14:19 16.02.2019
Իրանում զինծառայողների մեքենայի պայթեցման համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին մեղադրել է Պակիստանի իշխանություններին։ Իրանի բանակին զուգահեռ գործող այս զինված կառույցը անմիջականորեն ենթարկվում է հոգևոր առաջնորդին, ինչից կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքը նաև համաձայնեցված է բարձրագույն իշխանության հետ։ 27 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակման կազմակերպիչներին, ըստ գեներալի, աջակցում են Պակիստանի […]
13:26 15.02.2019
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և […]
12:30 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]
21:37 14.02.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]
13:15 14.02.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]
10:25 14.02.2019
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի ահաբեկչության համար:
08:32 14.02.2019
ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ […]
00:58 14.02.2019
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fars գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է Fars գործակալության գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Դեռևս ոչ […]
00:50 14.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոսել է հետհեղափոխական շրջանում հայ-իրանական հարաբերությունների սառեցման վերաբերյալ լուրերի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա բացթողում չի կարելի համարել բարեկամ երկրների միջև հարաբերություններում՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել ու այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել […]
22:55 13.02.2019
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713
17:29 13.02.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանշանը նոր տեսք է ստացել իրանական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ITASportPress-ը, հեռուստաընկերության ղեկավարությունն անընդունելի է համարել սատանայի կերպարն անգլիական ակումբի խորհրդանշանի վրա` երկրում ընդունված կրոնական գրաքննության պատճառով: «Կարմիր սատանաների» սովորական խորհրդանշանի փոխարեն հեռուստաընկերությունն օգտագործել է նախորդ դարի կեսերի նմուշը, […]
23:24 12.02.2019
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շարունակում է համագործակցված քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու ոստիկանության հետ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
23:14 12.02.2019
«Մեր քաղաքականությունը ի՞նչը պետք է լինի, որ մենք քաղաքացուն օգնենք, գյուղացուն օգնենք, որ ինքը ծիրան աճեցնի, թե՞ պետք է օգնենք, որ ծիրանի արտահանման ծավալները մեծանան, որի արդյունքում գյուղացու ծիրանի պահանջարկը և գինը կավելանա, և գյուղացու եկամուտները կավելանան, ծիրան աճեցնելն իր համար շուկայական իմաստով կդառնա ձեռնտու և շահութաբեր, և ինքն առանց կառավարության կսկսի դա անել»,- Ազգային […]
21:35 12.02.2019
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ […]
19:22 12.02.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային […]
16:50 12.02.2019
Ազգային ժողովի կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Իրան կատարելիք իր այցի մասին հարցին ու ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի․ Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերություններ, ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ։ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ներկայում վավերացման փուլում է, և դրա մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական […]
16:30 12.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]
12:13 12.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին: «40 տարի կոռուպցիա: 40 տարի ճնշումներ: 40 տարի ահաբեկչություն: Իրանի ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում: Իրանի երկար տարիներ տառապած ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: Ի դեպ, նույն գրառումը Թրամփը կատարել է նաև անգլերեն: ۴۰ سال […]
10:25 12.02.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը. «Ձերդ գերազանցություն, Մեծարգո պարոն դեսպան, Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի […]
19:30 11.02.2019
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առավել ընդգրկուն միջազգային զարգացումների համատեքստում ու գուցե նույնականացվի միջազգային նոր զարգացումների գործընթացին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Սիրիայից շեշտը տեղափոխվում է Իրանի վրա: Ես նկատի ունեմ Միացյալ նահանգների քաղաքականության, Իսրայելն է այս ուղղությամբ շատ […]
18:41 11.02.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր […]
16:29 11.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի: Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 […]
20:56 10.02.2019
Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։
13:56 09.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք այցից առաջ փետրվարի 3-ին հայտարարեց յուրատեսակ ֆլեշմոբ սկսելու մասին՝ տեղադրելով երաժշտական հոլովակ: «Ամեն օր Իրանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընկերներիս համար տեղադրելու եմ իրանական երաժշտություն, կինո, մուլտֆիլմեր, լուրեր……կլինեն նաև այլ երկրների արտադրության, բայց Իրանին վերաբերող ֆիլմեր: Առաջարկում եմ իրանագետ ընկերներիս, ուսանողներիս միանալ flash mob-ին: […]
13:48 09.02.2019
Իրանի խորհրդարանը մոտ ապագայում կվավերացնի ԵԱՏՄ-ի և Թեհրանի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շուտ կավարտվի: «Իսկապես, այս համաձայնագիրը մուտք է արվել Իրանի խորհրդարան: Դեռ համաձայնագրի արտահերթ քննարկումն է, նշանակում է՝ շուտով այն կհաստատվի»,- ասել […]
17:28 08.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից նոր հրթիռների արտադրության պատճառով: Այս մասին պետքարտուղարը հայտնել է իր թվիթերյան էջում: Նրա խոսքերով՝ այդ քայլն անհրաժեշտ է Թեհրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարելու համար: «Իրանի կողմից հրթիռային վերջին գործարկումն ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է […]