Հայաստանը կարո՞ղ է համագործակցել Իրանի հետ մեքենաշինության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հայաստանը կարո՞ղ է համագործակցել Իրանի հետ մեքենաշինության ոլորտում

13:45 27.02.2019

Նիկոլ Փաշինյանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հատուկ անդրադարձ է կատարել հայ-իրանական մշակութային կապերի ամրացմանն ուղղված քայլերին: Կինոարտադրություն, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և այլն: Նշել է, որ համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում:

«Հայաստանը դիմում է նախապատրաստում Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Ներկայումս Իրանի հետ աշխատանք է ընթանում, և մի քանի ճշտումներից հետո այն անհրաժեշտ կարգով կներկայացվի: Կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» խորագրով ցուցադրությունը, որում ներկայացված էին Հայաստանի պատմության թանգարանի լավագույն ցուցանմուշները»,- ասել է Փաշինյանը:

Նա խոսել է նաև Հայաստանում անցկացվող ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին, որում ներկայացվում են իրանցի հայտնի ռեժիսորների ֆիլմերը:

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին՝ իրանցի լրագրողը նշել է, որ Իրանը փորձարկում է տարբեր երկրների ինժեներական ներուժը մեքենաշինության ոլորտում, հարց է ուղղել վարչապետ Փաշինյանին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է համագործակցել այդ ոլորտում: Փաշինյանը նշել է.

«Հայաստանն ամեն կերպ աջակցում  է արտասահմանյան, այդ  թվում իրանական ներդրումների իրականացմանը: Հայաստանն, իհարկե, ունի բավական տեխնիկական և մասնագիտական ներուժ նշված ոլորտներում համագործակցելու համար: 2018-ի դեկտեմբերին Վանաձորում բացվեց գազի բալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական համատեղ ձեռնարկություն: Արտադրամասի պատասխանատուները վստահեցնում են, որ առաջիկայում այն կսկսի գործել: Իրանցի ներդրողները կարող են քննարկել իրենց ծրագրերը հայ գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական կառույցները անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ են աջակցել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP