TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Իրան

Հայկական և իրանական կողմերը քննարկել են իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

13:07 22.06.2019

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության  Փաստաբանների  պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Երբեմն ավելի լավ է չմիջամտել. Դոնալդ Տուսկն անդրադարձել է Իրան- ԱՄՆ հարաբերությունների թեմային

23:49 21.06.2019

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Երբեմն ավելի լավ է չմիջամտել»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի պատմության ընթացքում խնդիրները ծագել են հենց «ակտիվ քաղաքականության» հետևանքով: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Պարսկական ծոցում […]

̰
Առաջիկայում Հայաստանն ավելի լավ ներկայացված կլինի Իրանի տեղեկատվական դաշտում. Հովհաննես Մովսիսյան

20:22 21.06.2019

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանը ավելի լավ ներկայացված կլինի Իրանի տեղեկատվական դաշտում. «Վերջին օրերին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցանք Իրանում ՝ պետական հեռուստառադիոընկերության, պետական լրատվական գործակալության և մի շարք առաջատար մեդիա հոլդինգների ղեկավարությունների հետ: Հանդիպեցինք նաև դիվանագետների և think tank-երի ղեկավարների: Առաջիկայում […]

̰
Զուգահեռ բողոքի ցույց Թբիլիսիում ՌԴ դեսպանության նախկին շենքի մոտ

23:48 20.06.2019

Այս պահին մի խումբ ցուցարարներ հավաքված են Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո: Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած […]

̰
Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

23:30 20.06.2019

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան: Վրաստանի խորհրդարանի […]

̰
Նորիլսկում բռնել են փողոցով շրջող սպիտակ արջին

23:25 20.06.2019

ՌԴ Նորիլսկ քաղաքում կենդանաբանները բռնել են փողոցում քայլող սպիտակ արջին, գրում  է Ria Novosti-ին: Դրանից առաջ քաղաքի բնակիչները սոցցանցերում տեղադրում էին փողոցում շրջող արջի լուսանկարները: Նշվում է, որ կենդանին ագրեսիվ չէ և գտնվում է մշտադիտարկման տակ: Այս պահին արջին հնարավոր չէ մոտենալ, ոչ ավելին քան 30 մետր հեռավորությամբ, իսկ նրա բոլոր տեղաշարժերը վերահսկվում են: Այժմ […]

̰
Զավեշտալի գծանշում Գյումրիում

23:12 20.06.2019

Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված  թույլատրելի անցումներ չկան, իսկ  գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի: Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա: Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ […]

̰
Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

22:17 20.06.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]

̰
Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր ընթացք է ստացել. Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել

22:04 20.06.2019

Տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են:

̰
Արդարադատության նախարարը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ հայտարարությունը

21:12 20.06.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում,  անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ […]

̰
Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ հիմք ունենար, ապա կնշանակեր, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան

20:58 20.06.2019

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]

̰
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

20:25 20.06.2019

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

̰
Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին մեղադրել է Մուհամմեդ Մուրսիին սպանելու համար

19:25 20.06.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին սպանելու համար: «Մուրսին մահացել է ոչ իր բնական մահով, նրան սպանել են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև ընդգծել է, թե ամեն ինչ կանի, որպեսզի Մուրսիի սպանության համար Եգիպտոսի իշխանությունները պատասխանատվություն կրեն միջազգային դատական ատյաններում: Նաև Էրդողանը կոչ է արել «Իսլամական […]

̰
Երկրպագուները Մեգան Մարքլին կտեսնեն Suits սերիալի վերջին եթերաշրջանում

19:22 20.06.2019

Ինչպես հայտնի է, դերասանուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո թողել է իր դերասանական կարիերան և ստացել Սասեքսի դքսուհու կոչումը: Չնայած այդ հանգամանքին, Suits սերիալի ստեղծողները, որում Ռեյչել Զեյնին էր մարմնավորում Մեգանը, հրապարակել է վերջին եթերաշրջանի թրեյլերը, որտեղ կան նաև Մեգանի մասնակցությամբ կադրեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնի […]

̰
Եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, դրան էլ կհասնեն. Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

19:11 20.06.2019

«Դե, եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, ապա դրան էլ կհասնեն»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ լինելու մասին հայտարարության վերաբերյալ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ հիմա ստացվում է` Սահմանադրական դատարանը, կարծես, երկու նախագահ ունի: «Բա եթե երկու դատավորից է բաղկացած, ինքը ո՞նց կարա երկու դատավորով ընտրվի նախագահ, այսինքն` երկուսը քվեարկեն իր օգտի՞ն»,- հավելեց […]

̰
Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը կդադարեցնի իր աշխատանքը

18:55 20.06.2019

Քիչ առաջ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը հայտարարել է, որ Ուղղափառ միջազգային ֆորումը Թբիլիսիում չի շարունակի իր աշխատանքը: Պատվիրակությունների անդամները կհեռանան Վրաստանից: ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելուց և ռուսերենով ելույթ ունենալուց հետո բորբոքված կրքերն ու սուր հայտարարությունները շարունակվում են: Պաշտոնական այցով […]

̰
Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, ոստիկաններն էլ թույլ չտան` մտնի տարածք. ԱԺ պատգամավոր

18:33 20.06.2019

«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե […]

̰
Ի՞նչ անել Ադրբեջանից զանգեր ստանալու դեպքում. պարզաբանում են մասնագետները

18:11 20.06.2019

Այսօր առավոտից ադրբեջանցի ցանցահենները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, հիմնականում ադրբեջանական +994 և Էստոնական +372 կոդերով հեռախոսահամարներով: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր և ծրագրավորող Սամվել Հայրապետյանն այս մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում և հորդորել չպատասխանել միջազգային անծանոթ հեռախոսահամարների զանգերին: https://www.facebook.com/photo.php?fbid=2422660424645206&set=a.1426826500895275&type=3&theater Թեմային իր YouTube-ի էջում անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը կարծում է` պարտադիր չէ, […]

̰
Գույքահարկը նվազագույնը 2-3 անգամ պետք է բարձրանա. Սարհատ Պետրոսյան

18:00 20.06.2019

Կառավարության այսօրվա նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչքանով փոփոխության կենթարկվի գույքահարկը Երևանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքահարկը գանձվում է կադաստրային արժեքի հիման վրա: Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում քննարկվել է  բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ […]

̰
Հայկական պատվիրակության անդամները դեռևս գտնվում են հյուրանոցում. Տոնոյանը մանրամասներ է հայտնել Թբիլիսիից

17:50 20.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում. «Այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում»: Հիշեցնենք, որ SHANNTNEWS.am-ը […]

̰
Պուտինին հրավիրել են շաուրմա ուտելու

17:45 20.06.2019

ՌԴ նախագահն ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին: Նրանց ուղղված հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի է, մասնավորապես՝ աշխատավարձերի բարձրացման և առողջապահական խնդիրների մասին: Արդեն 3 ժամ ընթացող ասուլիսի ժամանակ նախագահը հասցրել է 46 հարցի պատասխանել: Եղել են նաև հրավերներ՝ քաղաքացիներից մեկը նախագահին հրավիրել է համտեսել ամենահամեղ շաուրման: https://www.instagram.com/p/By7lhgbH6WX/?igshid=uugk6kysyml1&fbclid=IwAR0En7pu-DTgWBeht3wvigqisA1xe3XJjXElX0eZe3QI7O5thxTIGGwZbPI

̰
Դուք ովքե՞ր եք, որ կառավարությանը հնարավորություն եք տալիս․ Փաշինյանը՝ ԱԳ փոխնախարարին

17:04 20.06.2019

Կառավարությունը փոփոխություններով ընդունելի է համարել Հայաստանի դեսպաններին ու ներկայացուցիչներին նշանակելու կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ երկու պատգամավորների առաջարկությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը այսօր ներկայացրեց, որ փոփոխություններից հետո դեսպանների մինչև 15 տոկոսն է լինելու քաղաքական նշանակում, իսկ մյուսները լինելու են կադրային դիվանագետներ։ Իսկ կադրայինների համար ներկայացվելու է առնվազն 10 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ։ Քննարկման ժամանակ […]

̰
Խաշըգջիի սպանության գործում սաուդցի արքայազնի մասնակցությունն ապացուցող փաստեր են ի հայտ եկել

16:36 20.06.2019

Սաուդցի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշըգջիի սպանության գործում Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցությունն ապացուցող փաստեր են ձեռք բերվել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի՝ Մարդու իրավունքների պաշտպանության գծով հատուկ զեկուցող Անյեսա Կալամարը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զեկույցը հրապարակվել է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանում՝ Խաշըգջիի սպանության դեպքի հետաքննության արդյունքների […]

̰
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային համակարգը մյուս տարի կգործի ամբողջ Հայաստանում․ նախարար

16:08 20.06.2019

Երևանում այս տարի պիլոտային ծրագրի ձևով ներդրված համակարգը, որ թույլ է տալիս դպրոց ընդունելությունը իրականացնել էլեկտրոնային հայտագրման միջոցով, մյուս տարի կներդրվի ամբողջ Հայաստանում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրի գործարկման արդյունքում հայտագրումների 1 տոկոսը հիմնականում տեխնիկական խնդիր է ունեցել, և այդ խնդիրները, ըստ նախարարի, լուծվել են։ […]

̰
Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող իրավիճակի մասին

16:01 20.06.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: SHANNTNEWS.am-ը զրուցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Իվետա Տոնոյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացրել են միջադեպի մանրամասները: Իվետա Տոնոյանը մեզ հետ […]

̰
Թբիլիսիում իրավիճակը լարվել է. ցուցարարները շրջափակել են «Ռեդիսոն» հյուրանոցը

15:45 20.06.2019

Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի նիստի շուրջ աղմուկը չի դադարում: Այս պահին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են վեհաժողովի 26-րդ նստաշրջանի պատգամավորները: Հիշեցնեմ, որ նույն թեմայով կրքերը թեժացել էին Վրաստանի խորհրդարանում: Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի` Վրաստանում գտնվելը, առավել ևս խորհրդարանում հայտնվելը, արդեն բուռն արձագանքների էր արժանացել: Իրավիճակն էլ ավելի սրվել էր, երբ […]

̰
Հոնդուրասի՝ խռովություն ճնշող ոստիկանները ցույցի են դուրս եկել

15:38 20.06.2019

Ցուցարար ոստիկանների և նրանց չաջակցող գործընկերների միջև լարվածություն է առաջացել:

̰
Վարչապետը հանդիպել է ԱԺ-ի դիմաց նստացույց անող երիտասարդների հետ

15:26 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Ազգային ժողովի դիմաց նստացույց անողներին, հայտնում է News.am-ը: Երիտասարդները բողոքում են հարկային փոփոխություններից, իսկ վարչապետը խոստանում է ևս մեկ անգամ  ուսումնասիրել խնդիրը:  

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

14:38 20.06.2019

ԵՄ-ն մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Եվրամիության պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունները դադարեցված են և նշել են, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ բավարարված […]

̰
BACK_TO_TOP