TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Իտալիա

Հեղեղներ իտալական Պալերմոյում. կան զոհեր և վիրավորներ

13:45 16.07.2020

Իտալիայի Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից 2 մարդ է զոհվել: 2 երեխա հոսպիտալացվել է: 40 րոպե տևած անձրևը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և տներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Իտալիայի վարչապետը չի բացառել կորոնավիրուսային սահմանափակումների նոր մեղմացումները

17:30 30.04.2020

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն «անօրինական» է որակել տեղական իշխանությունների կողմից սահմանափակումները չեղարկելու նախաձեռնությունները, կապված կորոնավիրուսի հետ, սակայն նշել է, որ շրջանների մակարդակով մի շարք միջոցառումներ կարող են ընդունվել կառավարության հետ համաձայնեցված: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Վարչապետի խոսքերով՝ երկրի առողջապահության նախարարը շուտով հրամանագիր կստորագրի, որը կսահմանի յուրաքանչյուր մարզի համար կորոնավիրուսային վարակի մակարդակի […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝  ինչպես են իտալացիներն իրենց պատշգամբներից խմում հարևանության կենացը

00:05 15.04.2020

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են իտալացիներն իրենց պատշգամբներից խմում հարևանության կենացը: Հետաքրքիրն այն է, որ հարևանները միմյանց բաժակը «խփելու» համար բաժակներն ամրացրել են երկար փայտե ձողերի վրա: Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկարաձգել են խիստ կարանտինային միջոցառումները մինչև մայիսի 3-ը: https://www.facebook.com/mauro.ricigliano/videos/2876830009097871/

̰
Իտալիայի հյուսիսում պայթյունից 3 փրկարար է մահացել

14:29 05.11.2019

Իտալիայի հյուսիսային Կուարնենտո քաղաքի լքված տներից մեկու պայթյուն է եղել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները եղել են հրշեջներ, որոնք ժամանել էին դեպքի վայր: Վնասվածքներ են ստացել երկու հրշեջ և մեկ կարաբիներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները: […]

̰
Իտալիայի նավթավերամշակման գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

12:59 17.09.2019

Հզոր պայթյուն է որոտացել Իտալիայի նավթավերամշակման Eni գործարանում, որին հաջորդել է ուժեղ հրդեհը: Սանազարո դե Բուրգոնդի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է: Տուժածներ չկան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները լսել են նաև հարևան շրջաններում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության, շտապօգնության և ոստիկանության մասնագետները: Տեղի ունեցածի  պատճառները հայտնի չեն: ÚLTIMA HORA: Registrada una explosión […]

̰
Իտալիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

18:49 20.08.2019

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական է ներկայացրել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Սենատում: «Ես ուշադրությամբ կլսեմ ձեր ելույթները և նիստից հետո կուղևորվեմ նախագահի մոտ՝ հրաժարականի դիմում ներկայացնելու»,- հայտարարել է Կոնտեն: Իշխող կոալիցիան, որ ձևավորվել էր «5 աստղի շարժում» և «Լիգա» կուսակցություններից, դադարեցրել էր իր գործունեությունը օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ փոխվարչապետ և «Լիգա» […]

̰
Իտալիայում մոլեգնում են հորդառատ անձրևները

14:00 13.08.2019

Իտալիայի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներն ուղեկցվել են կարկուտով և փոթորիկով: Դրանց պատճառով վնասվել են բազմաթիվ ծառեր և մեքենաներ: Հզոր քամին նաև քշել-տարել է ռեստորանների և սրճարանների սեղանները և աթոռները:

̰
Իտալիայի վարչապետը սպառնում է հրաժարական տալ

12:51 04.06.2019

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նրա երկու կոալիցիոն գործընկերները չդադարեցնեն իրենց թշնամանքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կոնտեն իր դաշնակիցներ Լուիջի դի Մայոյին և Մատեո Սաքլվինիին հարցրել է` արդյո՞ք նրանք պատրաստ են շարունակել իրենց աշխատանքը և պահել խորհրդարանական մեծամասնությունը: «Հինգ աստղ» պոպուլիստական շարժման առաջնորդ Լուիջի դի Մայոն և «Լիգա» […]

̰
Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը

13:36 15.02.2019

Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ):

̰
Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը

11:00 26.01.2019

Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]

̰
Իտալիայի վարչապետն անդրադարձել է երկրի ակումբներից մեկում տեղի ունեցած մահացու հրմշտոցին

18:09 08.12.2018

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն անդրադարձել է Անկոն քաղաքի երաժշտական ակումբներից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել: Կոնտին միջադեպը «անթույլատրելի ողբերգություն» է անվանել: «Այն, ինչ պետք է լիներ ուրախ հանդիպում, վերածվեց անթույլատրելի ողբերգության»,- ասել է Կոնտեն՝ հավելելով, որ ինքը  տագնապով է հետևել հոսպտալացված մարդկանց առողջությանը, որոնց մի մասը ծանր վիճակում է:  SHANTNEWS.am-ն […]

̰
Պալերմոյում ձերբակալել են սիցիլական մաֆիայի «կնքահորն» ու մոտ 50 մաֆիոզի

17:29 04.12.2018

Իտալիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Պալերմոյում՝ ձերբակալելով ենթադրյալ պարագլուխ Սետիմո Մինեոյին և մաֆիայի 48 անդամների: Այս մասին հայտնել է Palermo.Republica-ն: Իրավապահ մարմինները կասկածում են, որ Սետիմոն սիցիլական մաֆիայի նոր «կնքահայրն» է: Ըստ տեղեկությունների՝ նրան ընտրել են «Կոզա Նոստրա»-ի կնքահայր մայիսին տեղի ունեցած մաֆիայի ժողովի ժամանակ: In manette a Palermo Settimo Mineo, 80enne gioielliere considerato […]

̰
Իտալիայի ՆԳ նախարարը սկսել է քանդել մաֆիայի անդամներին պատկանող շքեղ վիլլաները

00:33 28.11.2018

Երեկ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին սկսել է քանդել ապօրինի կառուցված շքեղ վիլլաները: Դրանք պատկանում են իտալական հայտնի Կասամոնիկա մաֆիայի կլանի անդամներին: Այս մասին հայտնել է euronews-ը: Նախարարն անձամբ է տվել քանդման աշխատանքների մեկնարկը: Քանդված վիլլաների տեղում կկառուցվեն երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: Սալվինին նաև խոստացել է, որ կհետապնդի հանցագործներին՝ «փողոցից փողոց, վիլլայից վիլլա և […]

̰
Իտալիայում զբոսաշրջիկներին նույնիսկ ջրհեղեղը չի խանգարում վայելել սիրելի ուտեստները

13:20 30.10.2018

Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ: Վենետիկում ջրի մակարդակը հասել է ծովի մակերևույթի 156 սմ-ի, ինչի հետևանքով քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ։ Բայց այս հանգամանքը չի խանգարել բազմաթիվ զբոսաշրջիկների վայելել իրենց սիրելի ճաշատեսակները հեղեղված ռեստորաններում և սրճարաններում: Տեսանյութում երևում է, որ ռեստորանը հայտնվել է ջրի մեջ, իսկ զբոսաշրջիկները և […]

̰
Իտալիայում բողոքի ցույցեր են

18:51 27.10.2018

Մի քանի հազար ցուցարար է հավաքվել Հռոմի քաղաքապետարանի մոտ՝ հայտնելու իրենց բողոքը Իտալիայի մայրաքաղաքում տիրող  վիճակի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բանն այն է, որ քաղաքի աղբամանները լի են, երթևեկությունը՝ ծանրաբեռնված: Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջում են բարելավել քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքը, վերականգնել տրանսպորտային ենթակառուցվածքները և կարգի բերել Իտալիայի մայրաքաղաքը:

̰
Իտալիայում փողոցները ծածկվել են կարկտի հաստ շերտով

14:41 23.10.2018

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Կիրակի երեկոյան Հռոմում անսպասելիորեն տեղացած կարկուտի պատճառով փողոցները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: ANSA իտալական գործակալությունն էլ հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում ուժգին անձևի պատճառով հեղեղվել են փողոցները: Մի քանի մետրոյի կայարան էլ փակվել է անորոշ ժամանակով: Ուժգին […]

̰
Իտալիայում ուսանողներն այրել են երկրի փոխվարչապետների տեսքով խրտվիլակներին

20:57 13.10.2018

Իտալիայի մի շարք քաղաքներում ուսանողները կազմակերպել են բողոքի ակցիաներ ընդդեմ կառավարության կրթության ֆինանսավորման վերաբերյալ ծրագրի: Այս մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը: Բողոքի ակցիաները անցկացվել են Իտալիայի մոտ 50 քաղաքներում: Մոտ 3 հազար մարդ էլ հավաքվել էր Հռոմում` Կրթության նախարարության շենքի մոտ, սակայն կրթության նախարարը չի ընդունել հանդիպելու հրավերը: Միևնույն ժամանակ, իտալական Թուրին քաղաքում […]

̰
Իտալիայում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

20:27 06.10.2018

Իտալիայի Կատանիա նավահանգստային քաղաքում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկրաշարժի հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ և շինություններ: Դեպքի վայրում բազմաթիվ փրկարարներ են աշխատում:

̰
Իտալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

19:33 27.09.2018

Իտալիայում կրկին անտառային հրդեհներ են: Այս անգամ հրդեհը բռնկվել է Պիզայի նահանգում: Հարյուրավոր մարդիկ արդեն տարհանվել են տարածքից: Մոնտե-Սերայում հրդեհը չի հանդարտվում: Կրակը շատ ուժեղ է: Այն նկատելի է նույնիսկ մեծ հեռավորության վրա: Կրակը տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ավիացիայի ուժեր: Կրակը արագ տեղայնացնելուն խանգարում է ուժեղ […]

̰
Տոսկանայում այրվել է մոտ 600 հա տարածք

17:20 25.09.2018

Իտալիայի Տոսկանա մարզում անտառային հրդեհներ են: Ընդհանուր առմամբ արդեն այրվել է 600 հա տարածք: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրդեհը բռնկվել էր երկուշաբթի երեկոյան: Այսօր առավոտյան տեղի բնակչությանը տարհանել են: Վերջին տվյալներով՝ արդեն տարհանվել է 700 մարդ: 3 մարդ էլ թունավորվել է ծխից: Տեղի իշխանությունները տարհանված բնակիչների տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում: Դեպքի […]

̰
Իտալիան խստացնում է միգրացիոն քաղաքականությունը

18:38 24.09.2018

Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի ղեկավար Մատտեո Սալվինին Facebook-ում գրել է, որ երկրի իշխանությունները հավանություն են տվել միգրացիոն քաղաքականության խստացմանը: Նրա խոսքերով՝ Իտալիայի նախարարների խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել միջոցառումների փաթեթին: Նա նաև նշել է, որ այդ որոշումը թույլ կտա Իտալիան դարձնել անվտանգ: Սալվինին ընդգծել է, որ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս Իտալիայի քաղաքացիությունից զրկել այն […]

̰
Ֆլորենցիայում ձերբակալել են իրենց անունները XIV դարի կամրջին դաջած նորապսակ զույգին

18:41 27.08.2018

Ավստրալացի նորապսակները ստիպված են եղել պատասխան տալ «ռոմանտիկ» քայլի համար: Իրենց մեղրամիսը Ֆլորենցիայում անցկացնող զույգը որոշել է հավերժացնել Իտալիա կատարած այցը: Զինվելով չմաքրվող մարկերով՝ 46-ամյա ավստրալացին Ֆլորենցիայի խորհրդանիշ հանդիսացող Պոնտե Վեկյո կամրջի վրա «հավերժացրել է» իր և հարսնացուի անունները, որից հետո անունները սրտիկի մեջ է վերցրել: Այդ ժամանակ նրանց նկատել է ոստիկանությունը: Նորապսակ զույգը հարցաքննվել […]

̰
Ներգաղթյալներն իտալական նավի վրա հացադուլ են հայտարարել

15:54 24.08.2018

Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության սենատոր Դավիդե Ֆարաոնեն հայտարարել է, որ ներգաղթյալներն իտալական նավի վրա, որը երկուշաբթի օրվանից կանգնած է սիցիլիական Կատանիա նավահանգստում, հացադուլ են հայտարարել: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում: Քաղաքագետը պատմել է նաև նավի վրա տեսակցության սահմանափակման մասին: «Ես հենց նոր տեղեկություն եմ ստացել նավի կապիտանից, որ Diciotti նավում լարված իրավիճակ է, […]

̰
ԵՄ-ն պատրաստ է ընդունել ԱՄՆ-ից գազի ընդունման տերմինալներ կառուցելու առաջարկը

15:45 31.07.2018

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է հարց Իտալիա էներգառեսուրսների մատակարարումների վերաբերյալ: Կոնտեն ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Տրանսադրիատիկ գազամուղի (TAP- Trans Adriatic Pipeline) գաղափարը: Այդ մասին գրված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: «Ես ընդգծել եմ, որ ռազմավարական խնդիրն Իտալիա և Հարավային Եվրոպայի երկրներ էներգառեսուրսների […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի նախագահին

20:23 30.07.2018

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, […]

̰
Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Միլանի արևելքում

16:54 07.07.2018

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Միլանի արևելքում գտնվող Լիսկատե կոմունայում՝  կոսմետիկայի մասնագիտացված քիմիական գործարանում: Զոհերի և վիրավերների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են շտապել առնվազն 21 հրշեջ մեքենա: Կրակը սկսվել է երեկոյան և տարածվել հարակից տարածքների վրա: Ծխի հաստ շերտերը կարելի էր տեսնել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանները հետաքննում են պայթյունի առաջացման պատճառներ:

̰
Իտալիան փախստականներով ևս մեկ նավ հետ է ուղարկել իր ափերից

13:47 25.06.2018

Իտալիայի կառավարությունը փրկարարական նավերին արգելել է օգնություն ցուցաբերել  փախստականների տեղափոխող նավերին:

̰
Իտալիայում ցույցեր են կազմակերպվել ներգաղթյալների առջև նավահանգիստները փակելու որոշման դեմ

10:53 13.06.2018

Հռոմում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

̰
Իսպանիան կընդունի ավելի քան 600 ներգաղթյալներով նավը, որը մերժվել էր Իտալիայի և Մալթայի կողմից

20:12 11.06.2018

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Սանչեսի խոսքով՝ Մադրիդը նման քայլի է դիմել հումանիտար աղետից խուսափելու համար:

̰
Իտալիայի նոր կառավարությունը կարտաքսի ապօրինի ներգաղթյալներին

12:47 02.06.2018

Իտալիայի նոր կառավարությունը, որի ղեկավարն է Ջուզեպե Կոնտին, երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի առջև երեկ երդում է տվել:

̰
BACK_TO_TOP