթիռներից շուրջ 60 միավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար

00:01 16.05.2024

Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։ «Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան […] ...

Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են հակակառավարական ցույցին

23:53 15.05.2024

Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են հակակառավարական ցույցին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, […] ...

ՀՀ և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

23:46 15.05.2024

ՀՀ և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանձնաժողովների հանդիպումը

23:34 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանձնաժողովների հանդիպումը

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի […] ...

Թբիլիսիում վերսկսվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները

22:55 15.05.2024

Թբիլիսիում վերսկսվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։ Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը: Նախօրեին հանրապետության խորհրդարանը երրորդ՝ […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

BACK_TO_TOP