20:12 11.06.2018
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Սանչեսի խոսքով՝ Մադրիդը նման քայլի է դիմել հումանիտար աղետից խուսափելու համար:
12:58 09.06.2018
Կատալոնիան Իսպանիայի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ է գտնվում հոկտեմբերից, երբ մարզի անջատողական ղեկավարները հանրաքվեի արդյունքներով անկախություն հայտարարեցին:
16:44 29.03.2018
Իսպանիայի հավաքականը ընկերական խաղում 6-1 հաշվով ջախջախել էր Արգենտինայի ընտրանուն: Իսպանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն: Արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով սեփական թիմի պարտությանը հետևել էր տրիբունայից:
15:08 29.03.2018
Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար է նախատեսված Իսպանիայի հավաքականի համար 2018 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ:
Եթե թիմը դառնա աշխարհի չեմպիոն, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 800 հազար եվրո:
Պարգևավճարների մասին համապատասխան փաստաթուղթը կստորագրվի, երբ կընտրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը: Այս մասին հայտնում է Marca-ն:
12:00 24.03.2018
Մարտի 23-ը ՖԻՖԱ-ի օրացույցով նախատեսված ընկերական խաղերի օր էր: Մի շարք հավաքականներ օգտագործեցին այդ հնարավորությունը, 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
13:45 28.02.2018
Փետրվարի 27-ին Իսպանիայի Վալենսիայի շրջանային պատգամավորական խորհրդի «Կոնտիգո» (Contigo) կուսակցության պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը նիստին է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն ներկայացվել է համաձայն «Արարատ» հայկական միության միջնորդագրի, որով առաջարկվում է պատգամավորական խորհրդին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։