14:15 20.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Էդմոնդ Նազարյանը դարձել է չեմպիոն: Ի դեպ, Էդմոնդը արդեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է Եվրոպայի չեմպիոն: Սակայն Էդմոնդը հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ նա Հայաստանի Հանրապետության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Նազարյանը օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո հեռացել էր Հայաստանից և շարունակել էր ելույթները Բուլղարիայի […]
14:06 20.06.2019
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ […]
13:47 20.06.2019
Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյան քույրերի գործը համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել: Նախօրեին աղջիկներին վերջին ընթերցմամբ մեղադրանք են առաջադրել «Նախնական համաձայնությամբ սպանություն կատարելու համար»: Ըստ այդ մեղադրանքի` աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում: Հոր կողմից հոգեբանական, ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունները աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանք չեն […]
13:29 20.06.2019
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Արգենտինա-Պարագվայ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 37-րդ րոպեին հաշիվը բացել են պարագվայցիները: Գոլի հեղինակ է դարձել Ռիչարդ Սանչեսը: 58-րդ րոպեին արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին 11-մետրանոց հարվածով խփել է պատասխան գոլը: Հինգ րոպե անց 11-մետրանոց է նշանակվել նաև արգենտինացիների դարպասին, սակայն պարագվայցիների հարձակվող Դերլիս Գոնսալեսը չի կարողացել հստակ […]
13:28 20.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ ներկա է եղել Երևանում ճախրող ռեստորանի բացմանը: Այս մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը․ «Շուշանի հետ երեկ ներկա ենք գտնվել Dine Sky-ի՝ ռեստորան երկնքում, պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել […]
13:18 20.06.2019
Առավոտյան հայտնել էինք, որ Երասխահուն գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել իր գյուղապետի կողմից: Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով SHANTNEWS.am-ը զրուցել է Երասխահուն գյուղի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ: Գյուղապետը նշեց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և ինքը հունիսի 18-ին ընդհանրապես Երևանում չի եղել, այլ գտնվել է Հոկտեմբերյանում (Արմավիր): Ավետիսյանը նաև պատմեց, որ տուժած քաղաքացին՝ Ջանգիր […]
13:10 20.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենին պարգևատրել է Բրիտանական կայսրության պատվավոր ասպետի կոչմամբ: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ դիզայները պարգևատրվել է Բուքինգհեմյան պալատում, արքայազն Չարլզի կողմից: Լորենն առաջին ամերիկացի դիզայներն է, որը թագավորական ընտանիքի կողմից պատվավոր ասպետի կոչում է ստացել՝ նորաձևության ոլորտում ներդրման համար: Դիզայների խոսքերով՝ ինքը […]
13:00 20.06.2019
Մոլդովայի հյուսիսում՝ Ատակի քաղաքում, 9-հարկանի շենք է մասամբ փլուզվել: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել է` զոհերից հնարավոր է եղել խուսափել՝ շնորհիվ բնակիչների նախապես իրականացված տարհանման շնորհիվ: «Ատակի քաղաքում փլուզվել է 9-հարկանի շենքի մի հատվածը: Շտապ հավաքվում է արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը: Շատ լավ է, որ ժամանակին արձագանքեցինք և կարողացանք տարհանել բնակիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]
11:15 20.06.2019
Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին, հայտնում է Ermenihaber-ը: Լրագրող-ուսումնասիրողներ Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը պատմում է Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին: «Թաքնված խաչի» շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրումի քաղաքապետարանում: Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է «դավաճան» պիտակավորումը: […]
10:35 20.06.2019
Հունիսի 20-ին՝ ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից մոտ 30 մ հեռավորության վրա՝ դաշտում, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի:
10:04 20.06.2019
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:
09:51 20.06.2019
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վաշինգտոնում նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել […]
09:25 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար:
08:53 20.06.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անցկացված «Միսս Հյուսիսային Ամերիկա-Տիեզերք» մրցույթում երկրորդ տեղը գրաված հայազգի գեղեցկուհի Զարա Գեմիլյանը ցանկություն է հայտնել Հայաստանը ներկայացնելու Չինաստանում կայանալիք «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում: Հաղորդվում է, որ ժյուրիի անդամների որոշմամբ գեղեցկուհին թագադրվել է ճիշտ այնպես, ինչպես «Միսս Հայաստան» գեղեկցության մրցույթի գեղեցկուհին: Զառա Գեմիլյանն առաջիկայում նախատեսում է գալ Հայաստան՝ մեր երկիրը Չինաստանում ներկայացնելու հարցում […]
08:24 20.06.2019
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել […]
08:20 20.06.2019
Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում […]
23:59 19.06.2019
Իտալիայի Բոլոնիա քաղաքում հունիսի 22-30-ը կայանալիք «Il Cinema Ritrovato» կինոփառատոնում կցուցադրվեն վրացական կինոյի վարպետների` Օթար Իոսիելյանիի, Գոդերձի Չոխելիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերը վերականգնվել և թվայնացվել են 2018-2019 թթ.: Բոլոնիայի փառատոնում վրացական կինոֆիլմերը կցուցադրվեն հունիսի 27-ին: Նույն հատվածում ցուցադրության համար ընդգրկված են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ՝ Ժան Ռենուարի «Թոնի», Լուիս Բունյուելի «Ոսկե դար», Ֆեդերիկո […]
23:47 19.06.2019
Նորիլսկի արվարձաններում սպիտակ արջ է շրջում, տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ վերահսկում են, ու արջը ագրեսիվ չէ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նորիլսկի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրել են արջի զբոսանքից տեսանյութեր և նկարներ: «Երբ ահազանգ ստացանք, մեր աշխատակիցները միանգամից գնացին դեպքի վայր: Տեղում պարզեցին, որ սպիտակ արջ է: Կենդանին Կարմիր գրքում գրանցված տեսակներից է: […]
23:35 19.06.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու […]
23:23 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին գողացել են։ Այս մասին Վիկտոր Ենգիբարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդչափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների […]
22:55 19.06.2019
«Անպայման ուզում էի մասնակից լինել մեր պետականության ամրապնդմանն ու կայացմանը: Կարծում էի որ այս պաշտոնը, այս աշխատանքը կարող եմ լավ անել, հետևաբար, որոշեցի համաձայնվել և ընդունվել աշխատանքի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի ընդունման մասին ասել է Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ ընտանիքը նույնպես ապրելու է Հայաստանում: Սինանյանը նշեց, […]
22:40 19.06.2019
ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Տաթևիկ Բարսեղյանի հետ։ Շնորհավորանքներից կարելի է ենթադրել, որ նա նշանադրվել է:
21:47 19.06.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում: Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի […]
14:25 19.06.2019
Բացահայտվել է հերթական դեպքը, երբ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները Իրանից իրենց ապրանքը Եվրոպա տեղափոխելիս որպես տրանզիտային պետություն ընտրել են Ադրբեջանը։ Այնտեղ այսօր առգրավվել է 129 կիլոգրամ հերոին։ Թմրանյութերը Ադրբեջանի տարածքով փորձել են անցկացնել բեռնատարի ոչ թե բեռնախցիկում, այլ վարորդի նստատեղի տակ հարմարեցված թաքստոցում։ Ադրբեջանական կողմում, սակայն, բեռնատարի դատարկ լինելը կասկածի տեղիք է տվել, ու ստուգումների […]
20:45 18.06.2019
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայ-Իրանական հարաբերությունները […]
18:56 18.06.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը ընդգծել է, որ Իրանի հակառակորդը ոչ թե ազգ է, այլ «մի խումբ անփորձ քաղաքական գործիչներ»: Ռոհանին նաև նշել է, որ նրանք, ովքեր դուրս են եկել Իրանի դեմ, չեն հասնի հաջողության, շեշտելով՝ կոնֆլիկտի վերջում Իրանի […]