TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Իսպանիա

Բարսելոնի լարային նվագախումբը գոհացրել է բույսերին՝ նրանց համար անվճար նվագելով

13:20 23.06.2020

Կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից հետո Բարսելոնի օպերային տունը վերսկսել է իր աշխատանքը, սակայն ելույթ է ունեցել ոչ թե մարդկանց, այլ շուրջ 2300 բույսերից բաղկացած լսարանի առաջ: Արտասովոր համերգի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այն կհիշեցնի մարդկանց արվեստի, երաժշտության և բնության արժեքը, ինչպես նաև ճանապարհային քարտեզ կծառայի համավարակից հետո բնականոն գործունեությանը վերադառնալու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ համերգից հետո […]

̰
Իսպանիան 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

13:20 04.06.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի խորհրդարանը երկրում 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հունիսի 21-ը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, ավելի վաղ դիմելով խորհրդարանին, ասել էր, որ նշված ժամկետից հետո կառավարությունն այլևս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը: Սանչեսը տեղական իշխանություններին հայտնել էր, որ սա կլինի սահմանափակումների վերջին […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, Իսպանիայում՝ 35-ի

22:11 10.03.2020

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնել է BFMTV-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի մասին: Մահացածների զգալի մասը տարեցներ են: Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 1412 դեպք, որից ապաքինվել է 12-ը: Վատթարացել է իրավիճակը Իսպանիայում: Այստեղ կորոնավիրուսի զոհերի թիցը հասել է 35-ի, վարակակիրներինը՝ 1646-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել […]

̰
Ձյան և անձրևի առատ տեղումներ Իսպանիայում. կան զոհեր

12:55 21.01.2020

Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ?❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]

̰
Իսպանիայում լռության օր է

22:00 09.11.2019

Իսպանիայում լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Իսպանիայում նախընտրական քարոզարշավը ավարտվել է երեկ: Համաձայն հարցումների՝ երկրի օրենսդիր մարմին կանցնի 5 կուսակցություն: Հիմնական պայքարը ընթանում է սոցիալիստների և Պահպանողական ժողովրդական կուսակցության միջև: Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը: Այս ընտրությունները վերջին 4 տարվա […]

̰
Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

13:44 14.09.2019

Իսպանիայի հարավարևելյան հատվածում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։ Դրանք արդեն խլել են 5 մարդու կյանք։ Այս մասին հայտենլ է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Տեղատարափ անձրևների հետևանքով բազմաթիվ փողոցներ և թունելներ անցել են ջրի տակ, մի քանի գետում բարձրացել է ջրի մակարդակը։ Տեղի իշխանություններն այդ հատվածներից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու։ Փրկարարական աշխատանքներին […]

̰
Իսպանիայում մեկնարկել է լոլիկներով պայքարը՝ «Լա Տոմատինան»

18:09 28.08.2019

Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է լոլիկներով պայքարը՝ «Լա Տոմատինան»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Լա Տոմատինան» իսպանական ազգային և մշակութային տոն է, որն ամեն տարի նշվում է օգոստոսի վերջին շաբաթում: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ։ Համաձայն փառատոնի կանոնների՝ տոնը կարող է սկսվել միայն […]

̰
Գրան Կանարիա կղզում անտառային հրդեհները տարածվում են տարբեր ուղղություններով

12:39 20.08.2019

Իսպանիայի Գրան Կանարիա կղզում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք արդեն դուրս են գալիս վերահսկողությունից և տարածվում տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կղզու 8 համայնքներից ավելի քան 9 հազար մարդ է տարհանվել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ վերջին 3 օրերի ընթացքում ամբողջությամբ այրվել է 10 հազար հա անտառային տարածք: Կրակի դեմ պայքարում է ավելի […]

̰
Իսպանիայում անցկացվել է «Սատանայի ցատկ» փառատոնը

21:42 24.06.2019

Իսպանիայի Կաստիլլո դե Մուրսիա քաղաքում անցկացվել է ամենամյա «Էլ սալտո դել Կոլաչո» կամ առավել հայտնի «Սատանայի ցատկ» փառատոնը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փառատոնի ընթացքում հրեշի շորեր հագած տղամարդը ցատկում է գետնին պառկած նորածինների վրայով: Ըստ տեղացիների՝ այդ սովորությունը երեխաներին պաշտպանում է չար աչքից և անեծքից: Ասֆալտին պառկած փոքրիկների տարիքը չպետք է գերազանցի 1 […]

̰
Իսպանիայի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում

17:23 04.03.2019

Իսպանիայի հյուսիսում արձանագրվել է հրդեհի ավելի քան 100 օջախ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Նշվում է, որ անտառային հրդեհներից առավել խիստ տուժել է Աստուրիա ինքնավար համայնքը, որտեղ հայտնաբերվել են կրակի 95 օջախներ: Այս պահին հարյուրավոր մարդիկ փորձում են մարել հրդեհը, սակայն ուժեղ քամին և անձրևի բացակայությունը բարդացնում են իրավիճակը: Գործի […]

̰
Իսպանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

14:32 15.02.2019

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ապրիլի 28-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Սանչեսի այդ հայտարարությունը կապված է օրեր առաջ երկրի խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի չընդունման և Կատալոնիայի տարածքային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է El Pais-ը: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել:

̰
Իսպանիայում շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաները

12:15 29.01.2019

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաներն ընդդեմ առցանց տաքսի ծառայությունների անազնիվ մրցակցության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տաքսու վարորդները փակել են Մադրիդի ամենահայտնի Պլազա դել Սոլ հրապարակը և գործադուլ հայտարարել: Նրանք բողոքում են, որ առցանց տաքսի ծառայությունները չեն ենթարկվում այն նույն օրենքներին, ինչ սովորական տաքսի ծառայությունները և […]

̰
Իսպանիայում ֆերմերները դուրս են եկել բողոքի ցույցի

16:18 22.01.2019

Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց […]

̰
Իսպանիայում տեղի է ունեցել ամենամյա «ալյուրով մենամարտը»

11:00 29.12.2018

Իսպանիայի հարավարևելյան հատվածում գտնվող Իբի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «ալյուրով մենամարտը»:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տոնակատարության շրջանակներում մարդիկ դուրս են գալիս փողոցներ, որպեսզի իրար վրա ալյուր և ձու նետեն: Ավանդական այս տոնին մասնակցում են միայն տղամարդիկ: Այս տոնախմբությունը հայտնի է նաև, որպես «Անմեղների տոն»:

̰
Հայաստանի հավաքականի մարզիչները վերապատրաստման նպատակով կարող են մեկնել Իսպանիա. Արմեն Մելիքբեկյան

17:24 27.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները կարող են մեկնել Իսպանիա՝ «Ռեալ» կամ «Աթլետիկո» ակումբներում վերապատրաստում անցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա տեղեկացրել է, որ այդ մասին համաձայնության են եկել իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ, որը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշենք, որ […]

̰
Մադրիդում կազմակերպվել է Սանտաների վազք

23:06 09.12.2018

Իսպանիայի մայրաքաղաքում հազարավոր Սանտա Կլաուսներ դուրս են եկել փողոցներ՝ վազքի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Սանտաները կարմիր հագուստներով և գլխարկներով վազել են մոտ 5 կմ տարածք: Ճանապարհին նրանց ուղեկցել են էլֆերը՝ երեխաները կանաչ հագուստներով: Ընդհանուր առմամբ, վազքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ: Վազքի նպատակն է հավաքել գումար Intheos ֆոնդի համար, որը […]

̰
Իսպանիայում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև

22:17 06.12.2018

Իսպանիայի հյուսիս արևելյան-հատվածում գտնվող Խերոնա քաղաքում հակաֆաշիստական բողոքի ակցիաներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բռնի կերպով փորձել են մուտք գործել Հոկտեմբերյան հրապարակ, որը փակ է եղել ոստիկանների կողմից: Բանն այն է, որ այնտեղ տեղի էր ունենում աջ թևի Vox ազգայնական կուսակցության հանրահավաքը: Սրա հետևանքով բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, […]

̰
Իսպանիայում բողոքի ցույցեր են

11:15 04.12.2018

Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Սեվիլյա քաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բանն այն է, որ 40 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում 12 մանդատ են ստացել Vox կուսակցության անդամները: Այս կուսակցությունը հայտնի է իր հակաեվրոպական և հականերգաղթային քաղաքականությամբ: Ցուցարարները բողոքի երթով հասել են Անդալուզիայի կառավարության շենք:

̰
Կատալոնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա զոհ և վիրավորներ

13:26 20.11.2018

Կատալոնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Կատալոնիայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տերասա և Մանրեսա քաղաքների մոտակայքում: Գնացքում այդ ժամանակ գտնվել է 131 ուղևոր: Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, […]

̰
Իսպանիայում իրավապահները 650 կգ կոկաին են առգրավել

17:22 17.11.2018

Իսպանիայի իրավապահ մարմինները 11 անձ են ձերբակալել, որոնք կասկածվում են թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ: Առգրավվել է 650 կգ կոկաին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի ոստիկանությանը: Նշվում է, որ խումբը հայտնաբերվել է հատուկ գործողության արդյունքում:  Իսպանիայի ոստիկանությանը Կոլումբիայի և ԱՄՆ-ի  քննչական ծառայություններն էին հայտնել, որ խումբը նախատեսում է Կոլումբիայից Իսպանիա տեղափոխել […]

̰
Կատալոնիայում անկախության հանրաքվեի 1-ամյակի առթիվ ցուցարարները փակել են ճանապարհները

12:00 01.10.2018

Խիրոնա քաղաքում ավելի քան 5 հազար ցուցարարներ իսպանական ոստիկանությունից պահանջել են հեռանալ Կատալոնիայից:

̰
Բարսելոնում հեղեղվել է ծովային թանգարանը և մետրոն

10:14 08.09.2018

Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:

̰
Իսպանիայում մեկնարկել է La Tomatina փառատոնը

14:11 30.08.2018

Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է ավանդական La Tomatina փառատոնը: Միմյանց վրա հասուն լոլիկներ նետելուն մասնակցել է 40 հազար մարդ, որի վրա ծախսվել է  40 տոննա լոլիկ (մոտ 150 հազար հատ): «Լոլիկամարտից» հետո, որն առավոտյան 10-ից 11-ն է տևել, իշխանություններն անցել են քաղաքային փողոցների մաքրման աշխատանքներին, իսկ մասնակիցներն էլ հասարակական ցնցուղների տակ մաքրվել են «մարտի» հետքերից: […]

̰
Իսպանիայում տոնակատարության ժամանակ հսկայական գունդը գետնին է տապալել տղամարդուն

15:03 27.08.2018

Համացանցում hայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է իսպանական տոնակատարության ժամանակ քառորդ տոննա քաշով հսկայական գունդը հարվածում 29-ամյա տղամարդուն։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։ Տեսանյութը նկարահանվել է Մադրիդի Մատաելպինո թաղամասում ավանդական տոնակատարության ժամանակ։ Նախկինում միջոցառման ժամանակ օգտագործում էին ցլերի, բայց վերջին երկու տարիներին միջոցառումն ավելի ապահով դարձնելու նպատակով կազմակերպիչները ցլերը փոխարինել էին […]

̰
Իսպանիայի լողափերց մեկում խեղդվող կնոջը փրկել են անօդաչու սարքի միջոցով

14:34 18.08.2018

Իսպանիայի Սագունտո քաղաքի լողափերից մեկում հանգստացող կինը, չափից շատ հեռանալով ափից, հայտնվել է ալիքների հորձանուտում: Ինքնուրույն ափ վերադառնալ չկարողացող կնոջն օգնելու համար փրկարարներն անօդաչու թռչող սարք են կիրառել: Անօդաչուի գործարկման օպերատորն այն ուղարկել է խեղդվողի մոտ. կնոջն ու նրան օգնող մարդկանց անօդաչուի օգնությամբ փրկարարական բաճկոն է ուղարկել: Դրա շնորհիվ կինը կարողացել է ջրի երեսին մնալ, […]

̰
Իսպանիայի ոստիկանությունը հանցավոր ցանց է չեզոքացրել, որի անդամների մեծ մասը հայեր են

18:34 05.07.2018

Կալանավորվածներից մի քանիսը միջազգային հանցախմբի բարձրաստիճան անդամներ են։

̰
Իսպանիայի թագավորի փեսան ներկայացել է բանտ

17:55 18.06.2018

Դատարանը Ուրդանգարինին 5 օր ժամանակ էր տվել, որպեսզի նա ներկայանա Իսպանիայի ցանկացած բանտ:

̰
Իսպանիայի առափնյա ծառայությունը ավելի քան 900 ներգաղթյալի է փրկել

19:11 16.06.2018

Առափնյա ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ փրկվածներից 507-ը 59 փոքր մակույկներով գտնվում էին Ջիբրալթարի նեղուցում, որտեղ էլ նրանք գտել են 4 մահացածներին:

̰
Իտալիայում ցույցեր են կազմակերպվել ներգաղթյալների առջև նավահանգիստները փակելու որոշման դեմ

10:53 13.06.2018

Հռոմում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

̰
Իսպանիան կընդունի ավելի քան 600 ներգաղթյալներով նավը, որը մերժվել էր Իտալիայի և Մալթայի կողմից

20:12 11.06.2018

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Սանչեսի խոսքով՝ Մադրիդը նման քայլի է դիմել հումանիտար աղետից խուսափելու համար:

̰
BACK_TO_TOP