TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

ինքնաթիռ

Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

20:17 04.05.2019

Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։  

̰
Թուրքիային F-35 ինքնաթիռներից զրկելը չպետք է ազդի Ինջիրլիքում ԱՄՆ ռազմաբազայի վրա․ Պենտագոն

18:01 04.05.2019

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության (Պենտագոն) ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ցանկացած պարագայում Թուրքիան պետք է ընտրություն կատարի ամերիկյան F-35 ինքնաթիռներ և ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու միջև, քանի որ եթե գնի երկրորդը, վերջնականապես կզրկվի առաջինից։ Նա նշել է, սակայն, որ անկախ ռազմատեխնիկական այս խնդրից՝ Թուրքիան մնալու է ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը։ Ավելին, անկախ նրանից, […]

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ արձակման մասին

15:30 04.05.2019

Իսրայելի պաշտպանության ուժերը մայիսի 4-ին հայտարարել են Գազայի հատվածից մոտ 90 հրթիռների գործարկման մասին: «Այս ժամերի ընթացքում իսրայելական տարածքից Գազայի հատված է ուղարկվել գրեթե 90 հրթիռ: Հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգը չեզոքացրել է դրանցից տասնյակը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: Իսրայելի օդուժի ինքնաթիռները պատասխան հարված են հասցրել: «Մի քանի րոպե առաջ իսրայելական բանակի […]

̰
Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում

15:22 04.05.2019

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։ Հարգիյանը մինչ այս զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։ Երկուշաբթի օրը […]

̰
ԱՄՆ-ն F-35 ինքնաթիռների դետալներ այլևս չի արտադրի Թուրքիայում, եթե Անկարան գնի ռուսական Ս-400 համակարգեր

13:39 04.05.2019

Վաշինգտոնը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Թուրքիայի հասցեին՝ վերջինիս կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ռուսական համակարգերի գնման դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնի Թուրքիայի տարածքում F-35 նորագույն ինքնաթիռների դետալների արտադրությունը։ «Եթե Թուրքիան որոշի չհրաժարվել Ս-400-ների վերաբերյալ իր որոշումից, մենք պետք է արտադրությունը տեղափոխենք Թուրքիայից», – ասել է Շանահանը։ […]

̰
Նոր մանրամասներ գետում հայտնված Boeing 737-ից

11:50 04.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143  մարդ: Ավելի վաղ տարածված տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել օդ բարձրանալուց, սակայն այժմ հաղորդվում է, որ վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և […]

̰
ԱՄՆ-ում ուղևորատար Boeing-ն ընկել է գետը

08:50 04.05.2019

Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը, հայտնում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 135 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, […]

̰
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բեռնատարը բախվել է Boeing-ին

15:36 03.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական ծառայության բեռնատարը հարվածել է կայանված Nordwind Airlines ավիաընկերության մարդատար Boeing ինքնաթիռին: Այս մասին հայտնում է РБК գործակալությունը: Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ Boeing ինքնաթիռը գտնվել է հեռավոր ավտոկայանատեղիում: Նրանում ուղևորներ և անձնակազմից մարդիկ չեն եղել: Նշվում է, որ 1962 թվականին ծնված վարորդը մեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը և հարվածել ինքնաթիռին:

̰
Ադրբեջանի օդուժը պաշտպանական զորավարժություն է անցկացրել

17:50 02.05.2019

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավվել է առնվազն 2 միավոր մարտական ինքնաթիռ, ինչը հայտնի է դառնում Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից։ Օդուժի գործողությունները համադրվել են հակաօդային պաշտպանության ուժերի հետ։ Իրականացվել է յուրային զորքերի պաշտպանության գործողություն «հակառակորդի» օդային հարձակումից։ Ապա, ըստ սցենարի, ադրբեջանական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել ցամաքային  թիրախներին։

̰
ԱՄՆ օդուժն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է F-35 ինքնաթիռներից մեկը

21:02 01.05.2019

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-35A կործանիչ ինքնաթիռը, որ F-35 ընտանիքի տարբերակներից մեկն է, առաջին անգամ կիրառվել է մարտի դաշտում՝ մասնակցելով Իրաքում ամերիկյան զինված ուժերի մարտական գործողություններին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարությունից։ Ապրիլի 30-ին այս տեսակի երկու բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները օդից հարվածներ են հասցրել Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օգտագործած թունելներին ու զենքի […]

̰
Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Կարակաս

11:34 01.05.2019

Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Կարակաս, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ Air Europa և Iberia ընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները դեպի Վենեսուելայի մայրաքաղաք, իսկ Air France-ի ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է: Air Europa ավիաընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ այսպես հնարավոր է չեղարկվեն մայիսի 2-10-ի չվերթները: Ավիաընկերությունը հաճախորդներին առաջարկել է փոխանակել […]

̰
ԱՄՆ-ը պահանջում է Մադուրոյից լքել Վենեսուելան

07:18 01.05.2019

ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]

̰
Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը

09:54 30.04.2019

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում զինվորական ծառայության նոր համակարգի ներդրման աշխատանքներն արդեն վերջին փուլում են։ Այդ նախագծի հետ կապված առաջարկները ներառվել են համապատասխան օրենքի նախագծում։ Եթե նախարարությունները համաձայնության գան այդ առաջարկների շուրջ, ապա նախագիծը կներկայացվի նախագահ Էրդողանի ստորագրմանը։ Նախարարության հայտարարության […]

̰
Boeing 767-ը արտակարգ վայրէջք է կատարել

23:50 28.04.2019

Boeing 767-ի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է, գրում է The Sun-ը։ Ինչպես նշվում է, օդաչուները թույլտվություն են խնդրել արտակարգ վայրէջք կատարելու Տամբոյի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Յոհաննեսսբուրգի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։ Տուժածներ չկան։  

̰
Ավստրալիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել 2 մլն վայրի կատվի

16:02 27.04.2019

Ավստրալիայի իշխանությունները որոշել են մինչև 2020 թվականը ոչնչացնել վայրի կատուների պոպուլյացիայի մի մասը՝ մոտ 2 միլիոն կենդանի։ Սրա նպատակն է երկրում ապահովել մյուս կենդանատեսակների անվտանգությունը, որոնց սպառնում են վայրի կատուները։ Առհասարակ կատուներն այդ մայրցամաք տարվել են 17-րդ դարում, ու քանի որ այնտեղ չկան խոշոր գիշատիչներ, իսկ կատուներն էլ չունեն բնական թշնամիներ, դրանք բազմացել են այնքան, […]

̰
Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

11:47 27.04.2019

ՌԴ-ում` Խաբարովսկի մոտակայքում, կործանվել է Як-18 թեթևշարժիչային ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ: Այս պահին դեպքի վայր են մեկնել մասնագետները, կատարվում է քննություն: Ըստ նախնական տվյալների` շրջանառվում է ինքնաթիռի կործանման մի քանի վարկած՝ մարդկային գործոն, ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, անբարենսպաստ եղանակային պայմաններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:  

̰
Aeroflot-ի ինքնաթիռում անակնկալ միացել է տագնապի ազդանշանը. ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

17:38 26.04.2019

Aeroflot ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռիգայի օդանավակայանում: Հայտնի է, որ օդանավում միացել է տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է Звезда-ն: Նշվում է, որ օդաչուները հավաքել են 7700 կոդը, որը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Նախնական տեղեկություններով` օդանավը բախվել է մեծ թռչնի հետ: Արդեն հայտնի է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է […]

̰
Ավիաաղետի ենթարկված Էմիլիանո Սալայի հայրը մահացել է որդու մահից 3 ամիս անց

15:45 26.04.2019

Ավիավթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը` Օրասիոն, մահացել է սրտի կաթվածից: La Nacion-ի փոխանցմամբ` Օրասիո Սալան մահացել է Պրոգրեսո քաղաքում գտնվող իր տանը: Հունվարի 21-ին ինքնաթիռը, որում գտնվում էր Սալան, անհետացել էր ռադարներից Նորմանդյան կղզիների շրջանում: Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել էին Լա Մանշի հատակին՝ փետրվարի 4-ին:

̰
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացվելիք մատակարարումների վերաբերյալ. Տոնոյանը՝ ՌԴ այցի մասին

13:36 26.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ապրիլի 26-ին լրագրողները հարց ուղղեցին նրա ձևակերպած «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի մասին: Նախարարին հիշեցրին՝ այս արտահայտությունը բուռն արձագանքի արժանացավ Հայաստանից դուրս: Հարցին՝ ի՞նչ էր ուզում ասել այդ արտահայտությամբ, Տոնոյանը պատասխանեց, որ ասվածն ասվել է արդեն, հորդորեց չշարունակել թեմայի քննարկումը: Մոսկովյան այցից մանրամասներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ամեն ինչ թափանցիկ […]

̰
Հայաստանը կատարել է «Սու-30» կործանիչների գնման առաջին վճարումը. Տոնոյան

19:02 24.04.2019

Հայաստանն արդեն կատարել է ռուսական արտադրության «Սու-30» կործանիչ ինքնաթիռների գնման համար անհրաժեշտ առաջին վճարումը: Այս մասին Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքերով՝ առաջին փուլով նախատեսվում է գնել 4 միավոր այս ինքնաթիռներից, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա: Իսկ մատակարարումները սպասվում են այս տարվա ավարտին կամ մյուս տարվա սկզբին: […]

̰
Հայտնի է Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման օրը

18:02 23.04.2019

Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում: Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռի անկման և պայթյունի պահը հայտնվել է համացանցում

16:31 23.04.2019

ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու և պայթյունի պահը հայտնվել է համացանցում: Այս դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին: Երկշարժիչային, վեց տեղանոց Beechcraft Duke ինքնաթիռը, որը եղել է ամբողջովին լիցքավորված, թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց ընկել է ու պայթել: Ինքնաթիռն ընկել է` բարձրանալով 15 մետր: Այդ ժամանակ արագությունը եղել է մոտ 130 կմ/ժամ: Անկումից և պայթյունից հետո […]

̰
Հայաստանի ռուսական բազան կստանա նոր «Սու-30» կործանիչներ, ինչպիսիք գնում է նաև հայկական բանակը

12:39 23.04.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ավիաբազան կստանա «Սու-30ՍՄ» կործանիչներ, որոնք կփոխարինեն այստեղ տարիներ շարունակ հերթապահություն իրականացնող «ՄիԳ-29» ինքնաթիռներին։ Նախատեսվում է Հայաստան բերել 18 միավոր այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությանը։ Փոխարինումը, ըստ այդ աղբյուրի, նախատեսվում է սկսել հենց հաջորդ տարի ու ավարտին հասցնել 2021 թվականին։ Այս աստիճանական փոխադրումն […]

̰
Ադրբեջանի բանակում սկսել են շահագործել Պակիստանից գնած ռազմական ինքնաթիռները

14:20 22.04.2019

Ուսումնական թռիչքների ժամանակ Ադրբեջանի բանակը սկսել է շահագործել նաև Պակիստանից գնած «Սուպեր Մուշակ» ուսումնամարտական ինքնաթիռները։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պակիստանյան նոր ձեռքբերումներին զուգահեռ թռիչքների ժամանակ կիրառվել են նաև նախկինում Ադրբեջանի բանակում եղած Լ-39 ուսումնական ինքնաթիռները և «Մի» ուղղաթիռները (սրանց կոնկրետ մակնիշը չի հիշատակվում)։ Օդաչուները կատարել են միայնակ ու զույգով, խմբերով թռիչքներ […]

̰
Պուտինը հետաքրքրված էր Լեխ Կաչինսկու սպանությամբ. Սաակաշվիլի

17:50 20.04.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թիրախավորել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն», քանի որ լեհ առաջնորդը, վտանգելով իր կյանքը, այց էր կատարել Վրաստան: Սաակաշվիլիի խոսքով` Լեհաստանի նախագահն այդ քայլով  փրկել էր Թբիլիսին ու Վրաստանի անկախությունը: «Ես հիշում եմ, թե ինչպես էր Վլադիմիր Պուտինը սպառնում […]

̰
Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար

12:36 20.04.2019

Հայաստանի 27-ամյա քաղաքացին, որը բնակվում է Յալուտորոսկում, տուգանվել է ինքնաթիռի զուգարանում ծխելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Տյումեն չվերթ իրականացնող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է ural-meridian.ru կայքը: Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը նկատել է, որ ցուցիչներում վտանգի ռեժիմ ու անվտանգության ազդանշաններ են միացել: Այնուհետև, ըստ ազդանշանների, հասկացել են, որ ուղևորներից մեկը զուգարանում ծխում է: […]

̰
Հրթիռային հակակարկտային կայանների թիվը չի ավելացվի

22:37 19.04.2019

«Հրթիռային հակակարկտային կայանների թիվն ավելացնել չենք նախատեսում»,- ապրիլի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ հարցը լրջագույն հարցերից մեկն է: Այսօր ունենք 500-ից ավելի կայաններ, որ կային նախկինում և այն հրթիռային կայանները, որ գնվել են նախորդ տարի: Հարցին լուծում տալու համար նախարարը վերջերս խորհրդակցություն է անկացրել ՝ լավագույն մասնագետների […]

̰
Ռուս դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին դուրս են հրավիրել ինքնաթիռից

23:59 17.04.2019

Ռուսաստանի ժողովրդական արտիստ  Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին ոչ ադեկվատ պահվածքի համար ինքնաթիռից դուրս են հրավիրել, հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ ականատեսներից մեկն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դերասսանը դիմում ինքնաթիռի աշխատակիցներին: Բարնաուլ-Մոսկվա թռիչքի ժամանակ դերասանը խնդրել է 100 գրամ օղի և աղցան, ինչից հետո նրան խնդրել են լքել ինքնաթիռը: Տեսանյութում երևում է, […]

̰
«Կարդիֆ սիթի»-ն չի ցանկանում Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար «Նանտ»-ին վճարել 15 մլն ֆունտ սթեռլինգ

16:30 16.04.2019

«Կարդիֆ սիթի»-ն դիմում է ներկայացրել ՖԻՖԱ, որտեղ ապացույցներ է ներկայացրել «Նանտ»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի հետ կապված: Ուելսյան ակումբը հրաժարվում է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին վճարել 15 միլիոն ֆունտ սթեռլինգ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Կարդիֆ սիթի»-ն պնդում է, որ գործարքը ավարտելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել ֆրանսիական ակումբի կողմից, և Սալան […]

̰
Թրամփը Boeing-ին խորհուրդ է տվել ռեբրենդինգի ենթարկել ավիավթարի ենթարկված ինքնաթիռը

18:30 15.04.2019

ԱՄՆ նախագահն առաջարկել է փոխել Boeing 737 Max 8-ի անունը:

̰
BACK_TO_TOP