Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

17:33 11.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, իսկ 93 միլիոն եվրոն՝ մարդասիրական գործունեության համար», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Իտալիայի ԱԳՆ-ն հավելել է, որ աջակցությունը տրամադրվել է Եվրամիության ընդհանուր միջոցներով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:50 12.05.2025

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

10:43 12.05.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

BACK_TO_TOP