Հայտնի է Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Հայտնի է Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման օրը

18:02 23.04.2019

Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը:

Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում:

Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը և Կիմ Չեն Ինի քույրը:

Հայտնի է նաև, որ Վլադիվոստոկում ուժեղացվել է անվտանգության համակարգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի գերակայությունը վերջացել է․ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար

19:05 11.05.2024

ԱՄՆ-ի գերակայությունը վերջացել է․ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար

Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է։ Այս կարծիքը PTI-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Սառը պատերազմի ավարտից հետո սկսված ԱՄՆ-ի գերակայությունը այսօր փաստացիորեն ավարտվել է»,- ասել է նա։ «Միացյալ Նահանգները դեռևս մնում է աշխարհի առաջատար ուժը, բայց կարող ենք ասել, որ տերությունների հաջորդ խմբի և Միացյալ Նահանգների […] ...

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները

18:57 11.05.2024

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները

Թուրքիան և Հունաստանը պետք է երկկողմ ձևաչափով լուծեն առկա խնդիրները՝ առանց երրորդ երկրների վերահսկողության և միջամտության, և մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա կարևոր է այս տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «2020 թվականից ի վեր մենք ապրել ենք տարբեր ճգնաժամեր՝ համաճարակ, տնտեսական, պարենային, լոգիստիկ, էներգակիրների […] ...

Մալդիվներից դուրս բերված հնդկական զորքերի թիվը հասել է 76-ի

18:40 11.05.2024

Մալդիվներից դուրս բերված հնդկական զորքերի թիվը հասել է 76-ի

Հնդկաստանի կողմից Մալդիվների Հանրապետությունից դուրս բերված զինվորականների թիվը հասել է 76-ի, այժմ այնտեղ մնացել են միայն օտարերկրյա ռազմական բժիշկները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ Ղասսան Մաումունը։ Նախօրեին The Sun առցանց պորտալը, վկայակոչելով Մալդիվների նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հինա Վալիդին, հայտնել էր, որ երկրում տեղակայված հնդիկ զինվորների վերջին խումբը լքել է […] ...

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

18:30 11.05.2024

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո: «Եվրատեսիլի» 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: «Մենք զրո […] ...

Չեխիայի նախագահն ասել է, որ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը որոշում չի կայացնի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ

17:20 11.05.2024

Չեխիայի նախագահն ասել է, որ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը որոշում չի կայացնի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի մասնակիցները որոշում չեն կայացնի դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ «Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում որոշում չի ընդունվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, բայց ավելի շատ երկրներ անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Ուկրաինային երկկողմանի համաձայնագրերում», – Die Presse թերթին տված հարցազրույցում ասել է քաղաքական գործիչը։ Միացյալ Նահանգները կհյուրընկալի դաշինքի գագաթնաժողովը […] ...

Գազայի սահմանին մոտ գտնվող Քերեմ Շալոմ շրջանում ավիահարվածի մասին ահազանգ է ստացվել

17:09 11.05.2024

Գազայի սահմանին մոտ գտնվող Քերեմ Շալոմ շրջանում ավիահարվածի մասին ահազանգ է ստացվել

Իսրայելի հարավում գտնվող Քերեմ Շալոմ գյուղի տարածքում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, օդային ռմբակոծման ազդանշաններ են հնչել։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի (Իսրայելական բանակ) մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ բանակի վարչությունը հայտնել էր, որ մայիսի 10-ի գիշերը իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Ռաֆահի շրջանում տեղակայված որոշ թիրախների վրա, որոնք օգտագործվում էին արմատականների կողմից հրթիռային և ականանետային […] ...

BACK_TO_TOP